Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 66-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ԱՅԼԵՎՍ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՈՒԺ ՉՈՒՆԵՑՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍՈՎ, ԵՎ «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 35-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 66-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ԱՅԼԵՎՍ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՈՒԺ ՉՈՒՆԵՑՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍՈՎ, ԵՎ «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 35-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-85 փետրվարի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-8)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 5 փետրվարի 2019թ. ՍԴԱՈ - 8 | «ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 66-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ԱՅԼԵՎՍ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՈՒԺ ՉՈՒՆԵՑՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍՈՎ, ԵՎ «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 35-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 66-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ԱՅԼԵՎՍ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՈՒԺ ՉՈՒՆԵՑՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍՈՎ, ԵՎ «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 35-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Քաղ. Երևան 5 փետրվարի 2019 թ.

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի, 69-րդ հոդվածի 3-րդ մասի այլևս իրավաբանական ուժ չունեցող վարչական ակտերի մասով, և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու վերաբերյալ առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2018 թվականի օգոստոսի 16-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել ՀՀ վարչական դատարանի դիմումը, որով ներկայացվել է ՎԴ/4460/05/18 վարչական գործով «Վարչական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին» ՀՀ վարչական դատարանի 14.08.2018 թվականի որոշումը:

2. Ըստ դիմողի վիճարկվող դրույթների պայմաններում խախտվում են Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված իրավական պետության անբաժանելի մաս կազմող իրավական անվտանգության, 29-րդ հոդվածով ամրագրված խտրականության արգելքի սկզբունքները, ինչպես նաև 60-րդ հոդվածով ամրագրված սեփականության, 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները, մասնավորապես, հետևյալ պատճառաբանությամբ. դատավարական իրավունքի նպատակն է ապահովել նյութական իրավունքի պաշտպանությունը, ուստի դատական պաշտպանության իրագործման համար վիճարկման և ճանաչման հայցատեսակների ընտրությունը պետք է ուղղակիորեն կախված լինի այն հարցից, թե հայցվորն արդյո՞ք իրավունք ունի պահանջելու մինչև խախտումը եղած վիճակի վերականգնում: Մինչդեռ Օրենքի վիճարկվող դրույթի կիրառմամբ հայցատեսակի ընտրությունը կախվածության մեջ է դրվում «տեխնիկական» հանգամանքից` նույն գույքի նկատմամբ վերագրանցման կատարված լինելուց: Դիմողը գտնում է, որ վերոգրյալի հետևանքով անձը զրկվում է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված` մինչև խախտումը եղած դրությունը վերականգնելու միջոցով դատական պաշտպանությունից, և դա այն պայմաններում, երբ օրենսդիրը նյութական իրավունքով (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդված) նախատեսել է նման հնարավորություն: Դիմողը գտնում է նաև, որ հնարավոր չէ խնդիրը լուծել ճանաչման հայցի քննության արդյունքում նախկին վիճակի վերականգնման միջոցով, քանի որ, նախ դա չի բխում Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի տրամաբանությունից, և, երկրորդ` Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 4-րդ կետի «բ» ենթակետով տարբեր ժամկետներ են սահմանված վիճարկման և ճանաչման հայցեր ներկայացնելու համար` համապատասխանաբար երկու ամիս` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից, և հինգ տարի` վարչական ակտն ուժը կորցնելու պահից: Հաշվի առնելով վերոգրյալը դիմողը գտնում է, որ ճանաչման հայցի` որպես սուբսիդիար պաշտպանության միջոցի, քննության դեպքում հայցվորն անհիմն` զուտ տեխնիկական պատճառով զրկվում է իր գույքը հետ ստանալու օրենքով նախատեսված իրավունքից` հայտնվելով ավելի վատ իրավական դրության մեջ, քան այլ` նույն վիճակում գտնվող նախկին սեփականատերեր, որոնց կորցրած գույքի նկատմամբ պետական գրանցումը մնացել է անփոփոխ:

3. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմումը չի բավարարում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջներին։ Մասնավորապես, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասում սահմանվում է, որ դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով, իսկ նույն օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ: Սահմանադրական դատարանը գտնում է, որ նորմատիվ իրավական ակտի սահմանադրական կոնկրետ վերահսկողության համար վերոհիշյալ պարտադիր նախապայմանի ամրագրմամբ, ի թիվս այլնի, նպատակ է դրվել Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնել ենթադրյալ սահմանադրականության այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման, սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանության և կիրառման հարցեր:

4. Սույն գործով վիճարկվող դրույթների սահմանադրականության վերաբերյալ դիմումով (դատարանի որոշմամբ) ներկայացված հիմնավորումները, ելնելով նաև սույն գործում առկա նյութերի ուսումնասիրությունից, հանգեցնելու են Սահմանադրական դատարանի կողմից առավելապես ոչ սահմանադրական նորմերի (կոնկրետ վեճի լուծման համար վարչական դատարանի կողմից կիրառման ենթակա նյութական և դատավարական նորմերի) բովանդակության մեկնաբանությանը անկախ սահմանադրականության գնահատման հարցադրման հանգամանքից, որով Սահմանադրական դատարանը փաստացի կստանձնի դիմողի փոխարեն կոնկրետ գործի փաստական և իրավական հանգամանքները գնահատող դատարանի կամ դիմողի հետ չհամաձայնելու դեպքում դատական ակտ վերանայող դատական ատյանի գործառույթի կատարման, ինչի իրավասությունը, Սահմանադրության համաձայն, Սահմանադրական դատարանը չունի: Այլ կերպ վիճարկվող դրույթների սահմանադրականության վերաբերյալ դիմողի փաստարկներն ուղղակիորեն կապված են իր վարույթում գտնվող կոնկրետ գործի փաստական հանգամանքների հետ, մինչդեռ այդ հանգամանքներով պայմանավորված կոնկրետ գործով վեճի լուծումն ուղղակիորեն կապված չէ վիճարկվող դրույթների սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի հնարավոր որևէ իրավական դիրքորոշման հետ: Ավելին, դիմողի վարույթում գտնվող կոնկրետ գործի փաստական հանգամանքներով պայմանավորված վեճը կարող է լուծվել, այդ թվում նաև 24.02.2012 թ. ՍԴՈ-1009 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակում: Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ինչպես նաև 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի, 69-րդ հոդվածի 3-րդ մասի այլևս իրավաբանական ուժ չունեցող վարչական ակտերի մասով, և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Հ . ԹՈՎՄԱՍՅԱՆ

5 փետրվարի 2019 թվականի

ՍԴԱՈ-8

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
5 փետրվարի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-8
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել