Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 222.11 — Անհետաձգելի միջամտության որոշման բողոքարկման վերաբերյալ գործերը 1.
ARLISՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 222.11AI Ինդեքսավորված

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 222.11 — Անհետաձգելի միջամտության որոշման բողոքարկման վերաբերյալ գործերը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 222.11. Անհետաձգելի միջամտության որոշման բողոքարկման վերաբերյալ գործերը 1. «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհետաձգելի միջամտության որոշումը վիճարկող հայցադիմումի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված կանոնների պահպանմամբ՝ հաշվի առնելով սույն գլխի առանձնահատկությունները: 2. «Ընտանեկան և կենցաղ

Ամբողջ Տեքստ

Հոդված 222.11. Անհետաձգելի միջամտության որոշման բողոքարկման վերաբերյալ գործերը 1. «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհետաձգելի միջամտության որոշումը վիճարկող հայցադիմումի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված կանոնների պահպանմամբ՝ հաշվի առնելով սույն գլխի առանձնահատկությունները:

2. «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհետաձգելի միջամտության որոշումը վիճարկող հայցադիմումի պարագայում դատարանը սույն օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասում նշված որոշումներից մեկը կայացնում է հայցադիմումն ստանալուց հետո՝ 36 ժամվա ընթացքում:

3. Անհետաձգելի միջամտության որոշման բողոքարկման վերաբերյալ գործերով ծանուցագիրը հայցվորին, պատասխանողին և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին կամ նրա օրինական ներկայացուցչին ուղարկվում է դատական նիստը նշանակվելուց հետո՝ անհապաղ: Հրապարակային ծանուցումը չի կարող օգտագործվել որպես ծանուցման եղանակ:

4. «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհետաձգելի միջամտության որոշումը վիճարկող հայցադիմումը դատարանը քննում և գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնում է հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո՝ 48 ժամվա ընթացքում։

5. Վարչական դատարանի՝ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված գործն ըստ էության լուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել վերաքննության կարգով հրապարակման պահից հնգօրյա ժամկետում:

6. Վարչական դատարանը բողոքի պատճենն ստանալու օրվանից ոչ ուշ, քան հաջորդ օրը պարտավոր է գործն ուղարկել վերաքննիչ դատարան։

7. Վերաքննիչ դատարանը սույն օրենսգրքի 135-137-րդ հոդվածներով նշված որոշումներից մեկը կայացնում և ուղարկում է գործին մասնակցող անձանց բողոքն ստանալուց հետո՝ 48 ժամվա ընթացքում:

8. Գործին մասնակցող անձն իրավունք ունի ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող հինգերորդ օրը:

9. Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա է բողոքարկման 15-օրյա ժամկետում: (222.11-րդ հոդվածը լրաց. 23.12.22 ՀՕ-583-Ն, խմբ.

12.04.24 ՀՕ-173-Ն ) ( 23.12.22 ՀՕ-583-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) Գ Լ ՈՒ Խ 31.4 (գլուխը լրաց. 25.03.20 ՀՕ-208-Ն ) ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել