ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 409 — Անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթի ընդհանուր պայմանները 1.
Ամփոփում
Հոդված 409. Անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթի ընդհանուր պայմանները 1. Սույն գլխի դրույթները կիրառվում են այն անձանց վերաբերյալ վարույթներով, որոնց տասնութ տարին չի լրացել ձերբակալման կամ մեղադրանք ներկայացնելու պահին, ինչպես նաև այն անձանց նկատմամբ, որոնց տարիքը հաստատող փաստաթղթի բացակայության պայմաններում հայտարարում են, կամ ողջամտորեն ենթադրվում է, որ անչափահաս են, քանի դեռ սույն օրենսգրքով սահմանված կարգով չի հաստատվել հակառա
Ամբողջ Տեքստ
Հոդված 409. Անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթի ընդհանուր պայմանները 1. Սույն գլխի դրույթները կիրառվում են այն անձանց վերաբերյալ վարույթներով, որոնց տասնութ տարին չի լրացել ձերբակալման կամ մեղադրանք ներկայացնելու պահին, ինչպես նաև այն անձանց նկատմամբ, որոնց տարիքը հաստատող փաստաթղթի բացակայության պայմաններում հայտարարում են, կամ ողջամտորեն ենթադրվում է, որ անչափահաս են, քանի դեռ սույն օրենսգրքով սահմանված կարգով չի հաստատվել հակառակը:
2. Անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով` հաշվի առնելով սույն գլխով նախատեսված կանոնները:
3. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները անչափահասի դաստիարակության, բնակության, կրթության կամ աշխատանքի բնականոն պայմաններն ապահովելու, ինչպես նաև ոչ իրավաչափ ներգործությունից նրան առավելագույնս զերծ պահելու համար:
4. Անչափահասի նկատմամբ կիրառվող դատավարական հարկադրանքի և ներգործության մյուս միջոցները պետք է համարժեք լինեն նրան վերագրվող հանցանքի փաստական հանգամանքներին և ծանրության աստիճանին, ինչպես նաև անչափահասի անձին, նրա սոցիալական և հոգեկան վիճակին:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
