ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 379 — Ձկնային պաշարների պահպանության կանոնները խախտելը 1.
Ամփոփում
Հոդված 379. Ձկնային պաշարների պահպանության կանոնները խախտելը 1. Ձկնային պաշարների պահպանության կանոն խախտելը` փայտեղենի լաստառաքումը, կամուրջների, ամբարտակների շինարարությունը, փայտեղենի կամ անտառային այլ արտադրանքի փոխադրումը, պայթեցման կամ այլ աշխատանքների իրականացումը, ջրամբարող (ջրահավաք) շինության կամ պոմպային մեխանիզմի շահագործումը՝ ձկնային պաշարների պահպանության կանոնի խախտմամբ, եթե դրա հետևանքով առաջացել է ձկների կամ ջրային կենդանիների զա
Ամբողջ Տեքստ
Հոդված 379. Ձկնային պաշարների պահպանության կանոնները խախտելը 1. Ձկնային պաշարների պահպանության կանոն խախտելը` փայտեղենի լաստառաքումը, կամուրջների, ամբարտակների շինարարությունը, փայտեղենի կամ անտառային այլ արտադրանքի փոխադրումը, պայթեցման կամ այլ աշխատանքների իրականացումը, ջրամբարող (ջրահավաք) շինության կամ պոմպային մեխանիզմի շահագործումը՝ ձկնային պաշարների պահպանության կանոնի խախտմամբ, եթե դրա հետևանքով առաջացել է ձկների կամ ջրային կենդանիների զանգվածային ոչնչացում, կերային պաշարների էական չափերի ոչնչացում կամ այլ ծանր հետևանք՝ պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
