Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Գրիգորյան — ԱՎԴ/0062/01/20
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Գրիգորյան — ԱՎԴ/0062/01/20

Վճռաբեկ դատարանԱՎԴ/0062/01/2014 մարտի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. ւ. Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան)՝ 2022 2 թվականի հունվարի 10-ի դատավճռով Հարության Արամի Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական օրենսգիրք) 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ն նրա նկատմամբ որպես պատիժ նշանակվել է ազատազրկում՝ 5 (հինգ) տարի ժամկետով՝ պատժի կրման սկիզբը հաշվելով 2019 թվականի սեպտեմբերի 20-ից: Հ.Գրիգորյանի նկատմամբ ՀՇ քրեական օրենսգր

Ամբողջ Տեքստ

ԱՎԴ/0062/01/20

«Յե Ը:

ՄԱՅ ՆՊԱ.

//ջ : ե ԵՐ '

(Ա-ԻՆ

Ս: ՀԱԱՀ

ՆԱՇ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

14 մարտի 2025 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի բացառիկ վերանայման բողոքը,

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

ւ. Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան)՝ 2022

2

թվականի հունվարի 10-ի դատավճռով Հարության Արամի Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական օրենսգիրք) 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ն նրա նկատմամբ որպես պատիժ նշանակվել է ազատազրկում՝ 5 (հինգ) տարի ժամկետով՝ պատժի կրման սկիզբը հաշվելով 2019 թվականի սեպտեմբերի 20-ից:

Հ.Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի Լին մասի 6-րդ կետով՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

Հ.Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ՝ մինչն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Վճռվել է նան դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույց ճանաչված՝ Արա Մխիթարյանի հագուստները, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված 2 արնանման հետքերից 2 բինտե խծուծները, հագուստի 4 կոճակները, զինվորական համազգեստ, 1 հատ տարբերանշանը, տուժող Ա.Մխիթարյանի արյան նմուշը ոչնչացնել, Հ.Գրիգորյանի վերնաշապիկը, «Այֆոն» տեսակի բջջային հեռախոսը վերադարձնել ըստ պատկանելության, «Տապան» խանութի տեսագրող սարք ն «Ոսկե ցլիկ» խանութի տեսագրող սարքը վերադարձնել ըստ պատկանելության: Իրեղեն ապացույց ճանաչված «Տապան» խանութի տեսագրող սարքի 1 հատ կոշտ սկավառակը պահել քրեական գործի հետ՝ քրեական գործը պահելու ամբողջ ժամանակահատվածում: Ապացույց ճանաչված տեսագրությունները, հեռախոսային զանգերի վերծանումները, գաղտնալսված հեռախոսային խոսակցությունների ձայնագրառումները, «Այֆոն» մոդելի բջջային հեռախոսից արտածված տեղեկությամբ էլեկտրոնային կրիչը, «Այֆոն» մոդելի բջջային հեռախոսից արտածված ն տպագրված տեղեկատվությունը պահել քրեական գործի հետ՝ քրեական գործը պահելու ամբողջ ժամանակահատվածում:

2. Վերոնշյալ դատավճռի դեմ ամբաստանյալ Հ.Գրիգորյանի պաշտպան Լ.Սահակյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀԸ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նան՝ Վերաքննիչ դատարան) 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշմամբ բողոքը մերժել է ն ամբաստանյալ Հ.Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ն 118-րդ հոդվածով

Յ

Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 10-ի դատավճիռը թողել անփոփոխ:

3. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 10-ի դատավճիռը ն Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշումն օրինական ուժի մեջ են մտել 2022 թվականի հոկտեմբերի 10-ին:

4. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 2ի որոշմամբ դատապարտյալ Հ.Գրիգորյանը պայմանական վաղաժամկետ ազատվել է Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 10-ի դատավճռով նշանակված պատժի մնացած մասր՝ 7 (յոթ) ամիս 12 (տասներկու) օրը կրելուց, վերջինս անհապաղ ազատվել է դատական նիստերի դահլիճում:

Տուժողի իրավահաջորդ Սամվել Մխիթարյանի ներկայացուցիչ Ջ.Սակովայի ն դատախազ Ա.Զաքարյանի հատուկ վերանայման բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 22ի որոշմամբ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2024 թվականի փետրվարի 2-ի որոշումը բեկանվել է ն դատապարտյալ Հ.Գրիգորյանին թողնվել է կրելու Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 10-ի դատավճռով նշանակված պատժի մնացած մասի՝ 7 (յոթ) ամիս 12 (տասներկու) օրը:

Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 25-ի որոշմամբ Հ.Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 22-ի որոշման դեմ պաշտպան Լ.Սահակյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

5. Վերոհիշյալ քրեական գործով տուժող ն դեպքից հետո անգիտակից վիճակում գտնվող Արա Մխիթարյանը 2023 թվականի հուլիսի 27-ին մահացել է:

2023 թվականի հուլիսի 27-ին Ա.Մխիթարյանի մահվան փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է թիվ 92217623 քրեական վարույթը:

4

2024 թվականի մայիսի 15ին որոշում է կայացվկլ ՀՀ քրեական

դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի Լին մասի Լին կետի հիմքով վարույթը կարճելու մասին:

Տուժողի իրավահաջորդ Սամվել Մխիթարյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Մարտիրոսյանին հասցեագրված դիմումի հիման վրա, որով վերջինս խնդրել էր նոր ի հայտ եկած հանգամանքներով վերանայել Վերաքննիչ դատարանի որոշումը` կցելով թիվ 92217623 քրեական վարույթը կարճելու մասին որոշումը, ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Մ.Մարտիրոսյանի՝ 2024 թվականի հունիսի 1Լի որոշմամբ, նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով հարուցվել է նախնական վարույթ ն այդ հանգամանքների առթիվ քննություն կատարելու համար նախնական վարույթն ուղարկվել է նախաքննական մարմնին:

6. Արա Մխիթարյանի մահվան վերաբերյալ նոր ի հայտ եկած հանգամանքների քննության արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Մ.Մարտիրոսյանի կողմից 2024 թվականի օգոստոսի 5-ին կազմված եզրակացության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանը 2024 թվականի օգոստոսի 16-ին ներկայացրել է վճռաբեկ բողոք:

Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ հարուցվել է բացառիկ վերանայման վարույթ ն սահմանվել է բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

7. Ըստ բողոքաբերի՝ առկա են նոր ի հայտ եկած հանգամանքներ, որոնք անհայտ են եղել ստորադաս դատարաններին դատական ակտը կայացնելիս, ն որոնք ինքնին, ինչպես նան մինչեւ այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են դատապարտյալ Հարություն Գրիգորյանի հանցանքի ավելի ծանը լինելը:

Մասնավորապես, բողոքի հեղինակը փաստարկել է, որ տուժող Արա Մխիթարյանը մահացել է գործով դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց

5

հետո, ինչը նշանակում է, որ ստորադաս դատարանները չեն իմացել ն չէին կարող իմանալ նշված հանգամանքի մասին: Միննույն ժամանակ, ստացված դիակի դատաբժշկական փորձաքննության թիվ 0788/9 եզրակացության ն դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության թիվ 837/հձ եզրակացության արդյունքում պարզվել է, որ տուժողի մահը գտնվում է պատճառահետնանքային կապի մեջ նշված մարմնական վնասվածքների ն դրանց արդյունքում զարգացած հետվնասվածքային բարդությունների հետ:

Այսպիսով, առկա են բավարար հիմքեր վերադաս դատարան բացառիկ վերանայման բողոք ներկայացնելու համար, քանի որ պարզվել է, որ դատապարտյալ Շ.Գրիգորյանի արարքում առկա է նս մեկ ծանրացնող հանգամանք՝ նախատեսված 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2- րդ մասի 14-րդ կետով, ինչն ի հայտ է եկել վերջինիս նկատմամբ դատական ակտ կայացնելուց հետո:

8. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 10-ի դատավճիռը ն այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշումը ն վարույթը փոխանցել Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Վճոաբեկ բողոքի պատասխանը.

9. Տուժող Ա.Մխիթարյանի իրավահաջորդ Սամվել Մխիթարյանի լիազոր ներկայացուցիչ Ջ.Սակովան, ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանում փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշումը ենթակա է վերանայման նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով, ն խնդրել նորի հայտ եկած հանգամանքների հիմքով բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 10-ի դատավճիռը ն այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշումը ն վարույթը փոխանցել Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

6

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

10. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 10-ի դատավճռով Հարություն Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով այն արարքի համար, որ նա «խմբի կազմում՝ գործով ինքնությունները չպարզված մի խումը անձանց հեր, ձեռքերով, ոտքերով ն գործով դեոնս չպարզված առարկայով բազմաթիվ հարվածներ են հասցրել Արա Մխիթարյանի գլխին՝ նրա առողջությանը դիփավորությամի պավճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, (...) որպիսի գործողություններն արտահայտվել են հեվննյալում:

2019 թվականի սեպվեմբերի 17-ին Արա Մխիթարյանն իր զինակից ընկերներ Մխիթար Մելքոնյանի, Լնոն Հարությունյանի, Ժորա Բաղդասարյանի, ինչպես նան մի քանի այլ անձանց հեվ գնացել է Եղեգնաձոր քաղաքում փեղակայված ՀՀ ՊՆ 27527 զորամասին կից ռեստորան` հաց ուտելու, որի ընթացքում օգտագործել են օղի: Դեռ խնջույքը չավարտած Արա Մխիթարյանը դուրս է եկել ոնարորանից ն գնացել ճակ» ոռնեատորեաւնային համալիր' խնջույքը շարունակելու համար: Ժամը 22-ի սահմաններում Մխիթար Մելքոնյանը, Լենոն Հարությունյանը, Ժորա Բաղդասարյանը վերջինիս պատկանող «Օպել» մաւկնիշի 99 5Մ 996 համարանիշի ավտոմեքենայով «Լճակ» ոնարորանային համալիրից վերցնելով Արա Մխիթարյանին գնացել են վերջինիս բնակության վայր` Եղեգնաձոր քաղաքի Շահումյան 19-րդ շենքի մոտ՝ նրան տուն ճանապարհելու նպատակով ն կանգնած զրուցել են նշված շենքի րակում:

Ժամի 23:30-ի սահմաններում, Հարություն Գրիգորյանն իրեն պատկանող «Մերսեդես Բենզ Է 320» մակնիշի 01 ԽՍ 070 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով ժամանել է բնակության վայրի՝ Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի 5-րդ շենքի բակ. որտեղ նկատելով հարակից` Շահումյան փողոցի 19-րդ շենքի րակում կանգնած, իրար հետ բարձրաձայն զրուցող զինվորական համազգեստով վերը նշված չորս անձանց, իջեցրել է մեքենայի պատուհանի ապակին ն սնեռուն հայացքով նայել նրանց ուղղությամի, որից հետո ավտոմեքենան կայանել է Արսենյան փողոցի թիվ 5-րդ շենքի առաջին մուտքի աստփիճանահարթաեւկի

7

մոտ: Մինչ Հարություն Գրիգորյանի կողմից ավտոմնքենայից իջնելը, իրենց նման կերպ նայելու պատճառր պարզելու նպատակով Հարություն Գրիգորյանի ավտոմեքենային է մուրեցել Արա Մխիթարյանը:

Ափրոմեքենայից դուրս գալով ն նկատելով Արա Մխիթարյանին իր ավտոմեքենայի մոտ կանգնած՝ Հարություն Գրիգորյանն իր անձի առավելությունը ցույց տալու նպատակով, անտեսելով զինվորականի համազգեստը, նրան դիմել է «Հր արա» արտահայտությամբ: Նշված արհամարհական արտահայտության պարզաբանման նպատակով ակսված խոսակցությունը վերածվել է վիճաբանությաւն, որի ժամանակ Հարություն Գրիգորյանը ն Արա Մխիթարյանը սկսել են քաշքշել միմյանց, իրար հասցեի վվել սեռական բնույթի հայհոյանքներ: Վիճաբանությունը դադարեցնելու ն իրենց զինակցին տուն ուղեկցելու նպատակով նրանց են մոտեցել Լնոն Հարությունյանը ն Մխիթար Մելքոնյանը, փորձե հետ պահել Արա Մխիթարյանին, սակայն վերջինս չի ենթարկվել նրանց պահանջներին, պնդել Լ, որպեսզի պարզաբանում ստանա Հարություն Գրիգորյանից իրեն «արա»-ով դիմելու համար: Հարությու, Գրիգորյանը շարունակեով Արա Մխիթարյանի հետ վիճարանությունը` մրել է Արսենյան փողոցի թիվ 5-րդ շենքի իր բնակարանի շքամուտք, բարձրացել ատրիճաններով վերն, իսկ զինվորականները հետնել են նրան: Այդ ընթացքում Հարություն Գրիգորյանը զանգահարկլ է իր ընկերներին, այդ թվում եղրորը՝ Զավեն Գրիգորյանին ն հայտնելով կատարվածի մասին կանչել հիշյալ շենքի բակ: Որոշ ժամանակ անց մի քանի ավտոմեքենաներով շենքի րակ են եկել Հարություն Գրիգորյանի ընկերների, ավելի ուշ նան եղրբայրը՝ Զավեն Գրիգորյանը, որից հերո Հարություն Գրիգորյանը ն նշված չորս զինվորականները շքամումքից դուրս են եկել շենքի բակ, որտեղ նրանց ընդառաջ են գնացել Հարություն Գրիզորյանի կանչով այնտեղ հասած ընկերները: Արա Մխիթարյանը Լնոն Հարությունյանի, Ժորա Բաղդասարյանի ն Մխիթար Մելքոնյանի խնդրանքով հեռու է կանգնել շենքի բակ ժամանած տղաների խմբից, իսկ նրա հիշյալ զինակից- ընկերները զրույցի են բոնվել Հարություն Գրիգորյանի ընկերների հեվ որին ներկա է եղել նան Հարություն Գրիգորյանը: Բակում գտնվելու ընթացքում: Հարություն Գրիգորյանը անսպասելի մոտեցել է Արսենյան փողոցի 5-րդ շենքի առաջին մուտքի աստիճանահարթեւկի մոտ միայնակ ն հանգիար կանգնած Արա Մխիթարյանին ն

8

դիվմավորությամի, բռունցքով մեկ անգամ հարվածել է Արա. Ախիթարյանի դեմքին, ինչի հետնանքով վերջինս վայր է ընկել գետնին, որից հետո Հարություն Գրիգորյանը ն գործով ինքնությունները չպարզված մի խումը անձինք Արա Ախիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանը վեաս պատճառելու նպատակով, գիտակցելով վերջինիս առողջությաւն համար իրենց գործողությունների վտանգսւվոր բնույթը, նախատեսելով դրա հետնանքը, միաժամանակ գիտաւկցելով մեկը մյուսի գործողությունները, ն մեկը մյուսի գործողությունները լրացնելով, ընդհանուր միասնական դիտավորությամբ ոտքերով, նան գործով չպարզված առարկայով բազմաթիվ ն անկանոն հարվածներ են հասցրել գերնին ընկած Արա Ախիթարյանի կյանքի համար կենսական նշանակություն ունեցող օրգանին' գլխին, ինչպես նան իր մարմնով Արա Մխիթաւրյաւնին հարվածներից պաշտպանելու համար ներա վրա կոացած Լնոն Հարությունյանի մարմնի փարբեր հատվածներին, որի արդյունքում Արա Մխիթարյանի առողջությաւնը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որն արտահայտվել է՝ գլխի աջ քունքային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի ն քերծվածքների, ձախ ականջախեցու շրջանի քերծվածքի, ձախ արորակնակապճային շրջանի քերծվածքի, վերին շրթունքի ձախ կեսի շրջանի արյունազեղման, գլխի՝ աջից ն ձախից քունքագագաթային շրջանների փափուկ հյուսվածքների ենթամաշկային արյոււահավաքների (հեմատոմաների), գլխուղեղի աջ կիսագնդի ենթակարծրենային (սուրդուրալ) արյունահավաքի, գլխուղեղի աջ քունքային բլթի ենթառսվնայնային (աւրարախնեոիդալ), ներուղեղային ն վերկարծրենային (էպիդուրալ) արյունազեղումների, գլխուղեղի աջ կիսագնդի ծանր աստիճանի սալջարդի, աջից սեպոսկրի մեծ թն անցումով՝ աջ քունքոսկրի խրթեշի գծային կոտրվածքի ձնով, որոնք ուղեկցվել են քունքատենտորիալ կողմնային դիսլոկացիայով աջ կիսագնդի հիպօքսիկ իշեմիկ վնասմամբ (երկրորդային), առաջնային ուղեղային կոմայով (..)»':

10.1. Դեպքից հետո Արա Մխիթարյանը տեղափոխվել է «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, ապա ընդունվել ՀՇ ւՏե'ս, նյութեր, հատոր 20, թերթեր 1220:

9

պաշտպանության սախարարության 14203 զորամաս, վիրահատվել ն մինչն դատավճիռ կայացնելու օրը գտնվել է անգիտակից վիճակում":

1. Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշման համաձայն՝ «(...) Վերաքննիչ դատարանը զտնում է, որ վերաքննիչ բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններում Առաջին ատյանի դատարանի բողոքարկված դավփական ակփր բեկանելու ն պաշտպանի վերաքննիչ բողոքը բավարարելու իրավաչափ: հիմքեր առկա չեն, Առաջին ատյանի դավարանը թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, այսինքն՝ բացակայում են վիճարկվող դավաւկան ակտր բեկանելու հիմքերը (.-.)»':

12. 2023 թվականի ապրիլի 27-ից ՀԸ պաշտպանության նախարարության 14203 զորամասի վերակենդանացման բաժանմունքում բուժման մեջ գտնվող զինհաշմանդամ Արա Սամվելի Մխիթարյանի մոտ 2023 թվականի հուլիսի 27-ին ժամը 16:20ին ԿԿԶՀի վերակենդանացման բաժանմունքում գրանցվել է կենսաբանական մահ":

13. Դատաբժշկական փորձաքննության թիվ 0788/9 եզրակացության համաձայն՝ «(.) Քաղ. Ա. Մխիթարյանի մահը վրա է հասել ըբազմաօրգանային անբավարարությունից, որը պայմանավորված է` 18.09.2019 թ. վարած փակ, րութ գանգուղեղային վնասվածքից հերո զարգացած վիճակով. գլխուղեղի հետվնասվածքային հիպօքսիկ- իշեմիկ փուփոխոություններով: վեգետատիվ վիճակով: շճաթարախային մենինգունցեֆալիտով: երկկողմանի արտահայտված շճաթարախաֆիբիրինային բրոնխոպննմոնիայով թարախային բրոնխիվով: քրոնիկական շճային պլերիվտվ: երկկողմանի ինրնրարիցիալ նեֆրիվտվ: քրոնիկ պիելոնեֆրիտով: դիֆուզ ինտրերարիցիալ հեպատիտով, որոնցով տառապել է հանգուցյալը կենդանության օրոք, ն որոնք էլ գտնվում են ուղղակի պատճառական կապի մեջշ՝' մահվան անմիջական պատճառի հետ: Սույն հերնությունը հիմնավորվում է բժշկական փատրաթղթերի ն դիակի դատաբժշկական փորձաքննության փվյալների համաձայն՝ 18.09.2019թ. տարած փակ, րութ 2 Տե՛ս, նյութեր, հատոր 20, թերթեր 1-220:

3 Տե՛ս, նյութեր, հատոր 23, թերթեր 114-127:

«Տեն, նոր ի հայտ եկած հանգամանքների վերաբերյալ նախնական վարույթի նյութեր, թերթեր 29-32,

10

գանգուղեղային վնասվածքով, որը պափճառվել է` կենդանության օրոք, րութ առարկաներով, կենդանի անձանց մոտ համարվում է առողջությանը ծանր վնաս պատճառով` կյանքին վտանգ սպաոռնացովւ, իսկ տվյալ դեպքում հանգեցրել է մահվան: Ըսփ համապատասիւան հիվանդության պատմագրի տվյալների` քաղ. Ա.Մխիթարյանի մահր վրա է հասել՝ 27.07.23թ. ժամրը՝ 16:-ին: Քաղ. ԱՄխիթարյանի դիակի դավտարժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել են՝ պարանոցի, որովայնի, վերին վերջույթների, ձախ աճուկային շրջանների հետվիրահատական վերքեր ն ապիներ, ինչպես նան կետային բնույթի վերքեր, որոնք հանդիսանում են ոժշկական միջամտությունների հետնանք /վիրահատական միջամտությունների արդյունքում ն ներարկումների տեղում/: Դիակից վերցված արյունը պատկանում է 8 /Երրորդ/ խմբին (..)»':

14 «Շանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության թիվ 837/հճ եզրակացության համաձայն՝ «/...) Բար փորձաքնասթյանը ներկայացված բժշկական փաստաթղթերի ն գործի վարույթի տվյալների` Արա Մխիթարյանն ընդունվել է «Իրերունի» ԲԿն 18.09.2019թ.-ին: Ընդունվելիս վիճակը գնահատվել է ծանը, իրականացված լիածավալ հետազովությունների արդյունքում ախտորոշվել է «Փակ ծանր գանգուղեղային վնասվածք, աջ քունքոսկրի գծային կուրրվածք, գլխուղեղի աջ կիսագնդի ծանր ատրիճանի սալջարդ, առտբարախնոխդալ արյունազեղում աջ քունքա-գագաթա-ճակավաւլյին շրջաններում, ար ասբդուրալ հեմատոմա նույն շրջաններում: Գլխուղեղի աջ կիսագնդի հիպօքսիկ-իշեմիկ վնասում, արտահայտված այտուց /նրկրորդային վնասում: Արտահայտված քունքատենտորիալ լատերալ դիպոկացիա /միջին գծի շեղում 2 սմ" չափավոր արտահայտված

դեկոմպենսացիայի շրջան: Առաջնային ուղեղային կոմա: Գլխի աջ ն ձախ քունքա- գագաթա-ճաւկավտալյին շրջանների փափուկ հյուսվածքների սալջարդ, ենթամաշկային հեմատոմա, աջից քունքային շրջանում /այտային աղեղից անմիջապես վել/ օտար մարմնի առկայություն /հար ՀՇ փվյալի Վիճակ 18.09.2019թ. փարած գլխի աջ քունքա-գագաթաւճաւկապալյին շրջանում ռեզեկցիոն- կոմպրեսիվ փրեպանացիայից, նույն շրջանի ասր ասրբդուրալ: հեմատոմայի հեռացումից հետո: Արտահայտված երկկողմանի ասպիրացիոն թոքարորք: Վիճակ 5 Տե'ս, նոր ի հայտ եկած հանգամանքների վերաբերյալ նախնական վարույթի նյութեր, թերթեր 43-58:

1

տրախեռարոմայից ն թոքերի արհեստական շնչառությունից /ԹԱՇ/ հետո: ԻԷԻպիցիարոարոմայի ն գաստրոստոմայի տեղադրում 17.10.2019թ.»: Հիվանդի վիճակը մշտապես գնահատվել է ծունր, ծայրահեղ ծանր, գիտակցության րաւցեւկայությամի, ինչը պայմանավորված է եղել ծանր գանգուղեղային վնասվածքով: Հետագայում ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, «Զինվորի վասն բարեգործական» ՀԿ-ում ն «Միքայելյան վիրաբուժական ինստիտում» ՓԲԸ-ում Արա. Սամվելի Մխիթարյանի նկատմամբ հետազոտությունները նես կատարվել են բավարար ծավալով ՝ ճիշտ ն ժամանակին, կատարված հետազոտությունների, օբյեկտիվ քննությունների տվյալների հիման վրա կայացված ախտորոշումները ես եղե նեւ ճիշտ: Վերոհիշյալ կլինիկաննում Արա 6 ԾՄխիթարյանի հիվանդությունը/ները/ հայտնաբերելու ախտորոշումը կայացնելու ն բուժումները իրականացնելու համար չեն եղել որնէ օրյեկտիվ խոչընդոտող պավճառներ: Կատարված հերազոտությունները ն դրանց հիման վրա կայացված ախտորոշումը եղել են լիովին բավարար Արա Մխիթարյանին 18092019թ. արացած գանգուլեղային վնասվածքի կապակցությամի վիրահատության ենթարկելու համար, փվյալ վիրահատությունը չի եղել հակացուցված ն կատարվել է կյանքի ցուցումներով: 26.10.2019թ. կատարված վիրահատությունը, «Միջային լապարատոմիա, որովայնի խոոոչի ոնիզիա, սանացիա, գաարրոատոմայի կրկնակի տեղադրում րար Վիտցելի, ապնադեկվտմիա, որովայնի խոռոչի դրենավորում» նույնպես եղել է ցուցված, կատարվկ է ճիշտ ն ժամանակին:

(-) Արա Մխիթարյանին ցուցաբերված րժշկական միջամտությունների, վիրահատության /ների/ ընթացքում թերություններ կամ բացթողումներ, որոնք նրա մահվան հետ գտնվեն պատճառական կապի մեջ՝ չեն դիտարկվում:

(-) Արա Մխիթարյանի հետազուտությունների, ցուցաբերված բուժօգնություն ընթացքում բուժաշխատակիցների կողմից իրականացվել են հնարավոր բոլոր բուժական միջոցառումները, սակայն վիճակի հետագա վատթարացումը ն մահվան ելքը՝ հնարավոր չէ եղել:

(.-.) Արա. Մխիթարյանի «Զինվորի փուն բարեգործական» ՀԿ ն «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ տեղափոխումները եղել է արդարացված՝ ըափ ցուցումների: Նշված բուժ.հիմնարկություններ տեղափոխման ժամանակ չեն եղել

12

հակացուցումնեի, մասնավորապես «Զինվորի տուն բարեգործական» ՀԿ տեղափոխում, պայմանավորված է եղել վերականգնողական բուժումներ իրականացնելու նպատակով, որվմլլ իրականացվել են պահպանողական ձնով՝ ՀՇԱ /հենաշարժական ապարատի/ աշխատանքներ, դիրքավորումներ, շրջումներ, մաշկի խնամք, վերտիկալիզացիա, լոգոպեդական աշխատանքներ, կատարվել է նյարդաբանի ն սրտարանի կոնսուլրացիաներ՝ արացել է համապատասխան բուժումներ: Իսկ 20.07.2022թ.-ին «Միքայելյանի անվան» ԲԿ-ն տեղափոխվելը պայմանավորված է եղել զույգ ուրնաթաթերի պառկելախոցերի պլատրիկա կատարվելու կապակցությամի, ինչը նս եղել է ճիշտ ն ժամանակին: 26.04.2023թ. հիվանդի վիճակում բացասական դինամիկայի ն ԿՏ հետազովությամբը աջ քունքային բլթում ` պարենխիմատոզ արյունազեղման հայտնաբերման կապակցությամբ` շտապ տեղավատխվել է ԿԿԶՀ որտեղ չնայած կատարված համապատասիւան բուժական միջոցառումների` հնարավոր չի եղել փրկել Արա Մխիթարյանի կյանքը, պայմանավորված բազմաօրգանային անբավարարության առաջացումով:

(.-.) ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, «Զինվորի տուն բարեգործական» ՀԿ-ում ն «Միքայելյան վիրաբուժական ինատիտուտ» ՓԲԸ- ում Արա Մխիթարյանին տրված բուժումները համապատասխանել են վերջինիս առողջական վիճակին ն այդպիսիք չեն եղել հակացուցված:

(.-.) ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, «Զինվորի տուն բարեգործական» ՀԿ-ում ն «Միքայելյան վիրաբուժական ինատիտուտ» ՓԲԸ- ում Արա Մխիթարյանին ցուցաբերված բժշկական միջամտությունների ընթացքում: թերություններ կամ բացթողումներ, որոնք մահվան հետ գտնվեին պատճառական կապի մեջ՝ թույլ չեն տրվել:

(-) Արա Մխիթարյանի բժշկական փաստաթղթերում ն դիակի

դատարժշկական փորձաքննությամըր մահվան Օ պատճառի վերաբերյալ հերնություններում էական հակասություններ չեն դիտարկվում (...)»:

6 Տե՛ս, նոր ի հայտ եկած հանգամանքների վերաբերյալ նախնական վարույթի նյութեր, թերթեր 69-89:

13

Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

Լ Վերաքննիչ դատարանի որոշման վերանայումը.

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. արդյո՞ք դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո տուժող Արա Մխիթարյանի մահվան փաստը՝ որպես նոր ի հայտ եկած հանգամանք, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշումը վերանայելու համար:

16. ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ոչ ռք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար:

2 Սույն հոդվածի Լին մասի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը` օրենքին համապատասխան, եթե առկա են նոր կամ նոր երնան եկած հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի արդյունքի վրա»:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային (այսուհետ՝ նան Եվրոպական կոնվենցիա) կից թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն՝ «մ. Ոչ ոք չպետք է միննույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական Օ:-դատավարությաան կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամի, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին ն քրեական դատավարությանը համապատասխան:

2. Նախորդ կետի դրույթները չեն խոչընդուրում գործի վերանայմանը փվյալ պետության օրենքին ն քրեական դատավարությանը համապատասխան, եթե ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա (...»:

ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 4րդ մասի համաձայն՝ « Անձի վիճակի վարթարացման պահանջի հիման վրա կրկին դատվել չէ`

(-)

14

2) հիմնարար խախտման, նոր հանգամանքի կամ նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատեւկան ակտի (-) վերանայումը՝ սույն օրենսգրքով նախատեսված ժեաւմկետներում»:

Նույն օրենսգրքի 403-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Նոր ի հայտ եկած հանգամանքներով բողոք կարող Լ բերվել այն դեպքում, երը՝

1 պարզվել են դավաւկան ակտ կայացնելիս դատարանին անհայտ մնացած այնպիսի հանգամանքներ, որոնք ինքնին կամ մինչն այդ պարզված հանգամանքների հեր ապացուցում են դատապալրվյալի անմեղությունը կամ նրա կատարած հանցանքի նվազ ծանր կամ ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դավփապարտվել է (...)»:

16.1. Ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման ինստիտուտի, այդ թվում՝ նոր երնան եկած հանգամանքների հիմքով, որպես մարդու խախտված իրավունքներն արդար ն արդյունավետ դատաքննությամբ վերականգնելու բացառիկ արդարադատական միջոցի սահմանադրաիրավական բովանդակության

բացահայտման, Օդրա միակերպ ընկալման ու կիրառման խնդիրներին Սահմանադրական դատարանն անդրադարձել է իր մի շարք որոշումներում՛: Դատական ակտերի վերանայման նորՂ երնան Օ եկած հանգամանքների համատեքստում Մահմանադրական դատարանը նշել է, որ՝

- նոր երնան եկած հանգամանքների հիմքով դատական ակտերի

օրինականության ն հիմնավորվածության ստուգումն իրավական լուրջ երաշխիք է անձի խախտված իրավունքները վերականգնելու, դատական սխալներն ուղղելու ն գործով ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբծ,

- այդ հանգամանքներն իրենց բնույթով այնպիսին են, որ չնայած օբյեկտիվորեն գոյություն են ունեցել գործով վերջնական դատական ակտի կայացման պահին, սակայն հայտնի չէին ն(կամ) չէին կարող հայտնի լինել թե գործին մասնակցող անձանց ն թե՛ դատարանին, կամ հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց 7 Տե՛ս, Սահմանադրական դատարանի՝ 2015 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՌ-1222 որոշումը, կետ 6:

Ց Տե՛ս, նույն տեղում:

5

նրանցի անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, կամ որոշ դեպքերում՝ նորահայտ են»:

16.2. Եվրոպական կոնվենցիայի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ իրավական որոշակիության պահանջները բացարձակ չեն, ն քրեական գործերով դրանք պետք է գնահատվեն թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասի լույսի ներքո, ինչը հստակորեն թույլատրում է պայմանավորվող պետություններին վերաբացել գործը նոր հանգամանքների առկայության դեպքում կամ երբ տեղ են գտել վարույթի էական թերություններ»:

Ավելին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ «նոր կամ նոր երնան եկած» հանգամանքներ եզրույթը ներառում է նոր ապացույցներ, որոնք վերաբերում են նախկինում գոյություն ունեցող փաստերին": Միաժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձնավորած մոտեցման համաձայն՝ վարույթի վերաբացումը հիմնավորող հիմքերն ըստ թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի, պետք է այնպիսին լինեն, որ կամ հօգուտ անձի կամ ի վնաս վերջինիս ազդեն գործի ելքի վրա՞՛:

163. Վճռաբեկ դատարանն անդրադառնալով նոր երնան եկած

հանգամանքներով դատական ակտերի վերանայման ինստիտուտին իր նախադեպային իրավունքի շրջանակներում նշել է, որ այն, լինելով օրինական ուժի մեջ մտած վերջնական ակտերի վերանայման բացառիկ եղանակ, հնարավորություն է տալիս ուղղել թույ տրված հնարավոր դատական սխալները, վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները: Նշված նպատակի կենսագործման համար նոր երնան եկած հանգամանքները, ի թիվս այոց, հիմնականում բնութագրվում են հետնյալ հատկանիշներով.

ա) պետք է հայտնի եղած չլինեն դատարանին դատական ակտ կայացնելիս՝ վերջինիս կամքից անկախ պատճառներով,

5 Տե՛ս, նույն տեղում:

. Տե՛ս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ԴՈհճԱոժիօ ս. Թօուզուռ զործով 2019 թվականի հուլիսի 8-ի վճիռը, զանգատ թիվ 54012/10, կետ 129:

" Տե՛ս, նույն վճիռը, կետեր 131-133:

ռ Տե՛ս, նույն տեղում:

16

բ) պետք է գործի համար ունենան էական նշանակություն` պայմանավորված գործի ելքի վրա դրանց անմիջական ազդեցության հնարավորությամբ,

գ) պետք է առերնույթ կասկածի տակ դնեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավաչափությունը:

Նշված հատկանիշներին համապատասխանող նոր երնան եկած

հանգամանքները, հանգեցնելով դատական ակտի վերանայման, կարող են իրենց ազդեցություն ունենա անձի մեղավորության, մեղսագրված արարքի հանցավորության կամ դրա ծանրության որոշման վրատ:

17. Սույն որոշման 16-16.3-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանը կրկին փաստում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի 3- րդ մասի 2-րդ կետում որպես նոր ի հայտ եկած հանգամանք՝ ոչ սպառիչ ձնով օքնժէ հղում է պարունակվում դատական ակտ կայացնելիս անհայտ մնացած այլ հանգամանքների վրա, հետնաբար դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վրա հասած հետնանքները կարող են քրեաիրավական գնահատականի արժանանալ այս կետի ներքո, որի եղանակով պետք է լեգիտիմացվի օրինական ուժի մեջ' մտած դատական ակտի վերանայման բացառիկության հատկանիշի ն դատական ակտի կայունության սկզբունքի հաղթահարումը":

18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.

- Հարություն Գրիգորյանն Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 10-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ 2019 թվականի սեպտեմբերի 18-ին խմբի կազմում՝ գործով ինքնությունները չպարզված մի խումբ անձանց հետ, ձեռքերով, ոտքերով ն գործով չպարզված առարկայով Արա Մխիթարյանի գլխին բազմաթիվ հարվածներ հասցնելով՝ նրա առողջությանը դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու մեջ, ն նրա նկատմամբ նշանակվել է պատիժ»:

Ց Տես, Վճռաբեկ դատարանի՝ Դավիթ Հարությունյանի զործով՝ 2020 թվականի հունվարի 10-ի թիվ ՍԴ3/0070/01/16 որոշումը, կետ 16:

" Տես, Վճռաբեկ դատարանի` Վահրամ Մկոյանի գործով 2022 թվականի ապրիլի 8ի թիվ ԱՐԱԴԼ/0025/01/15 որոշումը:

5 Տե՛ս, սույն որոշման Լին ն 10-րդ կետերը:

17

- Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 10-ի դատավճիռը թողնվել է անփոփոխ":

- Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 10-ի դատավճիռը ն Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշումն օրինական ուժի մեջ են մտել 2022 թվականի հոկտեմբերի 10-ին:

- տուժող Արա Մխիթարյանը 2023 թվականի հուլիսի 27-ին մահացել է:

- տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի դիմումի հիման վրա, 2024 թվականի հունիսի 1-ին, նոր ի հայտ եկած հանգամանքի հետնանքով հարուցվել է նախնական վարույթ, կատարվել է քննություն ն քննության արդյունքներով ներկայացվել է վճռաբեկ բողոք՝ գործով կայացված դատական ակտերը նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով բեկանելու խնդրանքով»:

19. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները, ինչպես նան նոր ի հայտ եկած հանգամանքի հետնանքով հարուցված վարույթի նյութերը գնահատելով սույն որոշման 16-17-րդ կետերում վկայակոչված դրույթների ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հ.Գրիգորյանի ն գործով ինքնությունները չպարզված մի խումբ անձանց կողմից կյանքին վտանգ սպառնացող, առողջության ծանը վնաս ստանալուց հետո, Արա Մխիթարյանը գտնվել է անգիտակից վիճակում, տարբեր բուժհաստատություններում բուժում է ստացել, ն դեպքից մոտ չորս տարի անց՝ 2023 թվականի հուլիսի 27-ին մահացել է: Նոր ի հայտ եկած հանգամանքի հետնանքով հարուցված վարույթի շրջանակներում նշանակվել են դատաբժշկական ն հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություններ, որոնց արդյունքում կազմված եզրակացությունների համաձայն՝ առկա է պատճառահետնանքային կապ 2019 թվականի սեպտեմբերի 18-ին Արա Մխիթարյանին պատճառված մարմնական վնասվածքների ն 2025 թվականի հուլիսի 27ին նրա մահվան միջն: Այսինքն՝ արձանագրվել է ԱՆՄխիթարյանի մահվան ն ՃՀ.Գրիգորյանի ու քննությամբ 6 Տե՛ս, սույն որոշման 11-րդ կետը:

5 Տե՛ս, սույն որոշման 3-րդ կետը:

ռ Տե՛ս, սույն որոշման 12-րդ կետը:

5 Տե՛ս, սույն որոշման 5-րդ ն 6-րդ կետերը:

18

չբացահայտված այլ անձանց գործողությունների միջե պատճառահետնանքային կապի առկայությունը»:

20. Վերոգրյալի հիման վրա ն հաշվի առնելով, որ նոր ի հայտ եկած հանգամանքի հետնանքով հարուցված վարույթի շրջանակներում ստացված փորձագիտական եզրակացություններով առերնույթ հաստատվում է Հ.Գրիգորյանի ն այլ անձանց կողմից Ա.Մխիթարյանի կյանքին վտանգ սպառնացող առողջությանը ծանը վնաս պատճառելու ն նրա մահվան միջն պատճառահետնանքային կապը, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո տուժող Արա Մխիթարյանի մահվան փաստը՝ որպես նոր ի հայտ եկած հանգամանք, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշումը վերանայելու համար:

1. Ստորադաս դատարանների դատական ակտերի բեկանման հիմքերը.

2. Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում

անդրադառնալ հետնյալ իրավական հարցին. արդյո՞ք սույն գործով առկա նոր ի հայտ եկած հանգամանքը, որն առերնույթ վկայում է Հ.Գրիգորյանին մեղսագրված արարքի ավելի ծանը լինելու մասին, կարո՛ղ է հիմք հանդիսանալ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 10-ի դատավճիռը ն Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշումը բեկանելու համար:

22. ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 3-րդ ն 4-րդ մասերի համաձայն` «Արդարացման դատավճոի կամ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումների վերանայումի թույլատրվում է քրեական պատասխանամտվությաւն ենթարկելու վաղեմությաւն ժումկետների ընթացքում:

4. Դատապարտյալի անմեղությունը կամ նրա կողմից ավելի թեթն հանցանք կատարելը փաստելու պահանջով դատական ակտի բացառիկ վերանայումը ժամկետներով սահմանավեաւկված չէ»:

22.1. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեն ՀԸ քրեական դատավարության օրենսգրքով ուղղակիորեն ամրագրված չէ » Տե՛ս, սույն որոշման 13-րդ ն 14-րդ կետերը:

19

դատապարտյալի կողմից ավելի ծանըր հանցանք կատարելը փաստելու պահանջով մեղադրական դատավճռի վերանայման ժամկետի սահմանափակում` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներով, սակայն դա բխոմ է վերոնշյալ իրավանորմի բովանդակային վերլուծությունից: Մասնավորապես, դատապարտյալի շահերից ելնելով, վերջինիս անմեղությունը կամ նրա կողմից ավելի թեթն հանցանք կատարելը փաստելու պահանջով դատական ակտի բացառիկ վերանայումը ժամկետներով սահմանափակված չէ, մինչդեռ, ի վնա դատապարտալի՝ ՝' դատական ակտի վերանայումը ժամկետներով սահմանափակված է, ինչից բխում է, որ դատապարտյալի կողմից ավելի ծանր հանցանք կատարելը փաստելու պահանջով մեղադրական դատավճռի վերանայումը նս պետք է սահմանափակված լինի քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներով:

23. ՇԸ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասում նկարագրված արարքը դիտավորյալ հանցագործություն է, որի համար նախատեսված ազատազրկման ձնով պատժի առավելագույն ժամկետը տասը տարի է, ուստի այն ՃՇՇ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի համաճայն՝ դասվում է ծանր հանցագործությունների շարքին:

24. Մույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 18-ինշ, իսկ տուժողի մահը վրա է հասել 2023 թվականի հուլիսի 27-ինշ, հետնաբար, տվյալ դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի Լն մափ 3»րդ կետով սահմանված քրեական

պատասխանատվության ենթարկելու տասնամյա ժամկետը չի լրացել:

25. Ուստի, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սույն գործով առկա նոր ի հայտ եկած հանգամանքը, որն առերնույթ վկայում է Հ.Գրիգորյանին մեղսագրված արարքի ավելի ծանր լինելու մասին, հիմք է Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի հունվարի 10-ի դատավճիռը ն Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշումը բեկանելու ն վարույթը Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության փոխանցելու համար:

2 Տե՛ս, սույն որոշման 10-րդ կետը:

» Տե՛ս, սույն որոշման 12-րդ կետը:

20

Նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը պետք է նոր ի հայտ եկած հանգամանքի հետնանքով հարուցված վարույթի շրջանակներում առկա փորձագիտական եզրակացություներ ն սոյն որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ հանգի համապատասխան հետնության:

Անդրադառնալով Հարություն Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա են նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու պայմաններն ու հիմքերը: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով Հ.Գրիգորյանին վերագրված հանցագործության հանրային վտանգավորության բնույթը, ծանրության աստիճանը, կատարման եղանակը (խմբի կազմում գործով ինքնությունները չպարզված մի խումբ անձանց հետ, ձեռքերով, ոտքերով ն գործով դեռնս չպարզված առարկայով բազմաթիվ հարվածներ են հասցրել Արա Մխիթարյանի գլխին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանը վնաս, որից հետո, Արա Մխիթարյանը, տնական ժամանակ գտնվելով անգիտակից վիճակում, մահացել է), սպառնացող պատժի խստությունն՝ Օ(պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով), գտնում է, որ Հ.Գրիգորյանը, մինչն գործի նոր քննության ընթացքում խափանման միջոցի հարցի լուծումը, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, ինչպես նան խոչընդոտել դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով ն իր վրա օրենքով դրված պարտականությունները չկատարելով:

Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կալանքից բացի որնէ այլ խափանման միջոց չի կարող բավարար երաշխիք հանդիսանալ՝ ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը քրեական գործով վարույթի ընթացքո

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 մարտի, 2025 թ.
Գործի #:
ԱՎԴ/0062/01/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել