Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 346 — Տրանսպորտային միջոցները, ենթակառուցվածքները կամ հաղորդակցության ուղիները փչացնելը կամ երթևեկության համար ապօրինի խոչընդոտներ ստեղծելը (վերնագիրը լրաց.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 346AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 346 — Տրանսպորտային միջոցները, ենթակառուցվածքները կամ հաղորդակցության ուղիները փչացնելը կամ երթևեկության համար ապօրինի խոչընդոտներ ստեղծելը (վերնագիրը լրաց.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 346. Տրանսպորտային միջոցները, ենթակառուցվածքները կամ հաղորդակցության ուղիները փչացնելը կամ երթևեկության համար ապօրինի խոչընդոտներ ստեղծելը (վերնագիրը լրաց. 25.10.23 ՀՕ-337-Ն) 1. Տրանսպորտային միջոցը, ենթակառուցվածքը, հաղորդակցության ուղին կամ ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները, ազդանշանման կամ կապի միջոցը կամ տրանսպորտային այլ սարքավորումը ոչնչացնելը, վնասելը, ապամոնտաժելը, արգելափակելը կամ այլ կերպ փչացնելը կամ եր

Ամբողջ Տեքստ

Հոդված 346. Տրանսպորտային միջոցները, ենթակառուցվածքները կամ հաղորդակցության ուղիները փչացնելը կամ երթևեկության համար ապօրինի խոչընդոտներ ստեղծելը (վերնագիրը լրաց. 25.10.23 ՀՕ-337-Ն) 1. Տրանսպորտային միջոցը, ենթակառուցվածքը, հաղորդակցության ուղին կամ ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները, ազդանշանման կամ կապի միջոցը կամ տրանսպորտային այլ սարքավորումը ոչնչացնելը, վնասելը, ապամոնտաժելը, արգելափակելը կամ այլ կերպ փչացնելը կամ երթևեկությունը կարգավորող նշաններ կամ այլ տեխնիկական միջոցներ ինքնակամ տեղադրելը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգության համար ապօրինի խոչընդոտներ ստեղծելը, եթե այդ արարքը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝ պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով: (346-րդ հոդվածը լրաց., խմբ.

25.10.23 ՀՕ-337-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել