ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 49 — Ծառայողի արձակուրդը 1.
Ամփոփում
Հոդված 49. Ծառայողի արձակուրդը 1. Ծառայողների համար սահմանվում են վարձատրության պահպանմամբ հետևյալ արձակուրդները. ա) հերթական. բ) ուսումնական. գ) լրացուցիչ. դ) հիվանդության պատճառով. ե) հղիության և ծննդաբերության, երեխայի խնամքի, ընդ որում` վարձատրությունը պահպանվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակ: 2. Ամենամյա արձակուրդից հետ կանչելը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում` ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, արձակուրդ տրամադր
Ամբողջ Տեքստ
Հոդված 49. Ծառայողի արձակուրդը 1. Ծառայողների համար սահմանվում են վարձատրության պահպանմամբ հետևյալ արձակուրդները. ա) հերթական. բ) ուսումնական. գ) լրացուցիչ. դ) հիվանդության պատճառով. ե) հղիության և ծննդաբերության, երեխայի խնամքի, ընդ որում` վարձատրությունը պահպանվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակ:
2. Ամենամյա արձակուրդից հետ կանչելը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում` ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, արձակուրդ տրամադրող պաշտոնատար անձի հրամանով: Ծառայողի ցանկությամբ տվյալ տարվա չօգտագործած արձակուրդի օրերը կարող են գումարվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին կամ կարող են փոխարինվել լրացուցիչ դրամական փոխհատուցմամբ` կառավարության սահմանած կարգով :
3. Ռազմական դրություն հայտարարվելու կամ արտակարգ իրավիճակների դեպքում կարող է ընդհատվել ծառայողի արձակուրդը, բացառությամբ հղիության, ծննդաբերության և երեխային խնամելու արձակուրդի:
4. Սույն հոդվածի առաջին մասի «ա», «բ» և «գ» կետերով նախատեսված արձակուրդների հանրագումարը տարեկան չպետք է գերազանցի 55 օրը: (49-րդ հոդվածը փոփ.
12.12.13 ՀՕ-166-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
