Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 406.1 — Ապրանքների ( բացառությամբ հումքի , նյութերի , հիմնական միջոցների և արտարժույթի ) ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջները չպահպանելը 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 406.1AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 406.1 — Ապրանքների ( բացառությամբ հումքի , նյութերի , հիմնական միջոցների և արտարժույթի ) ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջները չպահպանելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 406.1. Ապրանքների ( բացառությամբ հումքի , նյութերի , հիմնական միջոցների և արտարժույթի ) ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջները չպահպանելը 1. Շրջանառության հարկ վճարողների մոտ ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների, արտարժույթի, գյուղատնտեսական արտադրանքի և Կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի) ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջները չպահպանելու փաստը հարկային մարմնի կողմից ի

Ամբողջ Տեքստ

Հոդված 406.1. Ապրանքների ( բացառությամբ հումքի , նյութերի , հիմնական միջոցների և արտարժույթի ) ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջները չպահպանելը 1. Շրջանառության հարկ վճարողների մոտ ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների, արտարժույթի, գյուղատնտեսական արտադրանքի և Կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի) ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջները չպահպանելու փաստը հարկային մարմնի կողմից իրականացվող համալիր հարկային ստուգման կամ չափագրման ընթացքում արձանագրվելու դեպքում շրջանառության հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ այդ ապրանքների ձեռքբերման գնի (արժեքի) 20 տոկոսի չափով: Սույն մասով սահմանված խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում գանձվում է տուգանք՝ ապրանքների ձեռքբերման գնի (արժեքի) 50 տոկոսի չափով:

2. Սույն հոդվածով սահմանված տուգանքը ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների, արտարժույթի, գյուղատնտեսական արտադրանքի և Կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի) ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջները չպահպանելու մասով եկամտային հարկի հաշվարկման (այդ թվում՝ նաև որպես հարկային գործակալ) առումով հանդիսանում է վերջնական հարկային պարտավորություն:

3. Սույն հոդվածով սահմանված տուգանքների կիրառության իմաստով՝ ապրանքի ձեռքբերման գնի (արժեքի) որոշման անհնարինության դեպքում ապրանքի ձեռքբերման գին (արժեք) է համարվում խախտումը հայտնաբերելու եռամսյակում հարկ վճարողի մոտ երկկողմանի հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված՝ նույն ապրանքի վաճառքի (իրացման) միջին կշռված գինը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Օրենսգրքով սահմանված անուղղակի եղանակներով որոշված գինը: (406.1-ին հոդվածը լրաց. 25.10.23 ՀՕ-340-Ն ) ( 25.10.23 ՀՕ-340-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել