Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 51 — Բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 51AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 51 — Բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 51. Բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելը 1. Ազգային ժողովի նախագահը բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմում է սեփական նախաձեռնությամբ և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջարկությամբ: 2. Սահմանադրական դատարանի նախագահը բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու միջնորդությամբ դիմում է սեփական նախաձեռնությամբ և Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի առաջարկությամբ

Ամբողջ Տեքստ

Հոդված 51. Բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելը 1. Ազգային ժողովի նախագահը բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմում է սեփական նախաձեռնությամբ և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջարկությամբ:

2. Սահմանադրական դատարանի նախագահը բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու միջնորդությամբ դիմում է սեփական նախաձեռնությամբ և Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի առաջարկությամբ:

3. Բարձրագույն դատական խորհրդի նախագահը բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմում է սեփական նախաձեռնությամբ և դատական դեպարտամենտի ղեկավարի առաջարկությամբ:

4. Վարչապետը բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմում է սեփական նախաձեռնությամբ և Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ղեկավարների առաջարկությունների հիման վրա:

5. Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված այլ մարմինների ղեկավարներն առաջարկությունը ներկայացնում են անմիջականորեն, իսկ նախարարություններին ենթակա մարմինների ղեկավարները՝ համապատասխան նախարարի միջոցով:

6. Բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվում է գրավոր:

7. Միջնորդությանը կցվում են` 1) բարձրագույն դասային աստիճանի շնորհման հիմնավորումը. 2) բարձրագույն դասային աստիճանի շնորհմանը ներկայացված անձի կենսագրությունը. 3) բարձրագույն դասային աստիճան շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը:

8. Բարձրագույն դասային աստիճան շնորհելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացվում է գրավոր, որին կցվում են սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետի:

9. Սույն օրենքի պահանջներին չհամապատասխանող առաջարկությունները մեկշաբաթյա ժամկետում վերադարձվում են առաջարկություն ներկայացրած մարմին կամ անձին՝ մատնանշելով համապատասխան թերությունները:

10. Համապատասխան մարմինը կամ անձը մատնանշված թերությունները վերացնելուց հետո կարող է ներկայացնել նոր առաջարկություն:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել