ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 36 — Բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում Լիազոր մարմնի լիազորությունները 1.
Ամփոփում
Հոդված 36. Բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում Լիազոր մարմնի լիազորությունները 1. Լիազոր մարմինը՝ 1) մշակում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների պետական քաղաքականությունը և համակարգի զարգացմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը, վերահսկում դրանց իրականացումը. 2) հաստատում է ԿՓՀ մեթոդաբանությունը, ներդրման և գործարկման կարգը. 3) հաստատում է կրթական ծրագրերի (այդ թվում՝ ինտեգրված ծրագրով) ցանկը՝ ըստ բարձրագույն կրթության մասնագիտո
Ամբողջ Տեքստ
Հոդված 36. Բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում Լիազոր մարմնի լիազորությունները 1. Լիազոր մարմինը՝ 1) մշակում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների պետական քաղաքականությունը և համակարգի զարգացմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը, վերահսկում դրանց իրականացումը. 2) հաստատում է ԿՓՀ մեթոդաբանությունը, ներդրման և գործարկման կարգը. 3) հաստատում է կրթական ծրագրերի (այդ թվում՝ ինտեգրված ծրագրով) ցանկը՝ ըստ բարձրագույն կրթության մասնագիտությունների. 4) հաստատում է բարձրագույն կրթության ոլորտային որակավորումների շրջանակները. 5) հաստատում է բարձրագույն կրթության օտարերկրյա որակավորումների գնահատման և ճանաչման կարգը. 6) բուհերի ուսումնական գործընթացի կազմակերպմանն աջակցելու նպատակով հաստատում է խորհրդատվական բնույթի մեթոդաբանություններ, ուղեցույցներ, օրինակելի կարգեր, այդ թվում` ակադեմիական բարեվարքության օրինակելի կանոնակարգը. 7) հաստատում է հանրային բուհի գործունեության կատարողականի ցուցանիշների հաշվարկի մեթոդաբանությունը. 8) հաստատում է ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման պետական գրանցամատյանի վարման կարգը․ 9) հաստատում է որակավորումների պետական գրանցամատյանի վարման կարգը. 10) հաստատում է բարձրագույն կրթության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովի կանոնադրությունը. 11) հաստատում է բարձրագույն կրթության ոլորտում լիցենզավորված անձանց կողմից լիցենզավորող մարմին ներկայացվող լիցենզավորված գործունեությանն առնչվող հաշվետվության ձևերը. 12) հաստատում է գիտատեխնոլոգիական գործունեության բազային, գիտական դրամաշնորհային և թիրախային ֆինանսավորման ձևերով իրականացվող ծրագրերի հրավերների փաթեթները, որոնք նկարագրում են համապատասխան ընթացակարգերը, փորձաքննության ձևերը, ընթացակարգերը և դրանց արդյունքով ֆինանսավորման երաշխավորված ծրագրերը. 13) հաստատում է գիտական և ճարտարագիտատեխնիկական կադրերի համապետական ատեստավորման ընթացակարգը. 14) հաստատում է կարգավորվող մասնագիտություններով հետավարտական ուսումնառության կրթական ծրագրերը` տվյալ մասնագիտական գործունեության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցմամբ. 15) հաստատում է հանրային բուհերի պետական ֆինանսավորման ձևերին համապատասխան ընթացակարգերը և դրանցով ֆինանսավորման երաշխավորված ծրագրերը. 16) հաստատում է գիտության և բարձրագույն կրթության ոլորտների կառավարիչների վերապատրաստման, միջազգային հեղինակավոր բուհերի հետ համատեղ իրականացվող ակադեմիական մոդուլի ծրագիրը և դրան համարժեք որակավորումների ցանկը և դրանք շնորհող բուհերին ներկայացվող պահանջները. 17) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում հրատարակվող գիտական պարբերականներին ներկայացվող նվազագույն չափանիշները. 18) կազմակերպում է ոլորտների բյուջետավորման և պետական բյուջետային ֆինանսավորման գործընթացները. 19) հաստատում է ակադեմիական էթիկայի, ներառյալ ակադեմիական ազնվության և վարվեցողության սկզբունքները. 20) հաստատում է բուհի լիցենզիայի կամ կրթական ծրագրի իրականացման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դեպքում կրթական ծրագրում ընդգրկված ուսանողների ուսումնառության շարունակման կարգը. 21) հաստատում է հանրային բուհի ինստիտուցիոնալ ֆինանսավորման ծրագրերի հրավերների փաթեթները, ներառյալ կատարողականի արդյունքային ցուցանիշների հիման վրա գնահատման կարգը և դրանց արդյունքով ֆինանսավորման երաշխավորված ծրագրերը. 22) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և Կառավարության որոշումներով սահմանված այլ գործառույթներ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
