Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 86 — Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով և 150-րդ հոդվածով նախատեսված հարցերի վերաբերյալ գործերի քննությունը 1.
ARLISՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 86AI Ինդեքսավորված

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 86 — Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով և 150-րդ հոդվածով նախատեսված հարցերի վերաբերյալ գործերի քննությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 86. Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով և 150-րդ հոդվածով նախատեսված հարցերի վերաբերյալ գործերի քննությունը 1. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարան դիմում է Հանրապետության նախագահը՝ իր առարկություններն իրավասու մարմնի կողմից չընդունվելու կամ Կառավարության առաջարկված անդամին չնշանակելու պահից եռօրյա ժամկետում, եթե գտնում է, որ իրեն ներկայացված առաջարկությունը կամ միջնորդությունը հակասում է Սահմանադրությանը: 2. Սույն հո

Ամբողջ Տեքստ

Հոդված 86. Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով և 150-րդ հոդվածով նախատեսված հարցերի վերաբերյալ գործերի քննությունը 1. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարան դիմում է Հանրապետության նախագահը՝ իր առարկություններն իրավասու մարմնի կողմից չընդունվելու կամ Կառավարության առաջարկված անդամին չնշանակելու պահից եռօրյա ժամկետում, եթե գտնում է, որ իրեն ներկայացված առաջարկությունը կամ միջնորդությունը հակասում է Սահմանադրությանը:

2. Սույն հոդվածում նշված գործերով որպես պատասխանող դատավարությանը ներագրավվում է Հանրապետության նախագահին համապատասխան առաջարկություն ներկայացրած կամ միջնորդությամբ դիմած մարմինը:

3. Սույն հոդվածում նշված գործերով դատաքննությունն իրականացվում է

գրավոր ընթացակարգով:

4. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:

5. Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հարցերի վերաբերյալ գործերը Սահմանադրական դատարանը քննում է դիմումը մուտքագրվելուց հետո՝ տասնօրյա, իսկ Սահմանադրության 150-րդ հոդվածով նախատեսված հարցերի վերաբերյալ գործերը՝ դիմումը մուտքագրվելուց հետո՝ հնգօրյա ժամկետում:

6. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը կարող է ընդունել հետևյալ որոշումներից որևէ մեկը. 1) իրավասու մարմնի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը կամ միջնորդությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին. 2) իրավասու մարմնի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը կամ միջնորդությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին: ԳԼՈՒԽ 9 (գլուխը խմբ. 21.01.20 ՀՕ-47-Ն) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ (վերնագիրը խմբ.

21.01.20 ՀՕ-47-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել