Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 162 — Պարզ թղթային արձանագրության բովանդակությունը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 162AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 162 — Պարզ թղթային արձանագրության բովանդակությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 162. Պարզ թղթային արձանագրության բովանդակությունը 1. Դատական նիստի պարզ թղթային արձանագրությունում նշվում են` 1) դատական նիստի տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը, 2) դատական նիստն սկսելու և ավարտելու ժամը, 3) գործը քննող դատարանի անվանումը, դատարանի կազմը և դատական նիստի քարտուղարի անունը, 4) գործի անվանումը, 5) տեղեկություններ գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների ներկայանալու մասին, 6) տեղեկություններ դատավարության մասնակի

Ամբողջ Տեքստ

Հոդված 162. Պարզ թղթային արձանագրության բովանդակությունը 1. Դատական նիստի պարզ թղթային արձանագրությունում նշվում են` 1) դատական նիստի տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը, 2) դատական նիստն սկսելու և ավարտելու ժամը, 3) գործը քննող դատարանի անվանումը, դատարանի կազմը և դատական նիստի քարտուղարի անունը, 4) գործի անվանումը, 5) տեղեկություններ գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների ներկայանալու մասին, 6) տեղեկություններ դատավարության մասնակիցների՝ դատական նիստին տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ մասնակցելու մասին, 7) տեղեկություններ գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցներին իրենց դատավարական իրավունքները և պարտականությունները պարզաբանելու մասին, 8) դատարանի արձանագրային որոշումները և կարգադրությունները, 9) գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների հայտարարությունները, միջնորդությունները, բացատրությունները, 10) վկաների, փորձագետների ցուցմունքները, 11) տեղեկություններ ապացույցների հրապարակման, զննման և հետազոտման մասին, 12) տեղեկություններ դատական նիստերի դահլիճում կարգի խախտման և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի փաստերի և խախտողի անձի, ինչպես նաև դատարանի կողմից նրա նկատմամբ կիրառված սանկցիաների մասին, 13) առանձին դատական ակտի տեսքով ձևակերպվող որոշումների եզրափակիչ մասը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 8-13-րդ կետերով նախատեսված տեղեկությունները դատական նիստերի քարտուղարն արձանագրում է բառացիորեն:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել