ԳՐԻԳՈՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԵՎ ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-27)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 4 հոկտեմբերի 2016թ. ՍԴԴԿՈ/2 - 27 | ԳՐԻԳՈՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԵՎ ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Քաղ. Երևան 4 հոկտեմբերի 2016թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը` Նախագահությամբ՝ Ա. Խաչատրյանի Անդամակցությամբ՝ Կ. Բալայանի Հ. Նազարյանի Ուսումնասիրելով Գրիգոր Գևորգյանի և Արման Սահակյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը, Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ Գրիգոր Գևորգյանը և Արման Սահակյանը դիմել են ՀՀ սահմանադրական դատա-րան (դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 15.09.2016թ.)` խնդրելով. ,1. ՀՀ Սահմանադրության 23-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 2-րդ մասը այնքանով, որքանով չի նախատեսում ,ատելության խոսքե և ,խտրականության հրահրումե եզրույթները և դրանց սահմանումները:
2. ՀՀ Սահմանադրության 23-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 11-րդ մա-2 սը այնքանով, որքանով ատելության և խտրականության հրահրումը չի նախատե-սում որպես փոխհատուցման պարտադիր չափանիշե: Դիմողները, վկայակոչելով մի շարք միջազգային իրավական ակտեր, նշում են, որ վերջիններս պատվիրակում են պետություններին ստեղծել նորմատիվ իրավական բազա` թե՛ քրեական, թե՛ քաղաքացիական, թե՚ վարչական իրավուն-քում, ատելության խոսքից տուժածների պաշտպանության համար` ընդգծելով հատկապես սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքը: Ըստ դիմողների՝ ՀՀ իրավական համակարգը չի ներառում ,ատելության խոսքե եզրույթի սահմանումը, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի թիվ ԱՎԴ/0179/02/13 քաղաքացիական գործով որոշումը, որով վճռաբեկ դատարա-նը վիրավորանքի տիրույթում է տեսել նաև անձին ատելության առարկայի վերա-ծելը, չի կարող ունենալ նախադեպային կամ իրավական փաստարկի նշանակու-թյուն, քանի որ նշված գործով ատելության խոսքի հանգամանքը բացակայում է, հետևաբար` նաև իրավական զարգացում չի ունեցել: Դիմողները գտնում են, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդ-վածի 2-րդ մասով սահմանված ,վիրավորանքե եզրույթում ,ատելության խոսքե և ,խտրականության հրահրումե եզրույթները և դրանց սահմանումն ամրագրված չլինելու պայմաններում, ինչպես նաև նույն հոդվածի 11-րդ մասում ատելության և խտրականության հիմքը որպես փոխհատուցման չափ սահմանված չլինելու պայմաններում իրենք ,հնարավորություն չունեն իրականացնելու իրենց արժանա-պատվությանը հասցված վնասի արդյունավետ պաշտպանություն և վերականգնե-լու իրենց խաթարված իրավունքները ամբողջությամբե, այսինքն` առկա իրավա-կարգավորումները և առկա դատական պրակտիկան չեն ստեղծում պայմաններ իրենց իրավունքներն ամբողջությամբ իրականացնելու համար: Դիմողները կարծում են, որ իրենք հնարավորություն չեն ունեցել վերա-կանգնելու իրենց արժանապատվությանը պատճառված վնասը, որը ծագել է ատելության և խտրականության հրահրումով, ինչն ուղղակիորեն բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի ներկա կարգավորումից, խախտվել է իրենց արդար դատաքննության իրավունքը:3 2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկա-վարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդված-ների պահանջներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ գործի քննության ընդունումը ենթակա է մերժման` հետևյալ պատճա-ռաբանությամբ. Դիմումն ակնհայտ անհիմն է: Այսպես, այս դրույթների ենթադրյալ հակասահմանադրականությունը դի-մողները փորձում են հիմնավորել ենթադրյալ օրենսդրական բացի լույսի ներքո: Օրենսդրական բացը` որպես իրավունքի բացի տարատեսակ, իրավական կարգա-վորման ոլորտում գտնվող փաստական հանգամանքների նկատմամբ կոնկրետ նորմատիվ պատվիրանի բացակայությունն է: ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2010 թվականի փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշման մեջ անդրադառնալով իրա-վունքի բացի հաղթահարման գործում սահմանադրական դատարանի և օրենսդիր մարմնի իրավասությունների հարաբերակցությանը` նշել է, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայու-թյամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջա-նակներում է: Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վի-ճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնա-բանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք: Զարգացնելով իր վերոնշյալ իրավական դիրքորո-շումները` սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-914 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայու-թյան պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը:4 Խնդրո առարկա գործի շրջանակներում դիմողների առաջ քաշած փաս-տարկներն առ այն, որ վիճարկվող հոդվածում առկա իրավական բացով պայմա-նավորված ստեղծվել է մի իրավիճակ, որի պայմաններում ,ատելության խոսքե և ,խտրականության հրահրումե եզրույթները և դրանց սահմանումները խնդրո առարկա հոդվածում ամրագրված չլինելու, ինչպես նաև նույն հոդվածի 11-րդ մասում ատելության և խտրականության հիմքը որպես փոխհատուցման չափ սահմանված չլինելու պայմաններում իրենք հնարավորություն չունեն իրակա-նացնելու իրենց արժանապատվությանը հասցված վնասի արդյունավետ պաշտպա-նություն և վերականգնելու իրենց խաթարված իրավունքներն ամբողջությամբ, ակնհայտ անհիմն են, քանի որ մատնանշվող ,խնդիրըե, եթե այդպիսին առկա է, վերաբերում է ողջ ներպետական օրենսդրությանը, այլ ոչ թե դիմողների կողմից վկայակոչված` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կոնկրետ հոդվածին: Դիմողների կողմից առաջ քաշված ենթադրյալ օրենսդրական բացը՝ ,ատելության խոսքե և ,խտրականության հրահրումե եզրույթների ամրագրման առումով, հավասարապես կարող է վերաբերել և՛ քրեական, և՛ քաղաքացիական, և՚ վարչական օրենսդրու-թյանը, հանգամանք, որը մատնանշել են դիմողները նաև վիճարկվող դրույթի վերաբերյալ իրենց փաստարկները շարադրելիս: Բացի դրանից, դիմողների կողմից առաջ քաշված ,ատելության հրահրման փաստինե անդրադառնալով` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն արձա-նագրել է, որ. ,… ներկայացված հայցապահանջների բավարարման համար արդեն իսկ բավարար է եղել վիրավորանքի և զրպարտության միջոցով հայցվորների պատիվն ու արժանապատվությունը արատավորելու փաստերի հաստատումը, ինչն էլ էական նշանակություն է ունեցել գործի լուծման համար: Այսինքն` նման պայմաններում ատելության հրահրման փաստի հաստատում` հայցապահանջի բավարարման համար, այլևս անհրաժեշտ չի եղել և նման փաստի չհաստատումը որևէ կերպ գործի ելքի վրա ազդեցություն չի ունեցելե: Հետևաբար, խնդրո առարկա գործով վիճարկվող իրավակարգավորումն արդեն իսկ իրավունք է ընձեռում անձին` պաշտպանություն հայցելու ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի խախտման պարագայում` ,վիրավորանքե և ,զրպար-տությունե եզրույթների համատեքստում:5 Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը Ո Ր Ո Շ Ե Ց. Գրիգոր Գևորգյանի և Արման Սահակյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել: Նախագահող՝ Անդամներ՝ 4 հոկտեմբերի 2016 թվականի ՍԴԴԿՈ/2-27
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 հոկտեմբերի, 2016 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-27
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
