ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 450 — Պայմանագրի ձևը 1.
Ամփոփում
Հոդված 450. Պայմանագրի ձևը 1. Պայմանագիրը կարող է կնքվել գործարքները կնքելու համար նախատեսված ցանկացած ձևով, եթե տվյալ տեսակի պայմանագիր կնքելու համար օրենքով որոշակի ձև սահմանված չէ: 2. Եթե կողմերը պայմանավորվել են պայմանագիրը կնքել որոշակի ձևով, ապա այն կնքված է համարվում դրան պայմանավորված ձև տալուց հետո, թեկուզև պայմանագրի տվյալ տեսակի համար այդ ձևը օրենքով չի պահանջվում: 3. Պայմանագիրը գրավոր ձևով կարող է կնքվել՝ 1) կողմերի ստորագրությամբ մե
Ամբողջ Տեքստ
Հոդված 450. Պայմանագրի ձևը 1. Պայմանագիրը կարող է կնքվել գործարքները կնքելու համար նախատեսված ցանկացած ձևով, եթե տվյալ տեսակի պայմանագիր կնքելու համար օրենքով որոշակի ձև սահմանված չէ:
2. Եթե կողմերը պայմանավորվել են պայմանագիրը կնքել որոշակի ձևով, ապա այն կնքված է համարվում դրան պայմանավորված ձև տալուց հետո, թեկուզև պայմանագրի տվյալ տեսակի համար այդ ձևը օրենքով չի պահանջվում:
3. Պայմանագիրը գրավոր ձևով կարող է կնքվել՝ 1) կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով. 2) փոստային եղանակով փաստաթուղթ փոխանակելու միջոցով. 3) էլեկտրոնային եղանակով: 3.1. Պայմանագիրն էլեկտրոնային եղանակով կարող է կնքվել էլեկտրոնային հաղորդակցության կամ կապի այլ միջոցներով էլեկտրոնային հաղորդագրություն, փաստաթուղթ կամ տվյալ փոխանակելու միջոցով, այդ թվում՝ էլեկտրոնային հարթակով (ինտերնետային կայքով, էլեկտրոնային հավելվածով կամ համանման այլ միջոցներով) էլեկտրոնային տվյալների փոխանակման միջոցով՝ պայմանագրի կնքմանն ուղղված հստակ գործողություն իրականացնելով: 3.2. Էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելիս պետք է՝ 1) հնարավոր լինի հաստատել փոխանակվող էլեկտրոնային հաղորդագրության, փաստաթղթի կամ տվյալի իսկությունը և օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով կամ կողմերի միջև համաձայնեցված կարգով պատշաճ կերպով ապահովվի պայմանագիր կնքող անձի նույնականացումը (հնարավոր լինի ճշգրիտ որոշել, որ էլեկտրոնային հաղորդագրությունը, փաստաթուղթը կամ տվյալը ելնում է պայմանագրի կողմից և արտահայտում է վերջինիս կամքը), և 2) ապահովվի պայմանագիրը կնքող անձի կողմից տվյալ պայմանագիրը (ներառյալ՝ դրա ընդհանուր պայմանները (հոդված 443)) պահպանելու և անփոփոխ կերպով վերարտադրելու հնարավորությունը։ 3.3. Էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելիս, եթե օրենքով նման պայմանագրի ձևի վերաբերյալ այլ պահանջ սահմանված չէ, ապա էլեկտրոնային թվային ստորագրությամբ չպաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթն ունի նույն իրավական նշանակությունը, ինչ անձի կողմից ձեռագիր ստորագրված փաստաթուղթը:
4. Պայմանագրի գրավոր ձևը պահպանված է համարվում, եթե պայմանագիր կնքելու գրավոր առաջարկն ընդունված է սույն օրենսգրքի 454 հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով: (450-րդ հոդվածը խմբ. 17.06.16 ՀՕ-115-Ն, խմբ., լրաց.
24.05.23 ՀՕ-184-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
