Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 454 — Պատիժն ի կատար ածող հիմնարկում կամ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերում իրականացվող գործունեությունը խոչընդոտելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 454AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 454 — Պատիժն ի կատար ածող հիմնարկում կամ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերում իրականացվող գործունեությունը խոչընդոտելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 454. Պատիժն ի կատար ածող հիմնարկում կամ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերում իրականացվող գործունեությունը խոչընդոտելը 1. Պատիժն ի կատար ածող հիմնարկի կամ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի աշխատակցի կամ այդ հաստատությունում գտնվող այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքը` այդ հաստատության բնականոն գործունեությունը խոչընդոտելու նպատակով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկե

Ամբողջ Տեքստ

Հոդված 454. Պատիժն ի կատար ածող հիմնարկում կամ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերում իրականացվող գործունեությունը խոչընդոտելը 1. Պատիժն ի կատար ածող հիմնարկի կամ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի աշխատակցի կամ այդ հաստատությունում գտնվող այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքը` այդ հաստատության բնականոն գործունեությունը խոչընդոտելու նպատակով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձի նկատմամբ բռնություն գործադրելը նույն նպատակով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) հանցավոր կազմակերպության կողմից կամ 2) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել