ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 464.7 — Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ իրականացնելու հիմքը և բացառող հանգամանքները 1.
Ամփոփում
Հոդված 464.7. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ իրականացնելու հիմքը և բացառող հանգամանքները 1. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթն իրականացվում է, եթե առկա է սույն օրենսգրքի 464.6-րդ հոդվածով սահմանված կարգով կազմված և ստորագրված արձանագրություն: 2. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ չի կարող իրականացվել, եթե՝ 1) մեղադրյալն անչափահաս է. 2) մեղադրյալը մեղադրվում է մեկից ավելի հանցանքներ կատարելու համար. 3) մեղադրյալին մեղս
Ամբողջ Տեքստ
Հոդված 464.7. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ իրականացնելու հիմքը և բացառող հանգամանքները 1. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթն իրականացվում է, եթե առկա է սույն օրենսգրքի 464.6-րդ հոդվածով սահմանված կարգով կազմված և ստորագրված արձանագրություն:
2. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ չի կարող իրականացվել, եթե՝ 1) մեղադրյալն անչափահաս է. 2) մեղադրյալը մեղադրվում է մեկից ավելի հանցանքներ կատարելու համար. 3) մեղադրյալին մեղսագրվող արարքի համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով տուգանք պատժատեսակ սահմանված չէ. 4) մեղադրյալին մեղսագրվող արարքով վնաս է պատճառվել մասնավոր անձի շահերին. 5) գույքային հայց է հարուցվել մեղադրյալի կամ այն անձի դեմ, որի վրա կարող է գույքային պատասխանատվություն դրվել մեղադրյալի գործողությունների համար. 6) սույն օրենսգրքով սահմանված կարգով մեղադրական եզրակացությունը հաստատելիս հսկող դատախազն իրավական կամ փաստական հիմնավորմամբ առարկել է դրա դեմ՝ այդ մասին նշում կատարելով մեղադրական եզրակացությունը հաստատելու որոշման մեջ․ 7) մեղադրյալը գրավոր հրաժարվել է համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելուց․ 8) խախտվել է սույն օրենսգրքի 464.6-րդ հոդվածով սահմանված կարգը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
