Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 222.33 — Հարկադիր կատարման եղանակ կամ կարգ սահմանելը և փոփոխելը 1.
ARLISՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 222.33AI Ինդեքսավորված

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 222.33 — Հարկադիր կատարման եղանակ կամ կարգ սահմանելը և փոփոխելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 222.33. Հարկադիր կատարման եղանակ կամ կարգ սահմանելը և փոփոխելը 1. Կատարողական վարույթի կողմը, իսկ «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում նաև հարկադիր կատարողը կարող են դիմում ներկայացնել վարչական դատարան՝ ոչ դրամական պահանջի կատարման եղանակի և (կամ) կարգի սահմանման կամ փոփոխման խնդրանքով։ Դիմումին կցվում են դիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները կատարողական վարույթի մյուս մասնակիցներին և հարկադ

Ամբողջ Տեքստ

Հոդված 222.33. Հարկադիր կատարման եղանակ կամ կարգ սահմանելը և փոփոխելը 1. Կատարողական վարույթի կողմը, իսկ «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում նաև հարկադիր կատարողը կարող են դիմում ներկայացնել վարչական դատարան՝ ոչ դրամական պահանջի կատարման եղանակի և (կամ) կարգի սահմանման կամ փոփոխման խնդրանքով։ Դիմումին կցվում են դիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները կատարողական վարույթի մյուս մասնակիցներին և հարկադիր կատարողին ուղարկելու վերաբերյալ ապացույցները։ Սույն մասով սահմանված պահանջը չպահպանելու դեպքում դիմումը չի քննարկվում, որի մասին վարչական դատարանը դիմողին տեղեկացնում է դիմումը դատարանում ստացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում:

2. Վարչական դատարանը դիմումը քննում և որոշում է կայացնում այն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Դիմումը քննվում է առանց դատական նիստ հրավիրելու, եթե դատարանը չի որոշում հրավիրել դատական նիստ՝ թելադրված դիմումի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու կամ բացառապես դատական նիստում կատարման ենթակա դատավարական գործողությունների անհրաժեշտությամբ։

3. Դատական նիստ հրավիրվելու դեպքում նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են կատարողական վարույթի մասնակիցները, իսկ հարկադիր կատարողի դիմումի քննության դեպքում՝ նաև հարկադիր կատարողը (Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը)։ Դատական նիստ հրավիրվելու դեպքում դիմումը քննվում և դրա վերաբերյալ որոշում է կայացվում դիմումն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում։ Պատշաճ ծանուցված անձանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար։

4. Դիմումի քննության արդյունքներով վարչական դատարանը, առաջնորդվելով կատարողական վարույթի նպատակով և կատարողական վարույթի մասնակիցների իրավաչափ շահերի ողջամիտ հարաբերակցության չափանիշով, կայացնում է որոշում, որը բողոքարկման ենթակա չէ։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել