Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 825 — Պահատվության արտակարգ ծախսերը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 825AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 825 — Պահատվության արտակարգ ծախսերը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 825. Պահատվության արտակարգ ծախսերը 1. Գույքի պահատվության սովորական ծախսերը գերազանցող ծախսերը, որոնք կողմերը չէին կարող նախատեսել պահատվության պայմանագիրը կնքելիս (արտակարգ ծախսեր), հատուցվում են պահառուին, եթե պահատուն համաձայնել է կրել այդ ծախսերը կամ հետագայում հավանություն է տվել դրանց, ինչպես նաև օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում: 2. Արտակարգ ծախսեր կատարելու անհրաժեշտության դեպքում պահառուն պարտա

Ամբողջ Տեքստ

Հոդված 825. Պահատվության արտակարգ ծախսերը 1. Գույքի պահատվության սովորական ծախսերը գերազանցող ծախսերը, որոնք կողմերը չէին կարող նախատեսել պահատվության պայմանագիրը կնքելիս (արտակարգ ծախսեր), հատուցվում են պահառուին, եթե պահատուն համաձայնել է կրել այդ ծախսերը կամ հետագայում հավանություն է տվել դրանց, ինչպես նաև օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

2. Արտակարգ ծախսեր կատարելու անհրաժեշտության դեպքում պահառուն պարտավոր է այդ ծախսերի համար ստանալ պահատուի համաձայնությունը: Եթե պահատուն պահառուի նշած ժամկետում կամ պատասխանի համար անհրաժեշտ ողջամիտ ժամկետում իր անհամաձայնությունը չի հայտնել, համարվում է, որ նա համաձայն է վճարելու արտակարգ ծախսերը:

3. Այն դեպքում, երբ պահառուն կատարել է արտակարգ ծախսեր, առանց պահատուից նախնական համաձայնություն ստանալու, չնայած որ գործի հանգամանքներով դա հնարավոր էր ստանալ, իսկ պահատուն հետագայում հավանություն չի տվել դրանց, պահառուն կարող է պահանջել հատուցելու արտակարգ ծախսերը միայն այն վնասի չափերով, որը կարող էր գույքին պատճառվել այդ ծախսերը չկատարելու դեպքում:

4. Արտակարգ ծախսերը հատուցվում են պահատվության համար վարձատրությունից բացի, եթե այլ բան նախատեսված չէ պահատվության պայմանագրով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել