ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 336.1 — Հիմնական դատալսումների ընթացքում քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու կարգը 1. Հիմնական դատալս
Ամփոփում
Հոդված 336.1. Հիմնական դատալսումների ընթացքում քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու կարգը 1. Հիմնական դատալսումների ընթացքում սույն օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-14-րդ կետերով նախատեսված որևէ հանգամանք ի հայտ գալուց հետո դատարանը որոշում է կայացնում քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու մասին: Եթե քրեական հետապնդումը բացառող հանգամանքը վերաբերում է մեղադրյալներից մեկին, ապա քրեական հետապնդումը դադարեցվում է մի
Ամբողջ Տեքստ
Հոդված 336.1.
Հիմնական դատալսումների ընթացքում քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու կարգը
1. Հիմնական դատալսումների ընթացքում սույն օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-14-րդ կետերով նախատեսված որևէ հանգամանք ի հայտ գալուց հետո դատարանը որոշում է կայացնում քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու մասին: Եթե քրեական հետապնդումը բացառող հանգամանքը վերաբերում է մեղադրյալներից մեկին, ապա քրեական հետապնդումը դադարեցվում է միայն նրա նկատմամբ՝ առանց վարույթը կարճելու:
2. Այն դեպքում, երբ սույն օրենսգրքի 325-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ապացույցը վերաբերում է քննության առարկա մեղադրանքի մի մասին, և այդ ապացույցով պայմանավորված ի հայտ է եկել սույն օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հանգամանք, ապա դատարանը որոշում է կայացնում այդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
3. Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման կայացման վրա տարածվում են սույն օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դրույթները: (336.1-ին հոդվածը լրաց. 18.06.26 ՀՕ-244-Ն )
( 18.06.26 ՀՕ-244-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
