Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ (ՎԴ1-Ե4685) ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի ՈՐՈՇՄԱՆ 8-ՐԴ ԿԵՏԻ 2-ՐԴ ԵՆԹԱԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ (ՎԴ1-Ե4685) ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի ՈՐՈՇՄԱՆ 8-ՐԴ ԿԵՏԻ 2-ՐԴ ԵՆԹԱԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-6718 հունիսի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-67)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 18 հունիսի 2010թ. ՍԴԱՈ - 67 | ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ (ՎԴ1-Ե4685) ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի ՈՐՈՇՄԱՆ 8-ՐԴ ԿԵՏԻ 2-ՐԴ ԵՆԹԱԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ (ՎԴ1-Ե4685) ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ

ՄԱՍԻՆ» ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի ՈՐՈՇՄԱՆ 8-ՐԴ ԿԵՏԻ 2-ՐԴ

ԵՆԹԱԿԵՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ

ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի «ՀՀ վճռաբեկ դատարանի դիմումի (ՎԴ1-Ե4685) հիման վրա «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Հաշվի առնելով, որ «ՀՀ վճռաբեկ դատարանի դիմումի (ՎԴ1-Ե4685) հիման վրա «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը և ՍԴ-ի կողմից քննության ընդունված «ՀՀ վճռաբեկ դատարանի դիմումի (ՎԴ1- Ե4684) հիման վրա «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը վերաբերում են նույն հարցին, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի նշված գործերը միավորել և քննել դատարանի նույն նիստում։

3. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի «ՀՀ վճռաբեկ դատարանի դիմումների հիման վրա «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» միավորված գործի դատաքննությունն սկսել 2010 թվականի հուլիսի 20-ին, ժամը 11.00-ին։

4. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի միավորված գործով զեկուցող նշանակել սահմանադրական դատարանի անդամ Վ. Հովհաննիսյանին։

5. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 8-րդ մասի հիման վրա միավորված գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով:

6. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 7-րդ մասի սույն գործով որպես պատասխանող կողմ դատաքննությանը ներգրավել վիճարկվող նորմատիվ ակտն ընդունած մարմնին ՀՀ Ազգային ժողովին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Գ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

18 հունիսի 2010 թվականի

ՍԴԱՈ-67

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 հունիսի, 2010 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-67
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել