ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 23.2 — Դասային աստիճանների շնորհումը և դրանց շնորհման ժամկետները 1․ Սույն օրենքի 19-րդ հոդվածի հիման վրա Ծառայությունում պաշտոնի նշանակվելիս, իսկ 17-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա փորձաշր
Ամփոփում
Հոդված 23․2. Դասային աստիճանների շնորհումը և դրանց շնորհման ժամկետները 1․ Սույն օրենքի 19-րդ հոդվածի հիման վրա Ծառայությունում պաշտոնի նշանակվելիս, իսկ 17-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա փորձաշրջան նշանակված լինելու դեպքում փորձաշրջանը հաղթահարելուց հետո Ծառայողին շնորհվում է տվյալ պաշտոնին համապատասխանող դասային աստիճան՝ սույն օրենքով սահմանված կարգով։ 2․ Եթե սույն օրենքի 23․1-ին հոդվածի 4-րդ մասով սահմանված համապատասխան կոչման կամ դասային աստիճա
Ամբողջ Տեքստ
Հոդված 23․2. Դասային աստիճանների շնորհումը և դրանց շնորհման ժամկետները 1․ Սույն օրենքի 19-րդ հոդվածի հիման վրա Ծառայությունում պաշտոնի նշանակվելիս, իսկ 17-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա փորձաշրջան նշանակված լինելու դեպքում փորձաշրջանը հաղթահարելուց հետո Ծառայողին շնորհվում է տվյալ պաշտոնին համապատասխանող դասային աստիճան՝ սույն օրենքով սահմանված կարգով։ 2․ Եթե սույն օրենքի 23․1-ին հոդվածի 4-րդ մասով սահմանված համապատասխան կոչման կամ դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքով այն ավելի բարձր է Ծառայությունում համապատասխան պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանից, ապա շնորհվում է տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանից մեկ աստիճան բարձր դասային աստիճան՝ սույն օրենքով սահմանված կարգով։ 3․ Ծառայության ծառայողներին դասային աստիճանները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանի սահմաններում, նախորդ դասային աստիճանում ծառայության սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված դեպքի։ 4․ Սույն օրենքով սահմանված կարգով հերթական դասային աստիճանի շնորհման համար սահմանվում են ծառայության հետևյալ ժամկետները․ 1) արտաքին հետախուզության իններորդ դասի հետախույզ՝ 1 տարի. 2) արտաքին հետախուզության ութերորդ դասի հետախույզ՝ 2 տարի. 3) արտաքին հետախուզության յոթերորդ դասի հետախույզ՝ 3 տարի․ 4) արտաքին հետախուզության վեցերորդ դասի հետախույզ՝ 3 տարի. 5) արտաքին հետախուզության հինգերորդ դասի հետախույզ՝ 4 տարի։ 5․ Արտաքին հետախուզության չորրորդ դասի հետախույզի դասային աստիճան ունեցողի համար բարձրագույն դասային աստիճանի շնորհման համար պաշտոնավարման ժամկետ չի սահմանվում։ 6․ Տվյալ դասային աստիճանով ծառայության ժամկետը հաշվարկվում է դասային աստիճանը շնորհելու օրվանից, իսկ սույն օրենքի 23․1-ին հոդվածի 4-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում՝ զինվորական կամ այլ հատուկ կոչման կամ այլ դասային աստիճանի շնորհման իրավական ակտի ստորագրմանը հաջորդող օրվանից։ 7․ Ծառայության ծառայողի հերթական դասային աստիճանի շնորհումը հետաձգվում է, եթե՝ 1) Ծառայության ծառայողը ենթարկվել է կարգապահական տույժի, և այն դեռևս մարված չէ, կամ սույն օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերի հիման վրա նշանակված կարգապահական տույժի նշանակման օրվանից չի անցել մեկ տարի․ 2) ծառայողի լիազորություններն օրենքով սահմանված կարգով կասեցվել են, կամ կատարվում է ծառայողական քննություն․ 3) ծառայողի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում․ 4) ատեստավորումը չի հաղթահարվել․ 5) վերապատրաստման ընթացքում է։ 8․ Ծառայողին դասային աստիճան շնորհվում է սույն հոդվածի 7-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում նշված հիմքերը վերանալուց, ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցվելուց, ատեստավորումը հաղթահարելուց և վերապատրաստման ավարտից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում։ 9․ Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը Ծառայության ծառայողների դասային աստիճան կրելու ժամկետում չի հաշվարկվում։ Նշված ժամկետի հաշվարկը վերսկսվում է ծառայողների կողմից ծառայության անցնելուց հետո։ Գ Լ ՈՒ Խ 9 ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՍՏԱԺԸ, ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԸ, ՀԱՄԱԶԳԵՍՏԸ, ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԸ ԵՎ ԿՆԻՔԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
