ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 414 — Անհատապես որոշվող գույքը հանձնելու պարտավորությունը չկատարելու հետևանքները 1.
Ամփոփում
Հոդված 414. Անհատապես որոշվող գույքը հանձնելու պարտավորությունը չկատարելու հետևանքները 1. Անհատապես որոշվող գույքը պարտատիրոջ սեփականությանը կամ հատուցելի օգտագործմանը հանձնելու պարտավորությունը չկատարելու դեպքում վերջինս իրավունք ունի պահանջել, որ այդ գույքը վերցվի պարտապանից և իրեն հանձնվի` պարտավորությամբ նախատեսված պայմաններով: Այդ իրավունքը վերանում է, եթե գույքը սեփականության իրավունքով մինչ այդ հանձնվել է երրորդ անձի: Եթե գույքը դեռ չի հան
Ամբողջ Տեքստ
Հոդված 414. Անհատապես որոշվող գույքը հանձնելու պարտավորությունը չկատարելու հետևանքները 1. Անհատապես որոշվող գույքը պարտատիրոջ սեփականությանը կամ հատուցելի օգտագործմանը հանձնելու պարտավորությունը չկատարելու դեպքում վերջինս իրավունք ունի պահանջել, որ այդ գույքը վերցվի պարտապանից և իրեն հանձնվի` պարտավորությամբ նախատեսված պայմաններով: Այդ իրավունքը վերանում է, եթե գույքը սեփականության իրավունքով մինչ այդ հանձնվել է երրորդ անձի: Եթե գույքը դեռ չի հանձնվել, ապա պարտատերերից նախապատվության իրավունք ունի նա, ում օգտին ավելի շուտ է ծագել պարտավորությունը, իսկ եթե դա անհնար է որոշել, ապա նա, ով ավելի շուտ է հայց հարուցել:
2. Պարտավորության առարկա գույքն իրեն հանձնելու պահանջի փոխարեն պարտատերը կարող է պահանջել հատուցելու վնասները: ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
