Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-417-Ն24 հոկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2024 թվականի հոկտեմբեր ի 24 - ին «ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Զբաղվածության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-152-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազորված մարմին)» բառերը փոխարինել «Միասնական սոցիալական ծառայություն (այսուհետ՝ Ծառայություն)» բառերով։ Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ, 9-րդ, 13-րդ կետերում, 6-րդ, 9-րդ, 16-րդ հոդվածներում, 18-րդ հոդվածի 4-րդ մասում, 19-րդ հոդվածում, 20-րդ հոդվածի 12-14-րդ և 16-րդ մասերում, 21-րդ, 22-րդ, 23-րդ հոդվածներում, 24-րդ հոդվածի 4-րդ մասում «լիազորված մարմին» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Ծառայություն» բառով, իսկ 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի «գործատուի լիազորած մարմին» բառերը՝ «գործատուի կողմից Ծառայություն» բառերով։ Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։ Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում «մարմնի» բառը փոխարինել «պետական կառավարման մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին)» բառերով, իսկ «Միասնական սոցիալական ծառայության» բառերը՝ «Ծառայության» բառով։ Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) 1-ին կետից հանել «ուսումնասիրություն,» բառը.

2) 2-րդ, 3-րդ, 8-12-րդ և 18-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

3) 5-րդ կետից հանել «և իրականացնում» բառերը.

4) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «14) ստեղծում և տիրապետում է տեղեկատվական շտեմարան` աշխատաշուկայի վերաբերյալ տեղեկատվության հավաքման և փոխանակման ապահովման նպատակով.».

5) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «17) առնվազն ամիսը մեկ առցանց հրապարակում է նոր ստեղծվող և թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն.»: Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին հոդվածով. « Հոդված 11.1. Ծառայության լիազորությունները 1. Ծառայությունը՝ 1) իրականացնում է աշխատաշուկայի ընթացիկ իրավիճակի ուսումնասիրություն, վերլուծություն, ազդեցության գնահատում և կանխատեսում. 2) իրականացնում է աշխատանք փնտրող անձի հաշվառում, հաշվառումից հանում, գործազուրկի կարգավիճակի տրամադրում, դրա կասեցում, վերականգնում և դադարեցում. 3) իրականացնում է աշխատանք փնտրող անձի զբաղվածության կարիքների գնահատում, կազմում է զբաղվածության ապահովման անհատական ծրագիր և կնքում զբաղվածության ապահովման անհատական ծրագրի իրականացման մասին պայմանագիր. 4) իրականացնում է անձի՝ մասնագիտության գիտակցված ընտրությանն ու կարիերայի արդյունավետ պլանավորմանն ուղղված ծառայությունների ապահովում մրցունակ մարդկային կապիտալի ձևավորման նպատակով. 5) իրականացնում է աշխատանքի տեղավորման միջնորդություն աշխատանք փնտրողի և գործատուի միջև, աշխատանք փնտրողին տրամադրում խորհրդատվություն և ուղեգրում գործատուի մոտ. 6) իրականացնում է զբաղվածության պետական ծրագրեր. 7) կազմակերպում է աշխատանքի տոնավաճառներ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով. 8) համագործակցում է աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների հետ. 9) հաշվառում և հաշվառումից հանում է համագործակցող՝ աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունը. 10) վարում է էլեկտրոնային պաշտոնական կայքէջը և շահագործում է տեղեկատվական շտեմարանը. 11) առնվազն ամիսը մեկ առցանց հրապարակում է նոր ստեղծվող և թափուր աշխատատեղերի, աշխատաշուկայի վիճակի մասին տեղեկատվություն. 12) գործատուներին տրամադրում է տեղեկատվություն և մասնագիտական խորհրդատվություն զբաղվածության բնագավառի ծառայությունների, ինչպես նաև աշխատաշուկայի իրավիճակի վերաբերյալ. 13) կազմակերպում է աշխատանքային միգրացիային վերաբերող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում արտագնա աշխատանքների համար աշխատանքային միգրանտների հավաքագրման, վերապատրաստման և օտարերկրյա պետությունում աշխատելու գործընթացը. 14) ստորագրված հուշագրերի շրջանակներում մասնակցում է զբաղվածության ծրագրերի և միջոցառումների իրականացմանը. 15) լիազորված մարմին առաջարկություններ է ներկայացնում զբաղվածության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ, մասնակցում է զբաղվածության ծրագրերի մշակման աշխատանքներին. 16) մասնակցում է նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների կառավարման խորհուրդների աշխատանքներին՝ որպես խորհրդի անդամ․ 17) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:»։ Հոդված 7. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ի մասում «Լիազորված մարմինը զբաղվածության պետական քաղաքականության մշակման և իրականացման շրջանակներում համագործակցում է» բառերը փոխարինել «Զբաղվածության պետական քաղաքականության մշակման և իրականացման շրջանակներում լիազորված մարմինը և Ծառայությունը համագործակցում են» բառերով։ Հոդված 8. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով. «7) ընդգրկվելու զբաղվածության պետական ծրագրերում և միջոցառումներում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում, ուղղություններով և կարգով:»: Հոդված 9. Օրենքի 24-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի «ձևավորում և» բառերը փոխարինել «ստեղծում է և Ծառայությունը» բառերով.

2) 2-րդ մասի «կայքէջում» բառը փոխարինել «և Ծառայության կայքէջերում» բառերով։ Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2024 թ. նոյեմբերի 11 Երևան ՀՕ-417-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 նոյեմբերի 2024 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-417-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (14.11.2024-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 13.11.2024 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 24.10.2024 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 11.11.2024 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 14.11.2024 Հիմնական ակտ 24.10.2024, ՀՕ-417-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 11.12.2013, ՀՕ-152-Ն 11.12.2013, ՀՕ-152-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 հոկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՀՕ-417-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել