ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 239 — Երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելը կամ ներգրավելը 1.
Ամփոփում
Հոդված 239. Երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելը կամ ներգրավելը 1. 18 տարին լրացած անձի կողմից երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութ կամ առարկա պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություն կատարելուն հակելը կամ ներգրավելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 189-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները` պատժվում է ազատությա
Ամբողջ Տեքստ
Հոդված 239. Երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելը կամ ներգրավելը 1. 18 տարին լրացած անձի կողմից երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութ կամ առարկա պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություն կատարելուն հակելը կամ ներգրավելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 189-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները` պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն կամ 2) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
