Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 150 — Ծանուցագիրը և դրա բովանդակությունը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 150AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 150 — Ծանուցագիրը և դրա բովանդակությունը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 150. Ծանուցագիրը և դրա բովանդակությունը 1. Ծանուցագիրը թղթային կամ էլեկտրոնային փաստաթուղթ է, որով վարույթն իրականացնող մարմինն անձին հրավիրում է մասնակցելու որոշակի վարութային գործողության կամ դատական նիստի: 2. Ծանուցագրում նշվում են՝ 1) հրավիրող մարմնի կամ պաշտոնատար անձի տվյալները. 2) հրավիրվող անձի անունը, ազգանունը, հասցեն և կարգավիճակը. 3) ծանուցվողի վերաբերելի տվյալները, եթե հրավիրվողը ծանուցվում է այլ անձի կամ հաստատության միջոցով.

Ամբողջ Տեքստ

Հոդված 150. Ծանուցագիրը և դրա բովանդակությունը 1. Ծանուցագիրը թղթային կամ էլեկտրոնային փաստաթուղթ է, որով վարույթն իրականացնող մարմինն անձին հրավիրում է մասնակցելու որոշակի վարութային գործողության կամ դատական նիստի:

2. Ծանուցագրում նշվում են՝ 1) հրավիրող մարմնի կամ պաշտոնատար անձի տվյալները. 2) հրավիրվող անձի անունը, ազգանունը, հասցեն և կարգավիճակը. 3) ծանուցվողի վերաբերելի տվյալները, եթե հրավիրվողը ծանուցվում է այլ անձի կամ հաստատության միջոցով. 4) ներկայանալու տեղը և ժամանակը (տարին, ամիսը, օրը, ժամը). 5) վարույթի նախաձեռնման հիմքում դրված փաստը և դրա իրավական գնահատականը. 6) կատարման ենթակա վարութային գործողությունը. 7) ծանուցումն ստացող անձի պարտականությունն այն հանձնելու հրավիրվող անձին. 8) անհարգելի պատճառով չներկայանալու իրավական հետևանքները:

3. Տվյալ կարգավիճակով առաջին անգամ հրավիրվող անձին հասցեագրված ծանուցագրին կցվում է հրավիրվողի կարգավիճակից բխող իրավունքների և պարտականությունների ցանկը:

4. Տուժողին կամ վկային հասցեագրված ծանուցագրում նշվում է, որ վարութային գործողությանն առանց փաստաբանի ներկայանալու դեպքում փաստաբան պահանջելու հիմքով այդ վարութային գործողությունը ենթակա չէ հետաձգման:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել