Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 117 — Որդեգրել ցանկացող անձի և որդեգրվող երեխայի միջև տարիքային տարբերությունը (վերնագիրը փոփ.
ARLISՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 117AI Ինդեքսավորված

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 117 — Որդեգրել ցանկացող անձի և որդեգրվող երեխայի միջև տարիքային տարբերությունը (վերնագիրը փոփ.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 117. Որդեգրել ցանկացող անձի և որդեգրվող երեխայի միջև տարիքային տարբերությունը (վերնագիրը փոփ. 22.10.25 ՀՕ-363-Ն ) 1. Որդեգրել ցանկացող անձի և որդեգրվողի տարիքային տարբերությունը պետք է լինի 18 տարուց ոչ պակաս և 50 տարուց ոչ ավելի, բացառությամբ այն դեպքերի, երբ երեխան որդեգրվում է որդեգրելու նախապատվության իրավունք ունեցող անձանց կողմից: 1.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տարիքային տարբերության վերին շեմը կիրառելի է որդեգրել ցանկացող

Ամբողջ Տեքստ

Հոդված 117. Որդեգրել ցանկացող անձի և որդեգրվող երեխայի միջև տարիքային տարբերությունը (վերնագիրը փոփ. 22.10.25 ՀՕ-363-Ն ) 1. Որդեգրել ցանկացող անձի և որդեգրվողի տարիքային տարբերությունը պետք է լինի 18 տարուց ոչ պակաս և 50 տարուց ոչ ավելի, բացառությամբ այն դեպքերի, երբ երեխան որդեգրվում է որդեգրելու նախապատվության իրավունք ունեցող անձանց կողմից: 1.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տարիքային տարբերության վերին շեմը կիրառելի է որդեգրել ցանկացող ամուսիններից միայն մեկի նկատմամբ՝ ըստ ամուսինների ցանկության: 1.2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տարիքային տարբերության վերին շեմը կիրառելի չէ այն դեպքերում, երբ որդեգրումը բխում է երեխայի լավագույն շահերից, և որդեգրել ցանկացող անձը ներկայացրել է բավարար ապացույցներ երեխայի խնամքը և դաստիարակությունը պատշաճ կազմակերպելու հնարավորության վերաբերյալ: 2. (մասն ուժը կորցրել է 22.10.25 ՀՕ-363-Ն ) (117-րդ հոդվածը խմբ. 21.12.17 ՀՕ-10-Ն, փոփ., լրաց.

22.10.25 ՀՕ-363-Ն ) (22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել