Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Սահակյաններ — ՇԴ1/2543/02/22
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Սահակյաններ — ՇԴ1/2543/02/22

Վճռաբեկ դատարանՇԴ1/2543/02/2213 հոկտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2025 թվականի որոշման դեմ՝ ըստ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) հայցի ընդդեմ Սեդա, Արաիկ, Ելենա ն Գայանե Սահակյանների (այսուհետ՝ «Համապատասխանողներ)՝ գումար բռնագանձելու պահանջի մասին ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմեով դատարան Բանկը պահանջել է Համապատասխանողներից համապարտության կարգով բռնագանձել 4.949.945 ՀՀ դրամ՝ որպես պարտավորության գումար, 14.11.2022 թվականից մինչն, պարտավորության փաստացի կատարումը, բայց ոչ 2 ավելի, քան մինչն 1

Ամբողջ Տեքստ

// 17 ի» '

ԱԿՆ

ՀԺ Հոր ԻԸ7՛

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ՇԴԼ/2543/02/22 դատարանի որոշում 2025թ.

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ1/2543/02/22

Նախագահող դատավոր՝ Մ. Հարթենյան

Դատավորներ՝ Ս. Մատինյան

Ն. Կարապետյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող ն զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2025 թվականի հոկտեմբերի 13-ին

գրավոր ընթացակարգով քննելով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2025 թվականի որոշման դեմ՝ ըստ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) հայցի ընդդեմ Սեդա, Արաիկ, Ելենա ն Գայանե Սահակյանների (այսուհետ՝ «Համապատասխանողներ)՝ գումար բռնագանձելու պահանջի մասին

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմեով դատարան Բանկը պահանջել է Համապատասխանողներից

համապարտության կարգով բռնագանձել 4.949.945 ՀՀ դրամ՝ որպես պարտավորության գումար, 14.11.2022 թվականից մինչն, պարտավորության փաստացի կատարումը, բայց ոչ

2

ավելի, քան մինչն 10.12.2025 թվականը, վարկի ոչ ժամկետանց մնացորդի նկատմամբ հաշվարկել տարեկան 12 տոկոս տոկոսադրույքով տոկոսներ, ժամկետանց վարկի մնացորդի ն տոկոսների նկատմամբ շարունակել հաշվարկել օրական 0,1 տոկոս տոկոսադրույքով տույժ՝ 14.11.2022 թվականից մինչն դրա փաստացի մարումը:

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` Դամտաարան) 26.06.2024 թվականին վճռել է. «1. Հայցը բավարարել մասնակիորեն: 1.1. Պատասխանողներ Սեդա ժոնիկի Սահակյանից, Արաիկ Գառնիկի Սահակյանից, Ելենա Յուրնի Սահակյանից ն Գայանե Ջոնիկի Սահակյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության համապարտության կարգով բռնագանձել 4.766.332 (չորս միլիոն յոթ հարյուր վաթսունվեց հազար երեք հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ, որից 4.611.417 (չորս միլիոն վեց հարյուր տասնմեկ հազար չորս հարյուր տասնյոթ) ՀՀ դրամ՝ որպես վարկի գումարի մնացորդ ն 154.915 (մեկ հարյուր հիսունչորս հազար ինը հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ՝ որպես տոկոս, 1.2 Պատասխանող Սեդա ժոնիկի Սահակյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 183.613 (մեկ հարյուր ութսուներեք հազար վեց հարյուր տասներեք) ՀՀ դրամ, որից 102.022 (մեկ հարյուր երկու հազար քսաներկու) ՀՀ դրամ՝ որպես ժամկետանց գումարի տույժ, 7.808 (յոթ հազար ութ հարյուր ութ) ՀՀ դրամ՝ որպես ժամկետանց տոկոսի տույժ, 73.783 (յոթանասուներեք հազար յոթ հարյուր ութսուներեք) ՀՀ դրամ՝ որպես սպասարկման վճար, 1.3. սկսած 15.11.2022թ-ից մինչն պարտավորության փաստացի կատարումը, բայց ոչ ավել, քան մինչն 10.12.2025թ., վարկի ոչ ժամկետանց գումարի փաստացի մնացորդի նկատմամբ հաշվարկել ն պատասխանողներ Սեդա ժոնիկի Սահակյանից, Արաիկ Գառնիկի Սահակյանից, Ելենա Յուրնի Սահակյանից ն Գայանե Ջոնիկի Սահակյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության համապարտության կարգով բռնագանձել տարեկան 12 տոկոս տոկոսադրուքով տոկոսներ, 1.4. սկսած 1511.2022թից մինչն պարտավորության փաստացի կատարումը վարկի ժամկետանց գումարի ն ժամկետանց տոկոսի փաստացի մնացորդի նկատմամբ հաշվարկել Ա պատասխանողներ Սեդա ժոնիկի Սահակյանից, Արաիկ Գառնիկի Սահակյանից, Ելենա Յուրնի Սահակյանից ն Գայանե Ջոնիկի Սահակյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության համապարտության կարգով բռնագանձել օրական 0,1 տոկոս տոկոսադրույքով տույժ, բայց ոչ ավել, քան փաստացի կատարման օրվա դրությամբ առկա պարտքի հիմնական գումարը, 1.4. հայցը՝ պահանջի մնացած մասով, մերժել»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 12.02.2025 թվականին որոշել է. «ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 26.06.2024 թվականի թիվ ՇԴԼ2543/02/22 վճիռը բողոքարկված՝ մասնակի՝ հայցը մերժելու մասով բեկանել ն այդ մասով քաղաքացիական գործի վարույթը՝ կարճել: (...)»:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ ն 63-րդ հոդվածները, «Առնետփրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 7-րդ ու 8-րդ հոդվածները, ՀՀ

3

քաղաքացիական դատավարության օրենսգրքի Լին, 2-րդ, 66-րդ, 103-րդ, 180-րդ, 182-րդ, 365-րդ, 379-րդ ն 380-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը, դուրս գալով վերաքննիչ բողոքի սահմաններից, համարել է, որ գործը ենթակա չէ դատարանում քննության ն առանց Համապատասխանողների միջնորդության համարել է, որ այն պետք է քննվի արբիտրաժային տրիբունալում՝ հիմք ընդունելով արբիտրաժային համաձայնությունը: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ կողմերը չեն միջնորդել, որ գործը հանձնվի արբիտրաժի քննությանը ն չեն հիմնավորել, որ դեռնս հնարավոր է արբիտրաժում դրա քննությունը:

Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետը, 379-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը, գործի վարույթը կարճել է միայն վճռի բողոքարկված մասով՝ մնացած մասով այն թողնելով օրինական ուժի մեջ: Նշված մոտեցմամբ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի կոպիտ խախտում, քանի որ եթե գործը ենթակա չէր դատարանում քննության` անկախ բողոքարկված մասից, պետք է բեկանվեր ն կարճվեր ամբողջությամբ: Հակառակ դեպքում ստացվում է, որ մի մասով ենթակա է եղել դատարանում քննության, իսկ մյուս մասով՝ ոչ:

Վերաքննի: դատարանն անտեսել է, որ արբիտրաժային համաձայնության առկայության դեպքում կողմը պետք է միջնորդի, իսկ դատարանը, հաշվի առնելով միջնորդությունը` հայցը թողնի առանց քննության: Այսինքն, գործի վարույթը չի կարող կարճվել, եթե չկա կողմի միջնորդությունը, ն դատարանը կարող է շարունակել գործի քննությունը: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը չի պարզել՝ արդյոք Դատարանում կողմերից մեկը մինչն հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը միջնորդել կամ հղում է կատարել վեճը արբիտրաժին հանձնելու համար, ն արդյո՞ք չէր սպառվել արբիտրաժում գործի քննության հնարավորությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.02.2025 թվականի որոշումը ն գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) Բանկի ն համապատասխանող Սեդա Սահակյանի միջն 10.12.2020 թվականին կնքվել է թիվ Գ13Ֆ117 վարկային պայմանագիրը (այսուհետ՝ Վարկային պայմանագիր), որի 2.3.2.-րդ կետով նախատեսվել է, որ Սեդա Սահակյանի կողմից նույն պայմանագրով նախատեսված ցանկացած պայման չկատարելու կամ նույնն պայմանագրով արգելված գործողություններ կատարելու դեպքերում Բանկն իրավունք ունի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բռնագանձման հայց ներկայացնել դատարան կամ արբիտրաժային դատարան (տրիբունալ) (հատոր 1-ին, գ.թ. 7-10).

2) Վարկային պայմանագրի 7.2.-րդ կետի համաձայն պայմանագրի կողմերը, ստորագրելով «Այո» բառի դիմաց, եկել են արբիտրաժային համաձայնության նան այն մասին, որ նուն պայմանագրի շուրջ ծագած բոլոր վեճերի լուծումը, բացառելով ընդհանուր իրավասության դատարանների ենթակայությունը, հանձնվելու է Հայաստանի

4

բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկին (..) (հատոր 1-ին, գ.թ. 7-10).

3) Բանկի ն Արաիկ ու Սեդա Սահակյանների, Բանկի ն Ելենա ու Սեդա Սահակյանների, Բանկի ն Գայանե ու Սեդա Սահակյանների միջն 10.12.2020 թվականին կնքված, համապատասխանաբար, թիվ ԳԼ13Ֆ117ա, թիվ Գ13Ֆ1177բ ն թիվ Գ13Ֆ17գ երաշխավորության պայմանագրերի 1.2.-րդ կետով սահմանվել է, որ Արաիկ Սահակյանը, Ելեեա Սահակյան ու Գայանե Սահակյանը համապարտության կարգով պատասխանատվությւն են կրում Բանկի առջն Վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունները լրիվ կատարելու համար (հատոր 1-ին, գ.թ. 12-18).

4) վերը նշված երաշխավորության պայմանագրերի 4.4-րդ կետի համաձայն՝ երաշխավորության պայմանագրի կողմերը, ստորագրելով «Այո» բառի դիմաց, եկել են արբիտրաժային համաձայնության նան այն մասին, որ նույն պայմանագրի շուրջ ծագած բոլոր վեճերի լուծումը, բացառելով ընդհանուր իրավասության դատարանների ենթակայությունը, հանձնվելու է Հայաստանի բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկին (...) (հատոր 1-ին, գ.թ. 12-18).

5) Բանկը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Համապատասխանողների՝ խնդրելով վերջիններից համապարտության կարգով բռնագանձել 4.949.945 ՀՀ դրամ՝ որպես պարտավորության գումար, 14.11.2022 թվականից մինչն պարտավորության փաստացի կատարումը, բայց ոչ ավելի, քան մինչն 10.12.2025 թվականը, վարկի ոչ ժամկետանց մնացորդի նկատմամբ հաշվարկել տարեկան 12 տոկոս տոկոսադրույքով տոկոսներ, ժամկետանց վարկի մնացորդի ն տոկոսների նկատմամբ շարունակել հաշվարկել օրական 0,1 տոկոս տոկոսադրույքով տույժ'՝ 14.11.2022 թվականից մինչն դրա փաստացի մարումը (հատոր 1-ին, գ.թ. 4-6).

6) Համապատասխանողներից որնէ մեկը մինչն հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը հղում չի կատարել տվյալ վեճն արբիտրաժի քննությանը հանձնելու Բանկի ն իրենց միջե առկա արբիտրաժային համաձայնությանը:

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառեա՝։ արբիտրաժային համաձայնության առկայությամբ պայմանավորված քաղաքացիական գործի վարութը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի Լին մասի Էին կետում եշված հիմքով կարճելու իրավական հնարավորությանը:

Մինչն 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝

5

դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե պատասխանողը մինչն հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը հղում է կատարում տվյալ վեճն արբիտրաժի քննությանը հանձնելու կողմերի միջ, առկա արբիտրաժային համաձայնությանը, ն այդպիսի համաձայնության հիման վրա արբիտրաժ դիմելու հնարավորությունը չի վերացել, բացառությամբ այն դեպքի, երբ արբիտրաժային համաձայնության առկայությունն օրենքով սահմանված դեպքերում չի սահմանափակում կողմի՝ դատարան դիմելու իրավունքը:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը որպես գործի վարույթը կարճելու ինքնուրույն հիմք է նախատեսել գործը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելը դատարանին իրավունք վերապահելով նման հիմքի առկայության դեպքում դատավարության ցանկացած փուլում կարճելու գործի վարույթը: Միննույն ժամանակ օրենսդիրը, նպատակ ունենալով կողմերին ուղղորդելու արբիտրաժ, կողմերից որնէ մեկի խնդրանքով, որը բացառում է սույն գործընթացի իրականացումը դատարանի սեփական նախաձեռնությամբ, որպես հայցն առանց քննության թողնելու ինքնուրույն հիմք է նախատեսել կողմերի միջն արբիտրաժային համաձայնության առկայության դեպքում պատասխանողի կողմից մինչն հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը տվյալ վեճն արբիտրաժի քննությանը հանձնելու մասին հղում կատարելը, երբ այդպիսի համաձայնության հիման վրա արբիտրաժ դիմելու հնարավորությունը չի վերացել: Նշված կանոնից բացառություն է այն դեպքը, երբ արբիտրաժային համաձայնության առկայությունն օրենքով սահմանված դեպքերում չի սահմանափակում կողմի՝ դատարան դիմելու իրավունքը:

«Առնտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արբիտրաժային համաձայնությունը պայմանագրային կամ ոչ պայմանագրային որոշակի իրավահարաբերության կապակցությամբ կողմերի միջն կնքված համաձայնությունն է՝ առկա կամ հնարավոր բոլոր կամ որոշակի վեճերն արբիտրաժի լուծմանը հանձնելու վերաբերյալ: Արբիտրաժային համաձայնությունը կարող է կնքվել ինչպես պայմանագրում արբիտրաժային վերապահման, այնպես էլ առանձին պայմանագրի (արբիտրաժային համաձայնագրի) ձնով:

Մինչն 09.06.2023 թվականը գործած խմբագրությամբ «Առնտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն արբիտրաժային համաձայնությունը կնքվում է գրավոր: Համաձայնությունը համարվում է գրավոր ձնով կնքված, եթե դա կատարվել է կողմերի ստորագրությամբ՝ մեկ փաստաթուղթ կազմելով, կամ կնքված է նամակներով, հեռատիպով, հեռագրով, էլեկտրոնային կամ այդպիսի համաձայնության ձնակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ՝ հաղորդումներ փոխանակելու միջոցով կամ հայցի ու պատասխանի վերաբերյալ հաղորդումների փոխանակմամբ, որտեղ մի կողմը վկայակոչում է արբիտրաժային համաձայնության առկայությունը, իսկ մյուս կողմը չի առարկում դրա դեմ: (..):

«Առնտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, որին հայց է ներկայացված այն վեճի վերաբերյալ, որի շուրջ առկա է արբիտրաժային համաձայնություն, պարտավոր է կողմերից մեկի միջնորդության հիման վրա, որը բերվել է ոչ ուշ, քան վեճի էության շուրջ այդ կողմի առաջին հայտարարության

6

ներկայացումը, հայցը թողնել առանց քննության, եթե այդպիսի համաձայնության հիման վրա արբիտրաժային դատարան դիմելու հնարավորությունը չի վերացել, բացառությամբ եթե արբիտրաժային համաձայնության առկայությունն օրենքով սահմանված դեպքերում չի սահմանափակում կողմի՝ դատարան դիմելու իրավունքը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ դիրքորոշում է արտահայտել նան այն մասին, որ դատարանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 103-րդ հոդվածի 3-րդ կետում նշված հիմքով, որպիսի հիմքը, ըստ էության, նույնական է ներկայումս գործող ՀՀ քաղաքացիական դատավարության 180-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված հիմքի հետ, իրավասու է հայցը թողնել առանց քննության հետնյալ նախադրյալների միաժամանակյա առկայության դեպքում.

Ս դատարան ներկայացված հայցը վերաբերում է այնպիսի վեճի, որի շուրջ առա է արբիտրաժային համաձայնություն, Ընդ որում, արբիտրաժային համաձայնությունը պետք է ձնակերպված լինի գրավոր, կարող է վերաբերել ինչպես կողմերի միջն առկա, այնպես էլ հնարավոր (ծագելիք) վեճերի լուծմանը ն իր բնույթով պետք է լինի վավեր համաձայնություն.

2) կողմերից մեկը հղում է կատարում տվյալ վեճն արբիտրաժային դատարանի քննությանը հանձնելու' կողմերի միջն առկա համաձայնությանը (ներկայացնում է միջնորդություն): Արբիտրաժային համաձայնության առկայությունը Ան դրա մասին դատարանի իրազեկվածությունը դեռնս բավարար չէ հայցն առանց քննության թողնելու համար: Անհրաժեշտ է, որ կողմերից մեկը հղում կատարի այդպիսի համաձայնությանը: Ընդ որում, այս կապակցությամբ օրենսդիրը սահմանել է հայեցողական լիազորություն՝ կողմին հնարավորություն ընձեռելով հղում կատարել համաձայնությանը կամ հանդես չգալ նման միջնորդությամբ, ինչը բխում է նան. տնօրինչականության սկզբունքից: Այլ կերպ ասած դատարանը սեփական նախաձեռնությամբ իրավազոր չէ հայցն առանց քննության թողնել, այլ նշված հարցը կարող է դատարանի կողմից քննարկման առարկա դարձվել միայն այն պարագայում, երբ կողմը միջնորդության միջոցով հղում է կատարել նշված համաձայնությանը.

3) միջնորդությունը բերվել է ոչ ուշ, քան վեճի էության շուրջ այդ կողմի առաջին հայտարարության ներկայացումը: Այսինքն օրենսդիրը սահմանել է որոշակի ժամանակամիջոց, որի ընթացքում կողմը կարող է հանդես գալ նման միջնորդությամբ, այն է՝ նման միջնորդությունը պետք է բերվի ոչ ուշ, քան վեճի էության շուրջ այդ կողմի առաջին հայտարարության ներկայացումը.

4) արբիտրաժային համաձայնության հիման վրա արբիտրաժային դատարան դիմելու հնարավորությունը չի վերացել: Արբիտրաժային համաձայնության հիման վրա արբիտրաժին դիմելու հնարավորությունը վերացած չլինելու հանգամանքը պետք է նկատի ունենալ օբյեկտիվ առումով, նե այն չպետք է կախված լինի կողմերի կամքից (օրինակ՝ առնտրային արբիտրաժը, որին հանձնվել է գործի քննությունը, չի դադարեցրել իր գործունեությունը, առնտրային արբիտրաժի կանոնադրությամբ նման վեճերի քննությունը դեռնս հնարավոր է իրականացնել տվյալ արբիտրաժային դատարանում ն այլն):

Արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ կողմերից մեկի կողմից հայցը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով առանց քննության թողնելու միջնորդություն ներկայացնելու դեպքում դատարանը պետք է պարզի վերոգրյալ նախադրյալների միաժամանակյա առկայությունը ն միայն դրանց առկայության պայմաններում որոշում կայացնի հայցն առանց քննության թողնելու

7

վերաբերյալ (տես Սվետլանա Գնորգյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸի թիվ ԵԿԴ/3817/02/6 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, սույն բողոքի քննության շրջանակներում անդրադառնալով արբիտրաժային համաձայնության առկայությամբ պայմանավորված` քաղաքացիական գործի վարույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված հիմքով կարճելու իրավական հնարավորությանը, ն նպատակ ունենալով նշված նորմի միատեսակ կիրառության առումով զարգացնելու այն, արձանագրում է, որ որնէ պարագայում գործի վարույթը չի կարող կարճվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված՝ գործը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հիմքով այն պատճառաբանությամբ, որ պատասխանողը մինչն հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը հղում է կատարել տվյալ վեճն արբիտրաժի քննությանը հանձնելու՝ կողմերի միջն առկա արբիտրաժային համաձայնությանը, ու այդպիսի համաձայնության հիման վրա արբիտրաժ դիմելու հնարավորությունը չի վերացել, քանի որ նշված փաստերի առկայությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն հիմք է հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու համար, բացառությամբ այն դեպքի, երբ արբիտրաժային համաձայնության առկայությունն օրենքով սահմանված դեպքերում չի սահմանափակում կողմի` դատարան դիմելու իրավունքը:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սուն գործի փաստերի համաձայն Բանկի ն համապատասխանող Սեդա Սահակյանի միջն 10.12.2020 թվականին կնքվել է Վարկային պայմանագիր, որի 2.3.2--րդ կետով նախատեսվել է, որ Սեդա Սահակյանի կողմից նույն պայմանագրով նախատեսված ցանկացած պայման չկատարելու կամ նույն պայմանագրով արգելված գործողություններ կատարելու դեպքերում Բանկն իրավունք ունի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բռնագանձման հայց ներկայացնել 6դատարան կամ արբիտրաժային դատարան (տրիբունալ) ՆԱյնուհետն, Վարկային պայմանագրի կողմերը, նպատակ ունենալով որոշակիացնելու իրենց միջն հնարավոր վեճերը հենց արբիտրաժի լուծմանը հանձնելու մասին իրենց մտադրությունը, նույն պայմանագրի 7.2-րդ կետում ստորագրելով «Այո» բառի դիմաց, եկել են արբիտրաժային համաձայնության նան այն մասին, որ նույն պայմանագրի շուրջ ծագած բոլոր վեճերի լուծումը, բացառելով ընդհանուր իրավասության դատարանների ենթակայությունը, հանձնվելու է Հայաստանի բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկին (..):

Նմանատիպ համաձայնության են եկել նան երաշխավորներ Արաիկ, Ելենա ն Գայանե Սահակյանները՝ իրենց հերթին երաշխավորության պայմանագրերի 4.4.-րդ կետում ստորագրելով «Այո» բառի դիմաց:

Այժմ Բանկը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Համապատասխանողների՝ խնդրելով վերջիններից համապարտության կարգով բռնագանձել 4.949.945 ՀՀ դրամ՝ որպես պարտավորության գումար, 14.11.2022 թվականից մինչ, պարտավորության փաստացի կատարումը, բայց ոչ ավելի, քան մինչն 10.12.2025 թվականը, վարկի ոչ ժամկետանց մնացորդի նկատմամբ հաշվարկել տարեկան 12 տոկոս տոկոսադրույքով

8

տոկոսներ, ժամկետանց վարկի մնացորդի ն տոկոսների նկատմամբ շարունակել հաշվարկել օրական 0,1 տոկոս տոկոսադրույքով տույժ՝ 14.11.2022 թվականից մինչն դրա փաստացի մարումը: Այսինքն՝ Բանկի կողմից ներկայացված հայցը վերաբերում է այնպիսի վեճի, որի շուրջ առկա է գրավոր ձնակերպված արբիտրաժային համաձայնություն:

Համապատասխանողներից որնէ մեկը մինչն հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկերի ավարտը հղում չի կատարել վերը եշված վեճն արբիտրաժային դատարանի քննությանը հանձնելու Բանկի ն իրենց միջն առկա արբիտրաժային համաձայնությանը:

Դատարանը, գործը քննելով ըստ էության, 26.06.2024 թվականին վճիռ է կայացրել հայցը մասնակիորեն բավարարելու մասին:

Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ արբիտրաժային համաձայնության կեքման փաստի ուժով Բանկը զրկվել է դատարան դիմելու իրավունքից, որպիսի պայմաններում գործը քաղաքացիական դատավարության կարգով քենության ենթակա չ, ն հաստատված համարելով, որ ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Դատարանի դատական ակտը մասնակիորեն՝ բողոքարկված մասով (հայցը մերժելու մասով), բեկանել է, ն այդ մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միայն արբիտրաժային համաձայնության առկայությունը Ա այդ մասին դատարանի իրազեկվածությունը, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, տվյալ դեպքում դեռնս բավարար չէին հետնություն անելու այն մասին, որ Բանկը զրկվել է դատարան դիմելու իրավունքից, քանի որ Համապատասխանողներից որնէ մեկը ինչպես հղում չի կատարել վեճն արբիտրաժի քննությանը հանձնելու մասին իրենց միջն առկա արբիտրաժային համաձայնությանը, այնպես էլ` հանդես չի եկել նման միջնորդությամբ՝ իրացնելով իր տնօրինչականության սկզբունքը:

Ավելին՝ պատասխանողի կողմից մինչն հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը տվյալ վեճն արբիտրաժի քննությանը հանձնելու՝ կողմերի միջեն առկա արբիտրաժային համաձայնությանը հղում կատարելը, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, օրենսդիրը նախատեսել է որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն հայցն առանց քննության թողնելու հիմք, որի դեպքում Վերաքննիչ դատարանն անգամ իր նշած պատճառաբանությամբ չէր կարող որոշում կայացնել քաղաքացիական գործի վարույթը նույն օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված հիմքով կարճելու մասին՝ Բանկի՝ դատարան դիմելու իրավունքից զրկված լինելու մասին իր եզրահանգումը պայմանավորելով արբիտրաժային համաձայնության կնքման փաստով:

Ընդ որում, եթե Վերաքննիչ դատարանը նման որոշում կայացնելը պայմանավորել է նրանով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետութան քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ Ա լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետով կատարված փոփոխությունը, որով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասում «ն 11-րդ կետերով» բառերը փոխարինվել են «, 11-րդ ն 12-րդ կետերով (բացառությամբ սույն օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված դեպքի)» բառերով, կիրառելի չի համարել սույն քաղաքացիական գործի քննության նկատմամբ այն

9

պատճառաբանությամբ, որ նշված գործով հայցադիմումը վարույթ է ընդունվել մինչն այդ օրենքն ուժի մեջ մտնելը, ապա դա նս իրավաչափ չէ, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված՝ հայցն առանց քննության թողնելու հիմքը, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, որնէ պարագայում չի կարող նույնական լինել նույն օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված՝ գործի վարույթը կարճելու հիմքի հետ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, վերը նշված պատճառաբանությամբ կայացնելով գործի վարույթը կարճելու մասին որոշում, խախտել է ոչ միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածը, այլ նան Բանկի՝ Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների Ա ազատությունների դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքները, որի 6բաղկացուցիի տարը է դատարանի մատչելիության իրավունքը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 12.02.2025 թվականի որոշումը բեկանելու ն գործը՝ վերաքննիչ բողոքը քննելու նպատակով, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան նոր քննության ուղարկելու համար: Միննույն ժամանակ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված վերը նշված դատավարական իրավունքի նորմերի խախտումները, նպատակահարմար չի գտնում անդրադառնալ վճռաբեկ բողոքում նշված նյութական ն դատավարական իրավունքի մյուս նորմերի խախտման վերաբերյալ բողոք բերած անձի նշած այլ հիմքերին ու հիմնավորումներին:

5. Վճռաբեկ դատարանի ապատճառաբանությունները ն եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են նույն գլխի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ) կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

10

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2025 թվականի որոշումը նե գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող ն զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 հոկտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՇԴ1/2543/02/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել