Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 67 — Տեխնիկական միջոցների պաշտպանությունը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 67AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 67 — Տեխնիկական միջոցների պաշտպանությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 67. Տեխնիկական միջոցների պաշտպանությունը 1. Ցանկացած անձ, որը, գիտակցաբար կամ գիտակցելու համար բավարար հիմքեր ունենալով, շրջանցում է հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պաշտպանության տեխնիկական միջոցները, պատրաստում, ներմուծում, տարածում, վաճառում, վարձույթով տալիս, վաճառքի կամ վարձույթով տալու համար գովազդում կամ առևտրային նպատակներով տնօրինում է սարքեր, արտադրանք կամ բաղադրամասեր կամ մատուցում է ծառայություններ` ա) որոնք առաջադր

Ամբողջ Տեքստ

Հոդված 67. Տեխնիկական միջոցների պաշտպանությունը 1. Ցանկացած անձ, որը, գիտակցաբար կամ գիտակցելու համար բավարար հիմքեր ունենալով, շրջանցում է հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պաշտպանության տեխնիկական միջոցները, պատրաստում, ներմուծում, տարածում, վաճառում, վարձույթով տալիս, վաճառքի կամ վարձույթով տալու համար գովազդում կամ առևտրային նպատակներով տնօրինում է սարքեր, արտադրանք կամ բաղադրամասեր կամ մատուցում է ծառայություններ` ա) որոնք առաջադրվում, գովազդվում կամ շուկա են հանվում հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պաշտպանության տեխնիկական միջոցները շրջանցելու նպատակով, բ) որոնց օգտագործման և (կամ) կիրառման արդյունքի հիմնական նպատակը հանդիսանում է հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պաշտպանության ցանկացած տեխնիկական միջոցի շրջանցումը, գ) որոնք ի սկզբանե նախատեսված, արտադրված, հարմարեցված կամ կատարված են հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պաշտպանության տեխնիկական միջոցների շրջանցման հնարավորություն ստեղծելու կամ շրջանցումը հեշտացնելու նպատակով՝ ենթարկվում է հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների խախտման համար նախատեսված պատասխանատվությանը համարժեք պատասխանատվության:

2. Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պաշտպանության տեխնիկական միջոցներ են համարվում ցանկացած սարքեր կամ դրանց բաղադրիչ մասերը, որոնք նախատեսված են բնականոն օգտագործման ընթացքում արգելելու կամ սահմանափակելու ստեղծագործությունների կամ հարակից իրավունքների օբյեկտների նկատմամբ այն գործողությունները, որոնք թույլատրված չեն հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատիրոջ կողմից: Տեխնիկական միջոցը համարվում է արդյունավետ, եթե պահպանվող ստեղծագործության կամ այլ օբյեկտների օգտագործումը վերահսկվում է իրավատիրոջ կողմից՝ կիրառելով մուտքի վերահսկման կամ պաշտպանության գործընթացներ, ինչպիսիք են պաշտպանության ապահովման նպատակով ստեղծագործության կամ այլ օբյեկտի կոդավորումը, խառնաշփոթ դասավորումը կամ այլ ձևափոխումը կամ պատճենումը վերահսկելու մեխանիզմը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել