«ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 62-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ «Բ» ԿԵՏԻՆ ԻՐԱՎԱԿԻՐԱՌԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-122)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 5 նոյեմբերի 2019թ. ՍԴԱՈ - 122 | «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 62-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ «Բ» ԿԵՏԻՆ ԻՐԱՎԱԿԻՐԱՌԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ Ա Յ Ի Ն Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
«ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 62-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ «Բ» ԿԵՏԻՆ ԻՐԱՎԱԿԻՐԱՌԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Քննության առնելով «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետին իրավակիրառական պրակտիկայում տրված մեկնաբանության` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը կարճելու վերաբերյալ առաջարկությունը Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ն 2019թ. մայիսի 30-ին Սահմանադրական դատարան մուտքագրված իր դիմումում խնդրել է. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետին իրավակիրառական պրակտիկայում տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 10-րդ, 60-րդ, 78-րդ, 79-րդ հոդվածներին հակասող ու անվավեր»:
2. Ըստ գործի նյութերի` Լյուբով Փիլոյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՍՊ ընկերության խնդրելով առ ոչինչ ճանաչել Երևանի քաղաքապետի 2008 թվականի մայի-սի 15-ի թիվ 2249-Ա որոշումը և, որպես դրա հետևանք` անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի և «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ի միջև 2008 թվականի մայիսի 27-ին կնքված «Հողամասի ուղղակի վաճառքի մասին» պայմանագիրը և Լյուբով Փիլոյանին պատկանող` Երևանի Արամի փողոցի թիվ 38 հասցեում գտնվող 332,6 քմ մակերեսով հողամասի նկատմամբ «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։ ՀՀ վարչական դատարանի 01.09.2017թ. վճռով Լյուբով Փիլոյանի կողմից ներկայացված հայցը մերժվել է այն հիմնավորմամբ, որ բացակայում է Երևանի քաղաքապետի 16.03.2006թ. թիվ 357-Ա և 15.05.2008թ. թիվ 2249-Ա որոշումների առ ոչինչ լինելը ճանաչելու օրենքով սահմանված որևէ հիմք։ Լյուբով Փիլոյանը ՀՀ վարչական դատարանի վերոնշյալ վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք։ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.07.2018թ. որոշմամբ ՀՀ վարչական դատարանի 01.09.2017թ. վճիռը մասնակի բեկանվել է և փոփոխվել. Ճանաչվել է Երևանի քաղաքապետի 2006 թվականի մարտի 16-ի թիվ 357-Ա որոշման առ ոչինչ լինելը, որպես հետևանք մասնակի 332.6 քմ մակերեսով հողամասի մասով, վերացվել է Երևանի քաղաքապետի 2008 թվականի մայիսի 15-ի թիվ 2249-Ա որոշումը, Երևանի քաղաքապետարանի և «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ի միջև 2008 թվականի մայիսի 27-ին կնքված «Հողամասի ուղղակի վաճառքի մասին» պայմանագիրը և Երևանի Արամի փողոցի թիվ 38 հասցեում գտնվող 332.6 քմ մակերեսով հողամասի նկատմամբ «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ն նշված գործով ներկայացրել է վճռաբեկ բողոք: ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2018թ. որոշմամբ թիվ ՎԴ/2000/05/16 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.07.2018թ. որոշման դեմ «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է այն հիմնավորմամբ, որ բողոքում ներկայացված փաստարկները բավարար չեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանների առկայությունը հիմնավորված համարելու համար:
3. Դիմելով Սահմանադրական դատարան և ներկայացնելով դատական ակտի վերաբերյալ իր եզրահանգումները` դիմողը գտնում է.
- « …. Վերաքննիչ վարչական դատարանի կողմից իրավակիրառական պրակտիկայում վիճարկվող դրույթին տրված մեկնաբանության արդյունքում, ըստ որի իրավա-կիրառողը, «ոչ իրավասու վարչական մարմին» եզրույթն ընդլայնելով, դրա մեջ ներառել է նաև դատարանը, .... կիրառվել է «վարչական ակտն առ ոչինչ ճանաչելու իրավական ռեժիմը .… »,
- «…. դատարանը եկել է այն եզրահանգման, որ խնդրո առարկա գործի շրջանակներում առկա չեն դիմողի կողմից մատնանշված վարչական ակտերն առոչինչ ճանաչելու հիմքեր, դիմողի ներկայացրած հիմնավորումները վերաբերվում են վիճարկվող որոշումների անվավերությանը, բայց համապատասխան պահանջի բացակայության պայմաններում Դատարանը չի կարող անդրադառնալ անվավերության հիմքերին»,
- « …. եթե Վերաքննիչ վարչական դատարանը իր մեկնաբանությամբ նոր բովանդակություն չհաղորդեր վիճարկվող դրույթին, …. հարցի քննությունը կիրականանար բացառապես խնդրո առարկա վարչական ակտերն անվավեր ճանաչելու ընթացակարգի շրջանակներում, այդ թվում դրանք անվիճարկելի համարվելու համատեքստում ….»,
- « .… քաղաքապետն իրավասու չի եղել ընդունելու խնդրո առարկա հողամասը օտարելու որոշում, ըստ էության վերաբերում է այդ որոշման վավերությանը, իսկ Վերաքննիչ վարչական դատարանն արձանագրել է, որ այն իրավիճակը, երբ Երևանի քաղաքապետն իրավասու չի եղել ընդունելու խնդրո առարկա հողամասը օտարելու որոշում, վերաբերում է վարչական ակտն առոչինչ ճանաչելու հետ կապված իրավակարգավորումներին»։ Միաժամանակ, դիմումատուն եզրահանգում է. « …. սահմանադրական վերահսկողության շրջանակներում անհատական դիմումի համատեքստում մասնագիտացված դատարանի կողմից վիճարկվող նորմի ճիշտ կամ սխալ կիրառման, այլ կերպ ասած` դատական սխալի, կամ` վիճարկվող դրույթի կիրառման իրավաչափության հարցի մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ քննարկման առարկա կհանդիսանան այն հարցերը, որոնք վերաբերում են այս կամ այն իրավիճակում ընդունված համապատասխան վարչական ակտում առկա ակնառու կոպիտ սխալին …. »։ Դիմումատուն փաստել է նաև, որ տարաբնույթ մեկնաբանությունների արդյունքում ձևավորվում է հակասական իրավակիրառական պրակտիկա, ինչը ոչ միայն չի շտկվել, այլև «հանգեցրել է ոչ իրավաչափ լուծումների»։
4. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29, 60 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանը գտնում է, որ, ձևականորեն բարձրացնելով իրավական նորմի սահմանադրականության հարց, դիմողն իրականում, որպես հիմնավորում` ըստ էության առաջ է քաշում Վերաքննիչ վարչական դատարանի գործողությունների իրավաչափության հարց, ինչը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով գործի վարույթը կարճելու հիմք է, համաձայն որի` Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են հիշյալ օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր։ Սահմանադրական դատարանն իր մի շարք աշխատակարգային և դատական կազմերի որոշումներով արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ, միաժամանակ բազմիցս մատնանշելով, որ Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության, ինչպես նաև լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանի որ դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և Օրենքով նախատեսված) գործընթացներ, ինչը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Հետևաբար, դիմողը Սահմանադրական դատարանում պարտավորված է կատարելու այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական դատարանը կարևոր է համարում շեշտել, որ վերոհիշյալ նորմատիվ պահանջից չի բխում, թե Սահմանադրական դատարանն իրավասու է ըստ էության քննության առնել դատական ակտի իրավաչափության կամ այդ ակտով որևէ նորմի կիրառման իրավաչափության հարց։ Վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը, ներկայացնելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու խնդրանք, Սահմանադրական դատարանում ըստ էության բարձրացրել է իր նկատմամբ կայացված դատական ակտերի իրավաչափության հարց` փաստացիորեն այն նույն տրամաբանության շրջանակներում, ինչն առկա է եղել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.07.2018թ. որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկելիս: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածով, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 69-րդ հոդվածով, Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետին իրավակիրառական պրակտիկայում տրված մեկնաբանության` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել ։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԴԱՏԱՎՈՐ Ա. ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ
5 նոյեմբերի 2019 թվականի
ՍԴԱՈ-122
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 5 նոյեմբերի, 2019 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-122
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
