ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 70 — Խմելու ջրի ստանդարտները Բնակչության` խմելու, առողջապահական, կոմունալ և կենցաղային սպասարկման կարիքների համար հատկացվող ջուրը պետք է համապատասխանի խմելու ջրի ստանդարտներին: Խմելու ջ
Ամփոփում
Հոդված 70. Խմելու ջրի ստանդարտները Բնակչության` խմելու, առողջապահական, կոմունալ և կենցաղային սպասարկման կարիքների համար հատկացվող ջուրը պետք է համապատասխանի խմելու ջրի ստանդարտներին: Խմելու ջրի մատակարարումն իրականացնող անձինք պետք է ապահովեն խմելու ջրի որակի համապատասխանությունը ստանդարտներին: Առողջապահության պետական լիազորված մարմինն օրենսդրությամբ սահմանված կարգով հսկողություն է սահմանում բնակչությանը մատակարարվող խմելու ջրի՝ ստանդարտներին համ
Ամբողջ Տեքստ
Հոդված 70. Խմելու ջրի ստանդարտները Բնակչության` խմելու, առողջապահական, կոմունալ և կենցաղային սպասարկման կարիքների համար հատկացվող ջուրը պետք է համապատասխանի խմելու ջրի ստանդարտներին: Խմելու ջրի մատակարարումն իրականացնող անձինք պետք է ապահովեն խմելու ջրի որակի համապատասխանությունը ստանդարտներին: Առողջապահության պետական լիազորված մարմինն օրենսդրությամբ սահմանված կարգով հսկողություն է սահմանում բնակչությանը մատակարարվող խմելու ջրի՝ ստանդարտներին համապատասխանության նկատմամբ: Խմելու ջրի մատակարարման համակարգերը դասվում են կենսաապահովման կարևորագույն ջրային համակարգերի շարքին: Խմելու ջրի ստանդարտների պահանջներին համապատասխանող ջրային ռեսուրսը կարող է օգտագործվել որպես բնակչության` խմելու, առողջապահական, կոմունալ և կենցաղային սպասարկման կարիքների համար ջրային աղբյուր, եթե կառավարության սահմանած կարգին համապատասխան հնարավոր է այդտեղ ապահովել սանիտարական գոտիներ և հատուկ պահպանման տեղամասեր: Ջրամատակարարումից առաջ խմելու ջրի վերամշակում և ջրապատրաստում կարող է իրականացվել միայն կառավարության սահմանած կարգին համապատասխան մշակված ու հաստատված եղանակներով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
