Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐՄԻՆԵ ԴԱՎԹՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐՄԻՆԵ ԴԱՎԹՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-2923 մայիսի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-29)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 23 մայիսի 2022թ. ՍԴԴԿՈ - 29 | ԱՐՄԻՆԵ ԴԱՎԹՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 23 մայիսի 2022թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Վ. Գրիգորյանի

Անդամակցությամբ Ա. Թունյանի

Ե. Խունդկարյանի

Քննության առնելով Արմինե Դավթյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Արմինե Դավթյանը (ներկայացուցիչ Դ. Ասատրյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի ապրիլի 14-ին) խնդրելով. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, համաձայն որի զրպարտության կամ պատասխանատվության բացառող հանգամանք է հանդիսանում զրպարտության վերաբերյալ գործերով գնահատողական դատողություն հրապարակելը ՀՀ Սահմանադրության 3-րդ, 23-րդ, 61-րդ, 63-րդ հոդվածներին, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին ճանաչել հակասող և անվավեր»:

2. Դիմողը նշել է, որ թիվ ԵԴ/35598/02/19 քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 3-րդ մասին տրված մեկնաբանության արդյունքում զրպարտության դեպքին վերաբերող գործի քննությունն իրականացվել է վիրավորանքի չափանիշներով, ինչը հակասում է Սահմանադրությանը: Մասնավորեցնելով դիմողը նշել է, որ զրպարտությանը վերաբերող թիվ ԵԴ/35598/02/19 քաղաքացիական գործով ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարանները որպես գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանք դիտել են արտահայտությունը կատարողի դիտավորությունը, ինչը զրպարտության գործի լուծման համար նշանակություն չունի: Դիմողի դիրքորոշմամբ գնահատողական դատողություններ կատարելու հանգամանքը կիրառելի է միայն վիրավորանքի դեպքերով, սակայն ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարանները զրպարտության դեպքին վերաբերող արտահայտությունները դիտարկել են որպես գնահատողական դատողություն:

3. Քննելով սույն դիմումի ընդունելիության հարցը և ուսումնասիրելով կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջները Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով որոշում է օրենքների (…) համապատասխանությունը Սահմանադրությանը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում (…) եթե Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-5-րդ կետերում նշված գործերով ներկայացված որևէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի սահմանադրականության ստուգման արդյունքով Սահմանադրական դատարանն իր 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-997 որոշմամբ անդրադարձել է նաև զրպարտությանը վերաբերող գործերով տուժողի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավն արատավորելու դիտավորության գործոնի, ինչպես նաև գնահատողական դատողությունների նշանակության առնչությամբ սույն դիմումում առաջադրված հարցերին: Մասնավորապես, Սահմանադրական դատարանը ՍԴՈ-997 որոշմամբ զրպարտությանը վերաբերող գործերով գնահատողական դատողությունների նշանակության վերաբերյալ նշել է. «Գնահատողական դատողությունների և փաստերի տարանջատման անհրաժեշտության առնչությամբ Եվրոպական դատարանն իր մի շարք վճիռներում առաջադրել է այն պահանջը, որ հստակ տարբերակում պետք է կատարել փաստական տվյալների և գնահատողական դատողությունների միջև: Այս հանգամանքը հատուկ կարևորվել է նաև Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի կողմից` այս հարցի առնչությամբ մի շարք երկրների օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ փորձագիտական եզրակացություններ ներկայացնելիս: Մասնավորապես, քննության առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի նախագիծը` հանձնաժողովն իր` 2009թ. հունիսի 23-ի CDL-AD(2009)037 միջանկյալ զեկույցում կարծիք է հայտնել, որ հոդվածում օգտագործված «վիրավորանք» և «զրպարտություն» եզրույթները հայաստանյան դատարանները պրակտիկայում կիրառելիս պետք է հաշվի առնեն Եվրոպական դատարանի` արտահայտվելու ազատությանը վերաբերող նախադեպային իրավունքը, մասնավորապես, դրանում ձևակերպված այն պահանջը, որ պետք է տարբերակում կատարվի գնահատողական դատողությունների և փաստերի միջև: (…)

Այս առումով, սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում կրկին ընդգծել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր պրակտիկայում հստակ տարբերակում է կատարել փաստական տվյալների և գնահատողական դատողությունների միջև: Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միանշանակ պահանջն է, որ զրպարտությանն առնչվող իրավակարգավորումը պետք է հստակ տարանջատում կատարի գնահատողական դատողության և փաստերի միջև, որպեսզի բացառվի Կոնվենցիայի 10-րդ հոդվածին հակասող որոշումների ընդունումը: Ելնելով վիճարկվող նորմերում արարքի, որպես «զրպարտություն» և (կամ) «վիրավորանք» որակելու (գնահատելու) վերաբերյալ վերոհիշյալ միջազգային իրավական չափորոշիչների բովանդակությունից և դրանց ճշգրիտ կիրառման անհրաժեշտությունից, սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավակիրառական պրակտիկայում դատարաններն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող գործողությունների փաստը քննելու յուրաքանչյուր գործով չպետք է կիրառեն նորմատիվ մեկնաբանության հայեցողական այնպիսի ազատություն, որի արդյունքում միակերպ չտարանջատվի փաստը (փաստացի տվյալը) և գնահատողական դատողությունը, …»: Ինչ վերաբերում է զրպարտությանը վերաբերող գործերով տուժողի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորելու դիտավորության գործոնի նշանակությանը, ապա այդ մասով Սահմանադրական դատարանը ՍԴՈ-997 որոշմամբ արտահայտել է, մասնավորապես, հետևյալ դիրքորոշումները. «Տարբեր երկրների իրավական պրակտիկայի վերլուծությունը վկայում է, որ այդ հասկացության բնորոշ գծերից է նաև դիտավորությամբ, գիտակցաբար ոչ հավաստի ու անձի արժանապատվությունը վիրավորող փաստի (կամ փաստական տվյալների) տարածումը: Սա ավելի է որոշակիացնում տվյալ հասկացությունը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի դրույթների համակարգային վերլուծությունը վկայում է, որ նման տրամաբանություն դրված է նաև այս հոդվածի իրավակարգավորման հիմքում: Մասնավորապես, վիճարկվող հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով սահմանված է, որ այդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված ու բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները: Այլ կերպ` առկա չէ դիտավորության կանխավարկածը: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ խնդրո առարկա հոդվածի նշված դրույթն արտացոլում է միջազգային պրակտիկայում ձևավորված` «ողջամիտ հրապարակումների» պաշտպանության սկզբունքը, որի համաձայն` անձն ազատվում է զրպարտություն համարվող տեղեկատվություն տարածելու համար պատասխանատվությունից, եթե գործել է բարեխղճորեն` առանց տուժողի հեղինակությանն ու պատվին վնաս պատճառելու դիտավորության: (...)

ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ ... 1087.1-րդ հոդվածների դրույթների` իրենց սահմանադրաիրավական բովանդակությանը համապատասխան կիրառումը երաշխավորելու համար անհրաժեշտ է իրավակիրառական պրակտիկայում հաշվի առնել միջազգային իրավական հետևյալ սկզբունքային մոտեցումները. (...)

«զրպարտություն» և «վիրավորանք» եզրույթները պետք է դիտարկել դիտավորության, անձին անվանարկելու մտադրության առկայության համատեքստում»: Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ դիմողի կողմից բարձրացված հարցադրումներն իրենց պատասխանն արդեն իսկ պարունակում են ՍԴՈ-997 որոշման մեջ։ Հետևաբար, հիմք ընդունելով վերը նշվածը Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումում առաջադրված հարցերի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի համապատասխան որոշում, ինչը սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու հիմք է։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով և 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջը Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Արմինե Դավթյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Վ. Գրիգորյան

Անդամներ Ա. Թունյան

Ե. Խունդկարյան

23 մայիսի 2022 թվականի

ՍԴԴԿՈ-29

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 մայիսի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-29
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել