Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 447 — Ընդդատությունը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 447AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 447 — Ընդդատությունը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 447. Ընդդատությունը 1. Իրավաբանական անձի վերաբերյալ վարույթն ընդդատյա է առաջին ատյանի ընդհանուր իրավասության այն դատարանին, որի դատական տարածքում է տվյալ իրավաբանական անձի գտնվելու վայրը: 2. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գրանցված իրավաբանական անձի վերաբերյալ վարույթն ընդդատյա է առաջին ատյանի ընդհանուր իրավասության այն դատարանին, որի դատական տարածքում կատարվել է ենթադրյալ հանցանքը: 3. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գրանցվ

Ամբողջ Տեքստ

Հոդված 447. Ընդդատությունը 1. Իրավաբանական անձի վերաբերյալ վարույթն ընդդատյա է առաջին ատյանի ընդհանուր իրավասության այն դատարանին, որի դատական տարածքում է տվյալ իրավաբանական անձի գտնվելու վայրը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գրանցված իրավաբանական անձի վերաբերյալ վարույթն ընդդատյա է առաջին ատյանի ընդհանուր իրավասության այն դատարանին, որի դատական տարածքում կատարվել է ենթադրյալ հանցանքը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գրանցված իրավաբանական անձի վերաբերյալ վարույթը, եթե ենթադրյալ հանցագործությունը կատարվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, կամ դրա կատարման վայրը պարզել հնարավոր չի եղել, ընդդատյա է առաջին ատյանի ընդհանուր իրավասության այն դատարանին, որի դատական տարածքում վրա են հասել վտանգավոր հետևանքները:

4. Սույն հոդվածի 1-3-րդ մասերը չեն տարածվում իրավաբանական անձի վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքներով վարույթների վրա, որոնք ընդդատյա են հակակոռուպցիոն դատարանին: (447-րդ հոդվածը լրաց.

09.06.22 ՀՕ-241-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել