Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՔԱՂԱՔԱՑԻ Ռ. ԹՈՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 22.1 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ 138.14 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՎ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՔԱՂԱՔԱՑԻ Ռ. ԹՈՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 22.1 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ 138.14 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՎ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-4826 մայիսի, 2009 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-48)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 26 մայիսի 2009թ. ՍԴԱՈ - 48 | ՔԱՂԱՔԱՑԻ Ռ. ԹՈՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 22.1 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ 138.14 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՎ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

ՔԱՂԱՔԱՑԻ Ռ. ԹՈՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 22.1 ՀՈԴՎԱԾԻ

1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ 138.14 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՎ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սահմանադրական դատարանի երկրորդ դատական կազմը քննության առնելով քաղ. Ռ. Թորոսյանի 13.05.2009թ. սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը, միաձայն որոշում չի կայացրել դրա ընդունելիության հարցի վերաբերյալ։ Դատական կազմի նախագահը 25.05.2009թ. դիմել է սահմանադրական դատարանի նախագահին սահմանված կարգով հարցը քննության առնել սահմանադրական դատարանի լիագումար նիստում։ 26.05.2009թ. հրավիրվել է սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ տվյալ հարցի քննարկման համար։ Քննարկման արդյունքներով ՀՀ սահմանադրական դատարանը պարզեց, որ դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառներով.

1. Դիմողը հաշվի չի առել, որ սահմանադրական դատարանի դատական կազմերը բազմիցս մերժել են իր դիմումները պետական տուրք չվճարելու համար, նաև կանխելու համար դատարան դիմելու իրավունքի

չարաշահումը։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ հիմքեր չկան դիմողին ազատելու պետական տուրքի վճարումից։

2. Դիմողը ձևականորեն բարձրացնելով վիճարկվող նորմերի

սահմանադրականության հարցը իրականում չի վիճարկում դրանցում բովանդակվող դրույթների սահմանադրականությունը, այլ քննարկման առարկա է դարձնում դրանց կիրառման պրակտիկան ընթացող ընտրական գործընթացի և ընտրական վեճերի շրջանակներում, փորձ անելով ընտրություններից հաշվված օրեր առաջ սահմանադրական դատարանին ներքաշել այդ գործընթացի մեջ, երբ Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների ու օրենքով նախատեսված դատավարական

ընթացակարգերի շրջանակներում սահմանադրական դատարանը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրական վեճերի լուծման որևէ իրավասություն չունի և չի կարող դիտվել որպես նման վեճերով վերադաս դատական ատյան։

Ինչ վերաբերում է իրավական ակտերի սահմանադրականության գնահատմանը, ապա դրա համար սահմանված են հստակ ժամկետներ ու ընթացակարգեր։

3. Փորձ կատարելով սահմանադրական դատարանում վիճարկել օրենքի կոնկրետ դրույթի սահմանադրականությունը ոչ թե դրա իրավական բովանդակության, այլ օրենքի այնպիսի բացի տեսանկյունից, որն ինքնուրույն իրավակարգավորման առարկա է, դիմողը գործնականում փորձում է ստանձնել վերացական դիմող սուբյեկտի կարգավիճակ։ Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27, 32, 69 հոդվածների պահանջներով, ՀՀ սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Քաղ. Ռ. Թորոսյանի դիմումի հիման վրա ՀՀ ընտրական օրենսգրքի 22.1 հոդվածի 1-ին կետի և 138.14 հոդվածի 1-ին մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով գործի քննությունը մերժել։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

26 մայիսի 2009 թվականի

ՍԴԱՈ-48

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 մայիսի, 2009 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-48
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել