ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 21-ին «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 29-րդ հոդվածում` 1) 1-ին մասի 1-ին կետի «կատարելու» բառը փոխարինել «կատարելու, այդ թվում` 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատող համարվելու» բառերով.
2) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2) անհատ ձեռնարկատեր լինելու, որպես նոտար պաշտոնավարելու, արտոնագրային հարկ (մինչև 2018 թվականի հունվարի 1-ը` արտոնագրային վճար) վճարելու ժամանակահատվածները, բացառությամբ այն ժամանակահատվածների, երբ անհատ ձեռնարկատերը համարվել է բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կամ օգտվել է «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» կամ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային արտոնություններից.». 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով. «4.1. 2018 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետությունում անհատ ձեռնարկատեր լինելու, որպես նոտար պաշտոնավարելու ժամանակահատվածները հաշվառվում են աշխատանքային ստաժում, եթե, ըստ սույն օրենքով սահմանված տեղեկատվական շտեմարան ներառված տվյալների, անձը վճարել է շահութահարկ:».
4) 5-րդ մասը «հարկ» բառից հետո լրացնել «կամ շահութահարկ» բառերով: Հոդված 2. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասում` 1) 3-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «գ. շահութահարկի հարկման բազա (մինչև 2018 թվականի հունվարի 1-ը` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ) համարվող եկամտի (եթե առկա է), հաշվարկված և վճարած շահութահարկի (մինչև 2018 թվականի հունվարի 1-ը` եկամտային հարկի) չափը, հարկը վճարելու օրը, ամիսը և տարին.».
2) 4-րդ կետի «բ» ենթակետի «եկամտային հարկի» բառերը փոխարինել «շահութահարկի (մինչև 2018 թվականի հունվարի 1-ը` եկամտային հարկի)» բառերով.
3) 6-րդ կետի «արտոնագրային վճար» բառերը փոխարինել «արտոնագրային հարկ (մինչև 2018 թվականի հունվարի 1-ը` արտոնագրային վճար)» բառերով: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2017 թ. դեկտեմբերի 29 Երևան ՀՕ-287-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-287-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2018-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2017.12.29/83(1358) Հոդ.1313 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 21.12.2017 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 29.12.2017 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2018 Հիմնական ակտ 21.12.2017, ՀՕ-287-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 22.12.2010, ՀՕ-243-Ն 22.12.2010, ՀՕ-243-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 30.03.2018, N 317-Ա ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 դեկտեմբերի, 2017 թ.
- Գործի #:
- ՀՕ-287-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
