Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀԱԿՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՀԱԿՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-2216 մայիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-22)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 16 մայիսի 2024թ. ՍԴԴԿՈ - 22 | ՀԱԿՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 16 մայիսի 2024 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ՝ Հ. Հովակիմյանի

Անդամակցությամբ՝ Վ. Գրիգորյանի

Ե. Խունդկարյանի

Քննության առնելով Հակոբ Խաչատրյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը

ՊԱՐԶԵՑ.

1. Հակոբ Խաչատրյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատա-րան է մուտքագրվել 2024 թվականի մայիսի 2-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումով խնդրել է.

«(...) պարզել՝

1- ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթների՝

Հոդված 483.

9. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելն օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ նոր կամ նոր երևան եկած հանգամանքների, ինչպես նաև հիմնարար խախտման հիմքով բերված բողոքները սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով: բերված բառի և

Հոդված 483.

10. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելն օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ 2022 թվականի հուլիսի 1-ից սկսած բացառիկ վերանայման բողոքները բերվում և քննվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով: - սահմանադրականությունը:

2- Սահմանադրականությունը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի՝ ժամանակի սահմանափակման առումով և ՀՀ քրեական դատա-վարության օրենսգրքի 403-րդ հոդվածի՝ միայն հօգուտ տվյալ մեղադրյալի՝ հիմնա-րար խախտման հիմքերի բնորոշումների թերության-պակասության առումով: Օրի-նակ ավելացվի կետ՝ անձը իրենից անկախ պատճառներով զրկվել է բողոքարկ-ման՝ իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրա-վունքից»:

2. Վկայակոչելով Սահմանադրական դատարանի 2018 թվականի հոկտեմբերի 23-ի ՍԴՈ-1431 որոշումը՝ Դիմողը նշում է, որ եթե տվյալ որոշման սահմանա-դրաիրավական վեճը ծագել էր 1999 թվականի հունվարի 12-ին ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված վեցամսյա ժամկետից, ապա Հայաստանի Հանրապետության գործող քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) կարգավորումներով տվյալ ժամկետն ավելի է կրճատվել՝ դառնալով չորս ամիս, դրանով իսկ հակադարձելով Սահմանադրական դատարանի վերոգրյալ որոշմամբ արտահայտված դիրքորոշումներին, ինչի արդյունքում խախտվել և սահմանափակվել են թե´ իր, թե´ տվյալ ժամանակահատվածում բոլոր դատական ակտի բողոքարկման իրավունքից չօգտված, սակայն դրա ցանկությունն ունեցող անձանց՝ Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատական պաշտպանության, արդար դատաքննության հիմնական իրավունքները՝ նաև Սահմանադրությամբ ամրագրված՝ իր նկատմամբ կայացված դատավճռի՝ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյանի կողմից տվյալ դատական ակտերի վերանայման և անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքների և այլ իրավական ակտերի հետադարձ ուժ ունենալու հիմքով, քանի որ Հայաստանի Հանրապետության նախկին քրեական դատավարության օրենսգրքի ուժի մեջ լինելու ժամանակահատվածում Դիմողը կարող էր առանց որևէ ժամանակային սահմանափակման բողոքարկել 2003 թվականի հոկտեմբերի 28-ի Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, իսկ գործող Օրենսգրքի պայմաններում վերջինս զրկվում է տվյալ հնարավորության իրացումից:

Միաժամանակ, Դիմողը սույն անհատական դիմումին կից ներկայացրել է իրեն պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդություն՝ այն հանգա-մանքի հաշվառմամբ, որ ինքը գրեթե 22 տարվա դատապարտյալ է և չունի վարձա-տրվող աշխատանք, հետևաբար՝ չունի պետական տուրքը վճարելու հնարավորու-թյուն:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմա-նադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմա-նադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատու-թյունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավա-կիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմա-նադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանված են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան: Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոց-ները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ Սահմա-նադրական դատարանն արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ սահմանա-դրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության գնահատման հարցեր:

Սահմանադրական դատարանի դատական կազմը, ուսումնասիրելով սույն գործով ներկայացված դիմումը և դիմումին կից ներկայացված դատական ակտերը, գտնում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով Օրենսգրքի 403-րդ հոդվածի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի), 404-րդ հոդվածի, 483-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:

Այսպես՝ Դիմողը նշել է, որ «Թիվ 1/161-2002 քրեական գործով, ես անցա բոլոր ատյանները և մերժվեցի՝ չստացա լուծում՝ սպառվեցին դատական պաշտպանության բոլոր միջոցները և ես դիմեցի Սահմանադրական դատարան, իսկ 26.12.2023 թ-ին ՍԴԱՈ-160 աշխատակարգային որոշմամբ իմ այդ դիմումը մերժվեց։ Ես նորից դիմեցի և 09.04.2024 թ-ի ՍԴԱՈ- որոշմամբ նորից մերժվեցի»:

Բացի դրանից, ըստ Դիմողի՝ «(...) թիվ 1/161-2002 քրեական գործով Վերաքննիչ Դատարանը իր 25.04.2023 թ-ի որոշմամբ մերժեց ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28.10.2003թ-ի օրինական ուժի մեջ մտած որոշման դեմ իմ կողմից ներկայացրած հիմնարար խախտման հիմքով վերա-քննիչ բողոքը:

27.10.2023 թ-ի որոշմամբ ՀՀ Վճռաբեկ Դատարանը վարույթ չընդունեց իմ կողմից ՀՀ Վերաքննիչ քրեական Դատարանի 25.04.2023 թ-ի թիվ 1/161-2002 գործով որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը»:

Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհա-տական դիմումով Դիմողը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում թիվ 1/161-2002 քրեական գործով Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակությանը:

Մասնավորապես, Դիմողը վիճարկվող՝ Օրենսգրքի 403-րդ հոդվածի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի), 404-րդ հոդվածի, 483-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելա-պես վերաբերում են թիվ 1/161-2002 քրեական գործով Հայաստանի Հանրապետու-թյան վերաքննիչ քրեական դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտի) իրավաչափությանը, որի ստուգումը Սահմանադրական դատարանի քննու-թյան ենթակա հարց չէ:

Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ դիմումում առաջադրված հարցերի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ

1. Բավարարել Հակոբ Խաչատրյանի` պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը:

2. Հակոբ Խաչատրյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Հ. Հովակիմյան

Անդամներ՝ Վ. Գրիգորյան

Ե. Խունդկարյան

16 մայիսի 2024 թվականի

ՍԴԴԿՈ-22

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 մայիսի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-22
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել