ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 129 — Գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցումը 1.
Ամփոփում
Հոդված 129. Գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցումը 1. Գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցումը տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական, կամ այլ գործունեության որոշակի տեսակով կամ մի քանի տեսակներով զբաղվելու արգելքն է՝ 2 ամսից մինչև 2 տարի ժամկետով: 2. Գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցումը նշանակվում է գործունեության այն տեսակի համար, որի իրական
Ամբողջ Տեքստ
Հոդված 129. Գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցումը 1. Գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցումը տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական, կամ այլ գործունեության որոշակի տեսակով կամ մի քանի տեսակներով զբաղվելու արգելքն է՝ 2 ամսից մինչև 2 տարի ժամկետով:
2. Գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցումը նշանակվում է գործունեության այն տեսակի համար, որի իրականացման ընթացքում կատարվել է հանցանքը, կամ որի իրականացման հետ կապված է եղել հանցագործությունը: Եթե հանցագործությունը կապված է եղել գործունեության մի քանի տեսակների հետ, ապա դատարանը ժամանակավոր դադարեցնում է գործունեության այն տեսակով զբաղվելու իրավունքը, որն անմիջականորեն կապված է եղել հանցանքի կատարման հետ:
3. Գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցումը նշանակվում է, եթե դա ուղղակիորեն չի հանգեցնի իրավաբանական անձի սնանկացման:
4. Գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցումից խուսափելու դեպքում այն փոխարինվում է հարկադիր լուծարմամբ:
5. Գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցումը չի կարող նշանակվել հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի նկատմամբ, ինչպես նաև այն իրավաբանական անձանց նկատմամբ, որոնց գործունեությունը դադարեցնելու համար Սահմանադրությամբ կամ այլ իրավական ակտերով հատուկ կարգ է սահմանված:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
