Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Ալեքյան — ՇԴ/0109/06/19
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Ալեքյան — ՇԴ/0109/06/19

Վճռաբեկ դատարանՇԴ/0109/06/1910 փետրվարի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 88. Բացարկները, ինքնաբացարկները և գործով վարույթից հեռացնելու մասին միջնորդությունները · Հոդված 385. Վերաքննիչ դատարանում գործի քննության սահմանները · Հոդված 393. Դատական ակտ կայացնելը
PDF

Ամփոփում

Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը . 1. ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2019 թվականի նոյեմբերի 11-ին հարուցվել է թիվ 58231819 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, 308-րդ հոդվածի 1-ին մասի, 311-րդ հոդվածի 2-րդ մասի, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 312-րդ հոդվածի 1-ին մասի, 312-րդ հոդվածի 2-րդ մասի և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: 2019 թվականի նոյեմբերի 25-ից թիվ 58231819 քրեական գործի նախա քննությունը շարունակվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում ՇԴ /0 109 / 06 /1 9 Գործ թիվ ՇԴ /0 109 / 06 /1 9 Նախագահող դատավոր՝ Ա. Դանիելյան ՀՀ Վ ճռաբեկ դատարանի քրեական պալատը ( այսուհետ ` նաև Վճռաբեկ դատարան ) նախագահությամբ` Հ. Ա սատրյանի մասնակցությամբ դատավորներ` Ս. Ավետիսյանի Ե. Դ անիելյանի Լ. Թադևոսյանի Ա . Պողոս յանի Ս. Օհանյանի 2021 թվականի փետրվարի 10-ին ք. Երևանում գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Գևորգ Սիմոնի Ալեքյանի վերաբերյալ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ` 20 19 թվականի դեկտեմբերի 27 -ի որոշման դեմ պաշտպան Ա.Հայրապետյանի վճռաբեկ բողոքը ,

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը .

1. ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2019 թվականի նոյեմբերի 11-ին հարուցվել է թիվ 58231819 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, 308-րդ հոդվածի 1-ին մասի, 311-րդ հոդվածի 2-րդ մասի, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 312-րդ հոդվածի 1-ին մասի, 312-րդ հոդվածի 2-րդ մասի և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: 2019 թվականի նոյեմբերի 25-ից թիվ 58231819 քրեական գործի նախա քննությունը շարունակվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում: 2019 թվականի դեկտեմբերի 2-ին Գևորգ Սիմոնի Ալեքյանը ձերբակալվել է: Պաշտպան Ա.Հայրապետյանի բողոքի հիման վրա Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ը 2019 թվական ը դեկտեմբերի 4-ի որոշմամբ արձանագրել է Գ.Ալեքյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելը և կարգադրել իրավասու մարմիններին նրան անհապաղ ազատ արձակել: Նախաքննության մարմնի` 2019 թվականի դեկտեմբերի 4-ի որոշմամբ Գ.Ալեքյանը ներգրավվել է որպես մեղադրյալ , և 2019 թվականի դեկտեմբերի 6-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով` 7 ( յոթ) դրվագով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով` 2 (երկու) դրվագով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

2. Նախաքննության մարմնի` 2019 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ միջնորդություն է հարուցվել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ( այսուհետ ՝ նաև Առաջին ատյանի դատարան )` մեղադրյալ Գ.Ալեքյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 (երկու) ամիս ժամկետով կալանավորում կիրառելու վերաբերյալ: Առաջին ատյանի դատարանի ` 2019 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է , և մեղադրյալ Գ.Ալեքյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով, իսկ մեղադրյալ Գ.Ալեքյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը ճանաչվել է անթույլատրելի:

3. Պաշտպան Ա.Հայրապետյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ը ( այսուհետ ` նաև Վերաքննիչ դատարան ) ՝ 2019 թվականի դեկտեմբերի 27- ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 9-ի որոշումը` թողել անփոփոխ: 4 . Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Ա.Հայրապետյան ը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 20 20 թվականի ապրիլի 23 -ի որոշմամբ վարույթ է ընդունվել: Վճռաբեկ դատարանը 202 1 թվականի հունվարի 15 -ին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին: Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. 2019 թվականի դեկտեմբերի 9-ի ն ն ախաքննության մարմնի միջնորդության քննության ընթացքում պաշտպան Ա.Հայրապետյան ն ինքնաբացարկ է հայտնել դատավորին։ Առաջին ատյանի դատարանը « Ինքնաբացարկի միջնորդությունը քննության առնելու մասին » որոշմամբ մերժել է պաշտպան Ա . Հայրապետյանի միջնորդությունը՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին 1 :

6. Պ աշտպան Ա . Հայրապետյան ը մեղադրյալ Գ.Ալեքյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի շրջանակներում վիճարկել է նաև Առաջին ատյանի դատարանի՝ « Ի նքնաբացարկի միջնորդությունը քննության առնելու մասին » որոշմա ն օրինականությունն և հիմնավորվածությունը : Պաշտպանը վերաքննիչ բողոքի հիմք երի շարքում նշել է Առաջին ատյանի դատարանի դատավորի կողմից ինքնաբացարկի միջնորդությունը ոչ իրավաչափորեն մերժելը՝ ներկայացնելով իր հիմնավորումները: Բացի այդ, պ աշտպանը վերաքննիչ բողոք ում ան դրադարձել է նաև Գ . Ալեքյանի կողմից հանցանք կատար ած լինելու հիմնավոր կասկածի և կալանավորման հիմքի բացակայության , կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու հարցերին 2 :

7. Վերաքննիչ դատարանն իր որոշման ՝ « Վերաքննիչ բողոքի հիմքերը , փաստարկները և պահանջը » մաս ում շարադրել է , ի թիվս այլնի , պաշտպանի վերաքննիչ բողոքի հիմք ը՝ Առաջին ատյանի դատարանի դատավորի կողմից ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու ոչ իրավաչափությունը , և դրա առնչությամբ պաշտպանի հիմնավորումները, սակայն դատական ակտի պատճառաբանական մասում դրանց անդրադարձ չի կատարել 3 : Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ չի քննել ներկայացված բողոքը , որևէ անդրադարձ չի կատարել վերաքննիչ բողոքում բարձրացված այն հարցին , որ Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումը կայացվել է դատավորի կողմից , ում ինքնաբացարկ հայտնելու հիմքեր են առկա եղել : Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի գնահատել Առաջին ատյանի դատարանում դատական նիստը նախագահող դատավորի ն ինքնաբացարկ հայտնելու հիմքերի առկայության առնչությամբ վերաքննիչ բողոքի հիմնավորումները : Արդյունքում, բ ողոքաբերը եզրահանգել է , որ Վերաքննիչ դատարանը , չանդրադառնալով պաշտպանի վերաքննիչ բողոքում առկա վերոնշ յալ հիմնավորումներին , խախտել է Գ . Ալեքյանի լսված լինելու իրավունքը , ինչ ն էլ հանգեցրել է դատարանի մատչելիության իրավունքի խախտման։ 8.1. Բացի այդ , բողոքաբերն անդրադարձել է նաև Գ . Ալեքյանի կողմից հանցանք կատար ած լինելու հիմնավոր կասկածի և կալանավորման հիմքի բացակայության , կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու հարցերին :

9. Վ երոգրյալի հիման վրա , բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և Գ . Ալեքյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնել՝ նրան ազատ արձակելով կալանքից , կամ բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը՝ գրավի կիրառում ն անթույլատրելի ճանաչելու մասով , և Գ . Ալեքյանի նկատմամբ ընտրված կալանավորումը փոխարինել գրավով՝ գրավի չափ սահմանելով մինչև 2.000.000 ( երկու միլիոն ) ՀՀ դրամը : Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Իրավաչա՞փ է արդյոք Առաջին ատյանի դատարանի դատավորի կողմից ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու վերաբերյալ պաշտպան Ա.Հայրապետյանի վերաքննիչ բողոքի հիմքին Վերաքննիչ դատարանի կողմից չանդրադառնալը:

11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393- րդ հոդվածի 2- րդ մասի համաձայն ` « Վերաքննիչ դատարանը դատական ակտը կայացնում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոններով ` հաշվի առնելով սույն հոդվածում շարադրված պահանջները »: Վճռաբեկ դատարան ը Մ կրտիչ Պողոսյանի և մյուսների գործով արձանագրել է, որ. «(...) [Վ]երաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները ոչ միայն նախանշում են վերաքննիչ վերանայման սահմանները, այլ նաև կանխորոշում են այն հարցերի շրջանակը, որոնք պետք է քննարկման առարկա դարձվեն վերաքննիչ վարույթի շրջանակներում և որոնց կապակցությամբ վերաքննիչ դատարանի եզրահանգումները պետք է արտացոլվեն վարույթը եզրափակող դատական ակտում։ Այս առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցին` արդյոք վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին և պատճառաբանել դրանցից յուրաքանչյուրի կապակցությամբ իր եզրահանգումները։ Այսպես` արդար դատաքննության իրավունքի համատեքստում անդրադառնալով դատական ակտի պատճառաբանվածության խնդրին` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` նաև Եվրոպական դատարան)` իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ չնայած «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը պարտավորեցնում է դատա-րաններին պատճառաբանել իրենց դատական ակտերը, սակայն դա չի կարող մեկնաբանվել որպես ցանկացած փաստարկի առնչությամբ պատճառաբանված պատասխան ներկայացնելու պահանջ (տե՛ս Van de Hurk v. the Netherlands գործով Եվրոպական դատարանի` 1994 թվականի ապրիլի 19-ի վճիռը, գանգատ թիվ 16034/90, կետ 61)։ Դատարանի որոշումից պետք է պարզ դառնա, որ գործի համար էական նշանակություն ունեցող հարցերը քննարկվել են (տե՛ս Boldea v. Romania գործով Եվրոպական դատարանի` 2007 թվականի փետրվարի 15-ի վճիռը, գանգատ թիվ 19997/02, կետ 30), և ներկայացված պատճառաբանությունները սոսկ` առանց լրացուցիչ հիմնավորումների, ստորադաս ատյանի եզրահանգումների հավանություններ չեն (տե՛ս Helle v. Finland գործով Եվրոպական դատարանի` 1997 թվականի դեկտեմբերի 19-ի վճիռը, գանգատ թիվ 20772/92, կետ 60)։ (...) Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ պետք է անդրադառնա բողոքի հիմքերին։ Վերջին դիրքորոշումը հիմնավորվում է նրանով, որ վերաքննիչ բողոք բերելու հիմքը դատական սխալն է, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, (...)։ Այլ խոսքով` վերաքննիչ բողոքի հիմքն ինքնին օժտված է գործի ելքի վրա ազդեցություն ունենալու հատկանիշով։ Ինչ վերաբերում է բողոքի հիմնավորումներին անդրադառնալու հարցին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ բողոքի այն հիմնավորումներին, որոնք ողջամտորեն կարող են ազդեցություն ունենալ գործի համար նշանակություն ունեցող հարցերի լուծման համար և պատշաճ պատճառաբանել դրանց վերաբերյալ իր եզրահանգումները։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ չափանիշների պահպանման դեպքում միայն վերաքննիչ դատարանի որոշումը կհամապատասխանի դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ օրենսդրական պահանջին և դրա կապակցությամբ Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքին (...) 4 »:

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի համաձայն` «1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված: (...) 4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»: Դատական ակտի պատճառաբանվածության չափանիշի առնչությամբ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում մշտապես ընդգծել է, որ դատական ակտերի պատճառաբանման պահանջը ոչ միայն արդարացիության կարևոր բաղադրատարր է, այլև անձի արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացման կարևոր երաշխիք, ինչը դատավարության մասնակիցներին պաշտպանում է կամայականություններից: Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս, և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար: Քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կողմից չհիմնավորված, չպատճառաբանված (կամ ոչ պատշաճ պատճառաբանված) որոշումների կայացումն անընդունելի է 5 : Վճռաբեկ դատարանը Էրիկ Մարգարյանի գործով արձանագրել է, որ դատական ակտի պատճառաբանվածության չափանիշը վերաբերելի է նաև վերաքննիչ դատարանի կողմից կայացվող դատական ակտերին։ Հետևաբար, յուրաքանչյուր դեպքում դատական ակտ կայացնելիս, վերաքննիչ դատարանը պարտավոր է պատճառաբանել, թե ինչու է եկել այս կամ այն հետևության, և որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս։ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտի պատճառաբանվածության վերոնշյալ պահանջների պահպանման պարագայում միայն վճռաբեկ դատարանը հնարավորություն կունենա ստուգել կայացված դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը 6 ։

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվածի համաձայն` «1. Բացարկները , ինքնաբացարկները և գործով վարույթից հեռացնելու մասին միջնորդությունները հայտարարվում են քրեական դատավարությանը համապատասխան անձանց մասնակցությունը բացառող հանգամանքների հիման վրա : (...) 4. Քրեական վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի իր իրավասության սահմաններում լուծել հայտնված բացարկների , ինքնաբացարկների և գործով վարույթից հեռացնելու մասին միջնորդությունների հարցը (...)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի համաձայն` « (...) 3. Դատավարության մասնակիցները սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում իրավունք ունեն դատավորին , իսկ եթե գործը քննվում է կամ պետք է քննվի կոլեգիալ՝ դատավորներին կամ դատարանի ամբողջ կազմին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու : (...) 5. Ինքնաբացարկի միջնորդության քննության արդյունքում կայացվում է որոշում , որում նշվում են այն բավարարելու կամ մերժելու հիմքերը (...)»: Ինքնաբացարկ ի ինստիտուտ ը կոչված է արդարադատության բնագավառում երաշխավորելու օբյեկտիվ և անաչառ որոշումների կայացումը ` ինչպես ընթացակարգային ( դատավարական ), այնպես էլ նյութական իրավահարաբերություններ կարգավորելիս , և կոչված է երաշխավորելու դատական իշխանության անկախությունը , արդարադատության արդյունավետությունը , անկողմնակալությունը 7 : 13.1. Անդրադառնալով դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնել ու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշման բողոքարկման հարցին` Վճռաբեկ դատարան ն արձանագրում է, որ նշված որոշման բողոքարկ ման հնարավորությունը արդար դատաքննության իրավունքի , մասնավորապես դրա տարրերից՝ անկախ և անկողմնակալ դատարանի կողմից գործի քննության պահանջի ապահովման երաշխիք է այն դեպքերում, երբ դատավարության մասնակից ը ողջամիտ կասկածներ ունի գործը քննող դատավորի անկախության և անկողմնակալության առնչությամբ և գտնում է, որ ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը ոչ իրավաչափորեն է մերժվել : Սակայն անհրաժեշտ է արձանագրել, որ քննարկվող որոշման «անմիջական բողոքարկումը» լուրջ վտանգ կարող է ներկայացնել գործը ողջամիտ ժամկետում քննելու սկզբունքի իրացման տեսանկյունից : Հետևաբար, այդպիսի որոշումը ենթակա է «հետաձգված բողոքարկման»` գործով վարույթն եզրափակող դատական ակտի բողոքարկման շրջանակներում, ինչով էլ պարտադիր պետք է երաշխավորված լինի դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշման հետ կապված հանգամանքների համակողմանի քննությունը 8 : Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարան ը, զարգացնելով Համազասպ Հովսեփյանի գործով 9 արտահայտված իրավական դիրքորոշումն առ այն, որ ինքնաբացարկի մասին որոշումը բողոքարկման ենթակա չէ 10 , փաստում է, որ այն վերաբերում է տվյալ դատական ակտի «անմիջական բողոքարկմանը», այլ ոչ թե առհասարակ բողոքարկման ենթակա չլինելուն: Այլ կերպ՝ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը ենթակա չէ ինքնուրույն բողոքարկման, սակայն դրա իրավաչափությունը կարող է վիճարկվել կոնկրետ դատավորի կողմից տվյալ գործի քննության արդյունքում կայացված վերջնական դատավարական որոշման բողոքարկման հետ մեկտեղ։ Նման հավասարակշռված կարգավորումը կոչված է երաշխավորելու մի կողմից՝ անձի արդար դատաքննության իրավունքի հնարավոր խախտման վերացումը՝ հաշվի առնելով բողոքարկված դա­տա­կան ակտի հնա­րա­վոր բե­կա­նու­մից հե­տո ան­ձի ի­րա­վունք­նե­րի ամ­բողջ ծա­վա­լով վերականգն­ման հնա­րա­վո­րութ­յու­նը, մյուս կողմից՝ ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջը։

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ` - Առաջին ատյանի դատարանը « Ինքնաբացարկի միջնորդությունը քննության առնելու մասին » որոշմամբ մերժել է պաշտպան Ա . Հայրապետյանի միջնորդությունը՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին 11 , - պ աշտպան Ա . Հայրապետյանը մեղադրյալ Գ.Ալեքյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի ՝ 2019 թվականի դեկտեմբերի 9-ի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքում վիճարկել է նաև Առաջին ատյանի դատարանի՝ « Ինքնաբացարկի միջնորդությունը քննության առնելու մասին » որոշման օրինականությունն և հիմնավորվածությունը : Պաշտպանը որպես վերաքննիչ բողոքի հիմք նշել է Առաջին ատյանի դատարանի դատավորի կողմից ինքնաբացարկի միջնորդությունը ոչ իրավաչափորեն մերժել ը ` ներկայացնելով այդ հետևության առնչությամբ իր հիմնավորումները 12 , - Վերաքննիչ դատարանն իր որոշման ՝ « Վերաքննիչ բողոքի հիմքերը , փաստարկները և պահանջը » մաս ում շարադրել է պաշտպանի վերաքննիչ բողոքի ՝ Առաջին ատյանի դատարանի դատավորի կողմից ինքնաբացարկի միջնորդությունը ոչ իրավաչափորեն մերժելու վերաբերյալ հիմք ը , և դրա առնչությամբ պաշտպանի հիմնավորումները, սակայն դատական ակտի պատճառաբանական մասում դրանց անդրադարձ չի կատարել 13 :

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում շարադրված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի ՝ « Ինքնաբացարկի միջնորդությունը քննության առնելու մասին » որոշումը , որով մերժվել է դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին պաշտպան Ա . Հայրապետյանի միջնորդությունը , ենթակա էր «հետաձգված բողոքարկման»` մեղադրյալ Գ.Ալեքյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի ՝ 2019 թվականի դեկտեմբերի 9-ի որոշման բողոքարկման շրջանակ ներ ում ։ Վճռաբեկ դատարան ն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտի պատճառաբանական մասում չի անդրադարձել պաշտպանի վերաքննիչ բողոքի՝ Առաջին ատյանի դատարանի կողմից ինքնաբացարկի միջնորդությունը ոչ իրավաչափորեն մերժելու վերաբերյալ հիմքին , և քննարկման առարկա չի դարձրել դրա առնչությամբ պաշտպանի հիմնավորումները , որոնք ողջամտորեն կարող է ին ազդեցություն ունենալ գործի համար նշանակություն ունեցող հարցերի լուծման համար: Նման պայմաններում, դատական ակտի պատճառաբանվածության չափանիշի իմաստով Վերաքննիչ դատարանը պարտավոր էր քննարկման առարկա դարձնել բողոքի նշված հիմքն ու հիմնավորումները և արդյունքում պատճառաբանված որոշում կայացնել։ Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը չի կարող համապատասխանել դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ օրենսդրական պահանջին և այդ կապակցությամբ Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքին:

16. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավորի կողմից ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու վերաբերյալ պաշտպան Ա.Հայրապետյանի վերաքննիչ բողոքի հիմքին Վերաքննիչ դատարանի կողմից չանդրադառնալն իրավաչափ չէ:

17. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ, 385-րդ և 393-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն` հիմք են Վերաքննիչ դատարանի` 20 19 թվականի դեկտեմբերի 27 -ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար 14 : Վճռաբեկ դատարան ն արձանագրում է, որ սույն որոշմամբ արձանագրված խախտումների պայմաններում զրկված է բողոքաբերի` սույն որոշման 8.1-րդ կետում նշված փաստարկների կապակցությամբ դիրքորոշում արտահայտելու հնարավորությունից, քանի որ դրանք կարող են քննարկման առարկա դարձվել սույն որոշմամբ արձանագրված խախտումները վերացնելուց հետո : Հետևաբար , ն որ քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշում ներ ը, պետք է քննության առնի պաշտպան Ա . Հայրապետյան ի վերաքննիչ բողոքը ` դրա հիմքերի և հիմնավորումների սահմաններում ` անդրադառնալով նաև բողոքաբերի` սույն որոշման 8.1-րդ կետում նշված փաստարկներին: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162- րդ , 163- րդ և 171- րդ հոդվածներով , «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39- րդ , 43- րդ , 361 1 - րդ , 403-406- րդ , 415.1- րդ , 418.1-րդ, 419- րդ , 422-423- րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1 . Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն : Մեղադրյալ Գևորգ Սիմոնի Ալեքյանի վերաբերյալ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ` 20 19 թվականի դեկտեմբերի 27 -ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան ` նոր քննության :

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: ____________________ 1 Տե'ս նյութեր, հատոր 1, թերթեր 167-168: 2 Տե'ս նյութեր, հատոր 2, թերթեր 1-22: 3 Տե'ս նյութեր, հատոր 2, թերթեր 41-77: 4 Տե՛ս, Մկրտիչ Պողոսյանի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՇԴ/0034/01/15 որոշման 14-15-րդ կետերը: 5 Տե'ս, mutatis mutandis , Վճռաբեկ դատարանի` Ֆ րունզիկ Գալստյանի գործով 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09, Գ ևորգ Խնուսյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12, Ա րսեն Մակարյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15, Ա րամայիս Հակոբյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0224/01/14, Մարտուն Հակոբյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՐԴ1/0005/11/16, Արարատ Սարգսյանի գործով 2019 թվականի հունիսի 12-ի թիվ ԵԱԴԴ/0005/01/17 որոշումները: 6 Տե'ս Էրիկ Մարգարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մարտի 28-ի թիվ ՍԴ3/0045/01/13 որոշման 13-րդ կետը: 7 Տե΄ս, ՀՀ Սահմանադրական դատարանի` 2010 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ ՍԴՈ-918 որոշման 5-րդ կետը: 8 Տե΄ս, mutatis mutandis , ՀՀ Սահմանադրական դատարանի` 2010 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ ՍԴՈ-918 որոշումը: 9 Նշված գործով ևս բողոքարկվել էր ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը։ 10 Տե΄ս, Համազասպ Հովսեփյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԿԴ/0547/06/09 որոշումը: 11 Տե΄ս սույն որոշման 5-րդ կետը: 12 Տե΄ս սույն որոշման 6-րդ կետը: 13 Տե΄ս սույն որոշման 7-րդ կետը: 14 Տե՛ս, mutatis mutandis , Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի վերաբերյալ գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը: Նախագահող` Հ. Ա սատրյան Դատավորներ` Ս. Ա վետիսյան Ե. Դ անիելյան Լ. Թադևոսյան Ա. Պ ողոսյան Ս. Օ հա նյան Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 ապրիլի 2021 թվական:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 փետրվարի, 2021 թ.
Գործի #:
ՇԴ/0109/06/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել