Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 298 — Պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական հաշվառում ստացած անհատ ձեռնարկատերերի՝ հարկային մարմնում հաշվառումից հանումը (գործունեությունը դադարեցնելը) 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 298AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 298 — Պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական հաշվառում ստացած անհատ ձեռնարկատերերի՝ հարկային մարմնում հաշվառումից հանումը (գործունեությունը դադարեցնելը) 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 298. Պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական հաշվառում ստացած անհատ ձեռնարկատերերի՝ հարկային մարմնում հաշվառումից հանումը (գործունեությունը դադարեցնելը) 1. Պետական ռեգիստրի գործակալությունը անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու գործընթաց սկսելու մասին գրառում կատարելու օրը հարկային մարմնին առցանց ռեժիմով տրամադրում է անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը, ՀՎՀՀ-ն, պետական հաշվառումից հանելու համար հիմք հանդիսաց

Ամբողջ Տեքստ

Հոդված 298. Պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական հաշվառում ստացած անհատ ձեռնարկատերերի՝ հարկային մարմնում հաշվառումից հանումը (գործունեությունը դադարեցնելը) 1. Պետական ռեգիստրի գործակալությունը անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու գործընթաց սկսելու մասին գրառում կատարելու օրը հարկային մարմնին առցանց ռեժիմով տրամադրում է անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը, ՀՎՀՀ-ն, պետական հաշվառումից հանելու համար հիմք հանդիսացող դիմումի տարին, ամիսը, ամսաթիվը, սնանկության հետևանքով հաշվառումից հանելու դեպքում՝ դատարանի որոշման վերաբերյալ տեղեկություններ, մահվան դեպքում՝ մահվան տարին, ամիսը, ամսաթիվը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկություններն ստանալուց հետո հարկային մարմինը առցանց ռեժիմով պետական ռեգիստրի գործակալությանը տրամադրում է տեղեկություններ անհատ ձեռնարկատիրոջ՝ տվյալ օրվա դրությամբ հարկային մարմնում հաշվառված հարկային պարտավորությունների վերաբերյալ:

3. Պետական ռեգիստրի գործակալությունը անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու (գործունեությունը դադարեցնելու) մասին տեղեկությունների գրառում կատարելու օրը հարկային մարմնին տրամադրում է տեղեկություն անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու տարվա, ամսվա և ամսաթվի վերաբերյալ: Նշված տեղեկություններն ինքնաշխատ ձևով արդիականանում են միասնական գրանցամատյանում, և այդ պահից անհատ ձեռնարկատերը համարվում է հաշվառումից հանված:

4. Անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելուց հետո անհատ ձեռնարկատեր հանդիսանալու ժամանակաշրջանի համար ֆիզիկական անձի ներկայացրած հարկային հաշվարկները, հարկերի և վճարների մասով կատարված վճարումների տվյալները գրառվում են հարկային մարմնի տեղեկատվական համակարգում:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել