Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՎԱՐԴԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԱՐԴԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան3 հունիսի, 2008 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 3 հունիսի 2008թ. ՍԴԴԿՈ - | ՎԱՐԴԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

.3. հունիսի 2008թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմը

Նախագահությամբ՝ Զ. Ղուկասյանի

Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի

Կ. Բալայանի

Քննության առնելով ՀՀ քաղաքացի Վարդան Մալխասյանի դիմումի ընդունելիության հարցը

ՊԱՐԶԵՑ

Քաղ. Վարդան Մալխասյանը 26.05.2008թ դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածի սահմանադրականությունը։ Ներկայացված դիմումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27, 28 հոդվածների և 69 հոդվածի 1,2,4,5 կետերի, ինչպես նաև սահմանադրական դատարանի կանոնակարգի պահանջներին։ Դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու օրենքով նախատեսված ժամկետը:

Դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները և գտնում է, որ իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթը հակասում է Սահմանադրությանը։ Դիմողը միջնորդություն է ներկայացրել իրեն պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ, քանի որ դիմողը գտնվում է ազատազրկման մեջ՝ խնամքին ունենալով երկու անչափահաս երեխա:

Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 69 հոդվածի 6-րդ կետով՝ Սահմանադրական դատարանի 1-ին կազմը

ՈՐՈՇԵՑ

1. Վարդան Մալխասյանի դիմումը` ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածի սահմանադրականությունը վիճարկելու մասին, ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող կողմ ճանաչել ՀՀ Ազգային Ժողովին։

2. Վարդան Մալխասյանին ազատել պետական տուրքի վճարումից։

ZU!

ՔԱՐՏՈՒՂԱ

ՐՈՒԹՅՈՒՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 հունիսի, 2008 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել