Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 299 — Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պետական գրանցում ստացած կազմակերպությունների հաշվառումից հանումը 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 299AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 299 — Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պետական գրանցում ստացած կազմակերպությունների հաշվառումից հանումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 299. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պետական գրանցում ստացած կազմակերպությունների հաշվառումից հանումը 1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն օրենքով սահմանված դեպքերում կազմակերպության լուծարման որոշում կայացնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում առցանց ռեժիմով հարկային մարմնին տրամադրում է կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն, պաշտոնական ինտերնետային կայքի հասցեն և լուծարման թույլտվություն տալու վերաբե

Ամբողջ Տեքստ

Հոդված 299. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պետական գրանցում ստացած կազմակերպությունների հաշվառումից հանումը 1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն օրենքով սահմանված դեպքերում կազմակերպության լուծարման որոշում կայացնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում առցանց ռեժիմով հարկային մարմնին տրամադրում է կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն, պաշտոնական ինտերնետային կայքի հասցեն և լուծարման թույլտվություն տալու վերաբերյալ տեղեկատվությունը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տվյալներն ստանալուց հետո հարկային մարմինը լուծարվող կազմակերպությունում իրականացնում է համալիր հարկային ստուգում:

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կազմակերպությանը գրանցումից հանելու մասին գրառում կատարելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում առցանց ռեժիմով հարկային մարմնին տրամադրում է տեղեկատվություն կազմակերպությանը գրանցումից հանելու մասին գրառում կատարելու տարվա, ամսվա և ամսաթվի վերաբերյալ: Նշված տեղեկություններն ինքնաշխատ ձևով արդիականանում են միասնական գրանցամատյանում, և այդ պահից կազմակերպությունը համարվում է հաշվառումից հանված:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել