Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐՄԻՆԵ ԱԹՈՅԱՆԻ, ՀԱՅԿ ՆԱԶԻՆՅԱՆԻ ԵՎ ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐՄԻՆԵ ԱԹՈՅԱՆԻ, ՀԱՅԿ ՆԱԶԻՆՅԱՆԻ ԵՎ ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-712 մարտի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-7)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 12 մարտի 2018թ. ՍԴԴԿՈ/2 - 7 | ԱՐՄԻՆԵ ԱԹՈՅԱՆԻ, ՀԱՅԿ ՆԱԶԻՆՅԱՆԻ ԵՎ ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 12 մարտի 2018թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2

դատական կազմը

Նախագահությամբ Ա. Խաչատրյանի

Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի

Հ. Նազարյանի

Քննության առնելով Արմինե Աթոյանի, Հայկ Նազինյանի և Արկադի Վարդանյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Համաձայն ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի Արմինե Աթոյանը, Հայկ Նազինյանը և Արկադի Վարդանյանը 2018թ. փետրվարի 23-ին դիմել են ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 2-րդ մասըե։ Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ.

2. Դիմողները գտնում են, որ վիճարկվող դրույթը հակասում է Սահմանադրության 60-րդ հոդվածով ամրագրված իրավունքին այնքանով, որքանով զրկում է անձանց իրենց սեփականությունն իրենց կամքով տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքից։ Ըստ դիմողների վիճարկվող իրավակարգավորման համաձայն վարկային պայմանագրով կարող են սահմանվել պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման համար այնպիսի տույժեր, որոնք խախտում են պայմանագրի մյուս կողմի իրավունքները և օրինական շահերը անբարենպաստ հետևանքներ առաջացնելով նրա համար։ Դիմողների կարծիքով վիճելի իրավակարգավորման առկայությամբ պայմանավորված պայմանագրի մի կողմը կարող է մյուս կողմի համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում գործարք կնքել սահմանելով ծայրահեղ պայմաններ։

3. Դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առկա չեն դիմումի քննությունը մերժելու հիմքեր, քանի որ դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին,

դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,

դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում, դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

«Արմինե Աթոյանի, Հայկ Նազինյանի և Արկադի Վարդանյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 2-րդ մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալե գործն ընդունել քննության։ Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։

Նախագահող

Անդամներ

12 մարտի 2018 թվականի

ՍԴԴԿՈ/2-7

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 մարտի, 2018 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-7
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել