Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ասկարյան — ՍԴ1/0065/01/24
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Ասկարյան — ՍԴ1/0065/01/24

Վճռաբեկ դատարանՍԴ1/0065/01/247 մարտի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան)՝ 2024 թվականի հուլիսի 31-ի դատավճռով Սերգեյ Արմենի Ասկարյանը մեղավոր է ճանաչվել ՀՇ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք ամսական եկամտի հնգապատիկի՝ 849.850 (ութ հարյուր քառասունինը հազար ութ հարյուր հիսուն) ՀՀ դրամի չափով: 2. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ 2024 թվականի սեպտեմբերի 23- ին վերաքննիչ բողոք է ներկայացրե

Ամբողջ Տեքստ

ՍԴԼ/0065/01/24

Իմա Անն Պի:

(ԱԽՆ

Ը.

են վ :. ջ)

ԱԱ Հն.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Սյունիքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Գ.Աբելյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Լ.Աբգարյան

դատավորներ՝ Վ.Մարգարյան

Գ.Ստեփանյան

7 մարտի 2025 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 21-ի որոշման դեմ մեղադրյալ Սերգեյ Արմենի Ասկարյանի պաշտպան Կ.Ալավերդյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան)՝ 2024 թվականի հուլիսի 31-ի դատավճռով Սերգեյ Արմենի Ասկարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք ամսական եկամտի հնգապատիկի՝ 849.850 (ութ հարյուր քառասունինը հազար ութ հարյուր հիսուն) ՀՀ դրամի չափով:

2. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ 2024 թվականի սեպտեմբերի 23- ին վերաքննիչ բողոք է ներկայացրել պաշտպան Կարեն Ալավերդյանը:

3. ՇԸ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2024 թվականի հոկտեմբերի 4ի որոշմամբ պաշտպան Կ.Ալավերդյանի վերաքննիչ բողոքը վերադարձրել է որոշմամբ արձանագրված թերությունները հնգօրյա ժամկետում վերացնելու համար:

4. 2024 թվականի հոկտեմբերի 17-ին պաշտպան Կ.Ալավերդյանի կողմից կրկին վերաքննիչ բողոք է ներկայացվել:

5. Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ պաշտպան Կ.Ալավերդյանի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 23-ին ն հոկտեմբերի 17-ին ներկայացված վերաքննիչ բողոքները թողնվել են առանց քննության:

6. Վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Կ.Ալավերդյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

7. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարում է արդարադատության բուն էությանը:

Բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը, բողոքարկվող դատական ակտում հանգելով վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ հետնության, թույլ է տվել քրեադատավարական ելակետային դրույթների այնպիսի հիմնարար խախտում, որը կանխորոշել է գործի ելքը՝ բողոքն առանց քննության թողնելու առումով, ինչի հետնանքով նման որոշում կայացնելու օրենսդրական հիմքերի ակնհայտ բացակայության ն բողոքի ընդունելիության պահանջների լիարժեք պահպանված լինելու պարագայում, վերաքննիչ բողոքը փաստացի քննարկման առարկա չի դարձվել ն լուծում չի ստացել, որպիսի պայմաններում հնարավոր չի եղել հասնել քրեական դատավարության նպատակներին, մեղադրյալը զրկվել է իր նկատմամբ նշանակված պատժի իրավաչափության դատական ստուգման հնարավորությունից ն տեղի է ունեցել անձի իրավունքների դատական պաշտպանութան նե դրան ուղղված դատական իշխանության գործառույթների ն դրանց իրավական նշանակության բովանդակային արժեզրկում:

Ըստ բողոքի հեղինակի՝ Վերաքննիչ դատարանը, բողոքարկվող դատական ակտը կայացնելիս, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի Լին մասի 3-րդ կետի ն 4-րդ մասի իմաստով՝ քրեադատավարական օրենքի էական խախտման ձնով դրսնորված դատական սխալ, այն է՝ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելու հետնանքով տեղի են ունեցել մի շարք քրեադատավարական հիմնարար սկզբունքների վարույթի -հանրայնության, օրինականության, դատական պաշտպանության ն դատարանի մատչելիության սկզբունքների խախտումներ:

8. Վերոշարադրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 2Լի որոշումը ն վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

9. Պաշտպան Կ.Ալավերդյանի վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին 2024 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ պաշտպան Կ.Ալավերդյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքում բացակայում է

պաշտպանի ստորագրությունը, ինչպես նան բողոքին կցված չէ բողոքի կեկորոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը)':

10. 2024 թվականի հոկտեմբերի 17-ին պաշտպան ԿԱլավերդյանը վերստին վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ բողոքին կցելով վերաքննիչ բողոքի սկզբնական ու վերակազմված տարբերակների էլեկտրոնային կրիչը՛:

11. Վերաքննիչ դատարանը, պաշտպանի վերաքննիչ բողոքներն առանց քննության թողնելու մասին 2024 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ արձանագրել է հետնյալը. «(-) Վերաքննիչ դատարանը նախ փաստում է, ոյ. 2024 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ, գտնելով որ մեղադրյալ ԱԱսկարյանի պաշվապան ԿաԱլավերդյանի վերաքննիչ բողոքը չի համապատասխանում ՀՀ քրեական դափավարության օրենսգրքի 355-րդ հոդվածի Լին ն 2-րդ մասերով սահմանված պահանջներին՝ բողոքին կցված չէ էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը) ինչպես նան բացակայում է բռղոքարերի արորագրությունը, այն վերադարձրել է վերակազմման՝ արձանագրված խախտումները վերացնելու համար սահմանելով որոշումը արանալու պահից հնգօրյա ժամկետ: Մինչդեռ 2024 թվականի հոկտեմբերի 17-ին Վերաքննիչ դատարանում ստացվել է մեղադրյալ ԱԱսկարյանի պաշտպան Կ.Ալավերդյանի կողմից ի այզբանն ներկայացված բողոքից բովանդակությամբ վարբերվող, րար էության նոր վերաքննիչ բողոք:

Այսինքն, պաշտպան Կ.Ալավերդյանն ի ակզրանե՝ 2024 թվականի սեպտեմբերի 23- ին ներկայացրած վերաքննիչ բողոքը այտրագրելու ն էլեկտրոնային տարբերակը (էլերտրոնային կրիչը) նշված բողոքին կից կրկին ներկայացնելու փոխարեն 2024 թվականի հոկտեմբերի 1-ին ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որն իր բովանդակությամբ տարբերվում է 2024 թվականի սեպտեմբերի 23-ին ներկայացրած վերաքննիչ բողոքից: Մասնավորապես` ներկայացված նոր բողոքում պաշտպանը հեռացրել է Առաջին ատյանի դատարանի դատավճոից մեջբերված ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ ն 69-րդ հոդվածների րբովանդակությունը` թողնելով միայն դրանց տրված հղումը, վկայակոչել է ՀՀ Վճռաբեկ դատարանի Հ.Հովհաննիսյանի վերաբերյալ թիվ ՎԲ-8/08 գործով 2008 թվականի փետրվարի 29-ի որոշումը, ինչպես նան կատարել է այլ փուխոխություններ` «Բողոքի փատրարկները ն կիրառելի իրավունքը» բաժնից Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթ 17:

շ Տե'ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 20-27:

հեռացրել է ՀՀ քրեական օրենսգիքի 69-րդ հոդվածի 4-րդ մասին ն 72-րդ հոդվածի 2 րդ մասին տրված հղումները: Այլ կերպ՝ պաշտպանը, րար էության, ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որն էլ արորագրված է ն կցված է համապատասխան էլեկտրոնային կրիչը:

Միննույն ժաւմանակ, Վերաքննիչ դատարանը նկատում է նան, որ պաշտպան Կ.Ալավերդյանը վերարին ներկայացված բողոքին կից գրությամբ նշել է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ «վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 04.012024 թվականի որոշմամը մատնանշված թերությունները վերացվել են բողոքը ստորագրելու ն վերաքննիչ բողոքի սկզբնական ու վերակազմված փտաեւրբերակների էլերրրոնային կրիչը բողոքին կցելու միջոցով:

Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սահմանված ժամկետում Վերաքննիչ դավարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 4ի որոշմամբ արձանագրած խախտումները մեղադրյալ ՍԱսկարյանի պաշվվաւն Կ.Ալավերդյանը չի վերացրել, այլ րար էության ներկայացրել է տարբերվոլ՝ նոր բողոք, որը, սակայն, ներկայացվել է վիճարկվող դատական ակտը արանալուց հետո բողոքի ներկայացման համար սահմանված՝ մեկամսյա ժամկետի խախտմամբ:

Վերոգրյալի հիման վրա հաշվի առնելով, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված թերությունները սահմանված ժամկետում չվերացնելու, այն է՝ ՀՀքրեական դատավարության օրենսգրքի 355-րդ հոդվածի Լին կամ 2-րդ մասով սահմանված պահանջներին չհամապատասխանեցվելու դեպքում թողնվում է առանց քննության, միննույն ժամանակ այն, որ մեղադրյալ ԱԱսկարյանի պաշտպան Կ.Ալավերդյանը 2024 թվականի հոկտեմբերի 17-ի նոր վերաքննիչ բողոքը ներկայացրել է դատական ակտր արանալու օրվանից հետո մեկամսյա ժամկետի խախպմեւմը, խակ հարուցված բողոքարկման րաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն բողոքաբերի կողմից չի ներկայացվել, Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ առկա են ներկայացված՝ 2024 թվականի սեպտեմբերի 23ի ն 2024 թվականի հոկտեմբերի 17-ի վերաքննիչ բողոքներն առանց քննության թողնելու՝ օրենքով սահմանված հիմքերը:

Մինայն ժամանակ Վերաքննիչ դատարանի գնահատմամը՝` վերաքննիչ բողոքներն առանց քննության թողնելը չի հանգեցնի բողոքի պահանջների չափազանց ձնականացման ն պաշտպանության կողմի՝ դատարանի մատչելիության իրավունքի

անհարկի սահմանափակման, քանի որ օրենադրի տրամաբանությունը հանգում է երան, որ վերաքննիչ բողոքը վերադարձվում է բացառապես այն վերադարձնելու մասին որոշմեումը մատնանշված թերությունները վերացնելու, այլ ոչ խմբագրելու կամ որնէ այլ կերպ փոփոխելու համար՝ նկատի ունենալով նան իրավունքի չարաշահման հնարավոր իրավիճակները: (Նշվածի մասին է վկայում նան այն հանգամանքը, որ բողոքաբերին վերադարձվում է ոչ թե բողոքի պավճենը, այլ բողոքի բնօրինակը:)

Այսպիսով, Վերաքննիչ դավփարանն արձանագրում է, որ փվյալ դեպքում մեղադրյալ ԱԱսկարյանի պաշտպան Կ.Ալավերդյանն իրավական փեսանկյունից օբյեկվփվորնւ անկարող է իրացնել դատական բողոքարկման իրավունքը, ուարի ներկայացված բողոքները պեպք Լ թողնել առանց քննության՝ 23.09.2024թ. բողոքը ՀՀ քրեական դատավարությաւն օրենսգրքի 355-րդ հոդվածի Լին ն 2րդ մասերով սահմանված պահանջներին չհամապավփասխանեցնելու, իսկ 17.10.2024թ. բողոքը՝ ժամկետանց լինելու հիմքով»՝:

Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի՝ պաշտպանի վերաքննիչ բողոքներն առանց քննության թողնելու մասին 2024 թվականի հոկտեմբերի 21-ի որոշումը:

12. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունն իր իրավունքների ն ազատությունների արդյունսավեր դատական պաշտպանության իրսւվունք»:

ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքների ն ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պերք է պիտանի ն անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմաւնաւփաւկման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի ն ազատություն նշանակությանը»:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6րդ հոդվածի Լին մասի համաճձայն՝ 3Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 32-33:

«Յուրաքանչյուր ոք, երը որոշվում են նրա քաղաքացիական իրավունքների, ու պարպտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամը, ունի օրենքի հիման վրա արեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի համաճայն՝ «Լ Վարույթի մասնավոր մասնակիցները ն վարույթին օժանդակող անձինք պետք է իրենց իրավունքներից օգտվեն ն իրենց պարտականությունները կատարեն բարեխղճորեն:

2. Արգելվում է իրավունքների չարաշահումը, որը վնաս է հասցնում այլ անձանց կամ արդարադատությաւն շսւհերին: (..)»:

ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 355րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ «Դավական վերանայման բողոքը պետք է բովանդակի՝

Ս այն դատարանի անվանումը, որին հասցնագրվում է բողոքը.

2) տվյալներ բողոք բերած անձի մաւսին՝ նշելով նրա կարգավիճակը, բնակության կամ գտնվելու վայրը.

3) բողոքարկվող դատական ակվր ն այն կայացրած դատարանի անվանումի.

4) նշում՝ դափական ակտն ամբողջությամբ կամ որոշակի մասով բողոքարկելու մասին.

5) բողոքի հիմքը, այն հաարատող փաստերը, պահանջը, ինչպես նաւն դրանք հիմնավորող փաստարկները.

6) բողոքին կցվող նյութերի ցանկը.

7 բողոք ներկայացնող անձի անունը, ազգանունը ն սփտրեւգրությունը»:

ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի Լին մասի համաձայն` «Հավաւկ վերանայման բողոքը, համապատասխան թերությունները մատնանշելով ն երեքից վեց օր ժամկեվն տրամադրելով, վերադարձվում է, եթն այն չի համապատասխանում սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի Լին կամ 2րդ մասով սահմանված պահանջներին»:

Թ. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող՝ դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետնյալ իրավական դիրքորոշումները.

8

- դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ, ն պետությունները կարող են այն իրացնելու հնարավորությունը պայմանավորել որոշակի պահանջներով ն չափանիշներով՝",

- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը»,

- դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, ն եթե կիրառված միջոցների ն հետապնդվող նպատակի միջն չկա համաչափության ողջամիտ հարաբերակցությունծ,

-ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձնականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա՛: Դատարանի մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության ն արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին ն վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի:

14 Արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարնորելով դատարանի մատչելիության իրավունքը՝ Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձնավորել այն մասին, որ՝ «Դատական մատչելիության իրավունքը պեպք է լինի իրական ն ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու 4 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 7աօքմ0 . Աու գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիոր, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, ,5փաօտ262յմ յ. Քօլաո մ գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Տ(ճոծ» չ. Ցաջողճ գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ:

5 Տես նույն տեղում:

6 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 1յճլ/ոօս ս. Քոճոշճ գործով 1999 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 34791/97, 36-րդ կետ, Սնտոհնօու չ. Խօուռուռ գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, 50-րդ կետ:

7 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 7/ո16 ռն ». Թռոշօ գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ:

8 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 7/5/61ի10Ա ճոճ օ1ի675 ն. (76666 գործով 2006 թվականի հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 36998/02, 24-րդ կետ:

ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում ողջամիր

սահմանափալկումների պայմեւններում, պետք է դատարան դիմելու իր խախտված իրավունքները ն ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սառմանափեաւկումները չպետք է ձնական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձր հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմեւմը, անկախ ն անկողմնակալ դատարանի կողմից ողջամիվ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախփվեն անձի՝ դատարանի մատչելիության ն արդար դավաքեննության իրավունքները»:

15. Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող պահանջներ` պահպանումը չպետք է այնպես մեկնաբանվի ն այն աստիճան ձնականացվի (65-6255156 /օոոճնչու), որ անձի դատական պաշտպանության, այդ թվում՝ արդարադատության մատչելիության իրավունքը ոչ իրավաչափորեն սահմանափակվի: Բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը պետք է հիմնված լինի վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող պահանջների պահպանված չլինելու մասին փաստերի բովանդակային գնահատման վրա: Այլ կերպ՝ վերաքննիչ բողոքարկման դատավարական կանոնները պետք է մեկնաբանվեն դատարանի մատչելիության իրավունքի իրական ապահովման համատեքստում":

16. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.

- Վերաքննիչ դատարանի 2024 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ պաշտպան Կ.Ալավերդյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է՝ որոշմամբ արձանագրված թերությունները հնգօրյա ժամկետում վերացնելու համար, նկատի ունենալով, որ պաշտպանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքում բացակայում է պաշտպանի 7 Տես Վճռաբեկ դատարանի` Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշումը, 16-րդ կետ, Լնոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշումը, 13-րդ կետ:

օ Տե՛ս, ոամռնջ ուսում: Վճռաբեկ դատարանի՝ Գագիկ Բաբալարյանի վերաբերյալ 2022 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ ԵԴ/1185/01/22 որոշման 1112.Լ-րդ կետերը, Հարություն Հարությունյանի գործով 2020 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԱՐԱԴ/0033/15/19 որոշման 12-րդ կետը:

ստորագրությունը, ինչպես նան բողոքին կցված չէ բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը)":

- 2024 թվականի հոկտեմբերի 17-ին պաշտպան Կ.Ալավերդյանը վերստին վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ բողոքին կցելով վերաքննիչ բողոքի սկզբնական ու վերակազմված տարբերակների էլեկտրոնային կրիչը»:

- Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 2Լի որոշմամբ պաշտպան Կ.Ալավերդյանի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 23-ին ներկայացված վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 355- րդ հոդվածի Լն ն 2րդ մասեով սահմանված պահանջներին

չհամապատասխանեցնելու, իսկ 2024 թվականի հոկտեմբերի 17-ին ներկայացված վերաքննիչ բողոքը՝ ժամկետանց լինելու հիմքով՝ այն պատճառաբանությամբ, որ բողոքաբերը չի վերացրել Վերաքննիչ դատարանի՝ «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ արձանագրված թերությունները, այլ ըստ էության ներկայացրել է տարբերվող՝ նոր բողոք, որը, սակայն, ներկայացվել է վիճարկվող դատական ակտը ստանալուց հետո բողոքի ներկայացման համար սահմանված մեկամսյա ժամկետի խախտմամբտ:

17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՇԸ քրեական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածով սահմանված` ոչ իրավաչափ վարքագծի արգելքի համատեքստում, համաձայն որի` վարույթի մասնավոր մասնակիցները պեարք է իրենց իրավունքներից օգտվեն ն իրենց պարվփականությունները կատարեն բարեխղճորե ն չչարաշահեն իրենց իրավունքները, ինչն ի թիվս այլնի կարող է վնաս հասցնե, արդարադատության շահին", հիմքեր չկան չհամաձայնվելու Վերաքննիչ դատարանի դիրքորոշման առ այն, որ համապատասխան թերությունները մատնանշելով ն ժամկետ տրամադրելով, վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի որոշմամբ վերադարձվում է բացառապես ս Տե՛ս սույն որոշման 3-րդ ն 9-րդ կետերը:

ռ Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

5 Տես սույն որոշման 11-րդ կետը:

ճ Տես ոահչ ուամռոճչ Վճռաբեկ դատարանի՝ Ալեքսանդր Բաղդագյուլյանի վերաբերյալ 2023 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ ՍԴ/0060/01/19 որոշումը:

այն վերադարձնելու մասին որոշմամբ մատնանշված թերությունները վերացնելու, այլ ոջ խմբագրելու կամ որնէ այլ կերպ փոփոխելու համար: Սակայն հարկ է փաստել, որ կոնկրետ դեպքում պաշտպանի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում կատարված ն Վերաքննիչ դատարանի կողմից արձանագրված փոփոխությունները», մասնավորապես Առաջին ատյանի դատարանի դատավճռից մեջբերված իրավանորմերի բովանդակությունը հեռացնելը, առանց վերաբերելի հիմնավորումների Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման վկայակոչումը, ինչպես նան «Բողոքի փաստարկները ն կիրառելի իրավունքը» բաժնից ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներին տրված հղումները հեռացնելը, ըստ էության չեն փոխել վերաքննիչ բողոքի բովանդակությունն ու ինքնին հիմք չէին կարող հանդիսանալ այն իբրն տարբերվող՝ նոր բողոք դիտարկելու ն բողոքարկման ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու պատճառաբանությամբ առանց քննության թողնելու համար:

Վերաքննի, բողոքի թերությունները վերացնելուց հետո պաշտպան Կ.Ալավերդյանի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի կողմից առանց քննության թողնելը, որի արդյունքում սահմանափակվել է վերջինի բողոքարկման իրավունքը, իրավաչափ համարվել չի կարող, նկատի ունենալով, որ կրկին բերված վերաքննիչ բողոքում տեղ գտած ն Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված փոփոխությունները բովանդակային բնույթ չեն կրել, քանի որ դրանց արդյունքում չեն փոփոխվել վերաքննիչ բողոքի հիմքն ու պահանջը, դրանք հաստատող նոր փաստեր կամ հիմնավորող նոր փաստարկներ չեն ներկայացվել:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նան արձանագրել, որ բողոքաբերը Վերաքննիչ դատարան վերստին ներկայացված վերաքննիչ բողոքին կից գրությամբ նշել է, որ Վերաքննիչ դատարանի` «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ մատնանշված թերությունները վերացվել են՝ բողոքը ստորագրելու ն վերաքննիչ բողոքի սկզբնական ու վերակազմված տարբերակների էլեկտրոնային կրիչը բողոքին կցելու միջոցով, որպիսի հանգամանքն արձանագրել է նան Վերաքննիչ դատարանը», որի պայմաններում բավարար հիմքեր չկան փաստելու, որ տվյալ 5 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

6 Տե՛ս սույն որոշման 10-րդ ն 11-րդ կետերը:

12

դեպքում պաշտպանն անբարեխղճորեն է գործել ն հետնաբար նրա բողոքարկման իրավունքը ենթակա էր սահմանափակման:

18. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պաշտպան Կ.Ալավերդյանի վերաքննիչ բողոքներն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 2Լի որոշումն իրավաչափ չէ:

Հետնաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 2Լի որոշումը պետք է բեկանել ն վարույթը փոխանցել նույն դատարան` նոր քննության սույն որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ համապատասխան որոշում կայացնելու համար"

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 264-րդ, 281-րդ, 361Լրդ, 363-րդ ն 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

Մեղադրյալ Սերգեյ Արմենի Ասկարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 2Լի որոշումը բեկանել ն վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Շ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

7 Տե՛ս, ղամոնտ ուսն ոմ Տ, Վճռաբեկ դատարանի՝ Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 մարտի, 2025 թ.
Գործի #:
ՍԴ1/0065/01/24
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել