ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 289 — Հարկային մարմնում հաշվառվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը 1.
Ամփոփում
Հոդված 289. Հարկային մարմնում հաշվառվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը 1. Պետական ռեգիստրի գործակալության կողմից կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման (հաշվառման) փաստաթղթերը և տեղեկությունները հարկային մարմին են ներկայացվում Կառավարության սահմանած կարգով : 2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում գրանցված կազմակերպությունների պետական գրանցման (հաշվառման) փաստաթղթերը և տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կենտրոն
Ամբողջ Տեքստ
Հոդված 289. Հարկային մարմնում հաշվառվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը 1. Պետական ռեգիստրի գործակալության կողմից կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման (հաշվառման) փաստաթղթերը և տեղեկությունները հարկային մարմին են ներկայացվում Կառավարության սահմանած կարգով :
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում գրանցված կազմակերպությունների պետական գրանցման (հաշվառման) փաստաթղթերը և տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հարկային մարմին են ներկայացվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և հարկային մարմնի համատեղ հրամանով սահմանված կարգով:
3. Նոտարները հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
1) ՀՎՀՀ-ի տրամադրման` հարկային մարմնի հաստատած ձևով և կարգով լրացված դիմումը. 2) նոտարի պաշտոնի նշանակման մասին հրամանի կամ որոշման պատճենը. 3) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը. 4) հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենը:
4. Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը. 1) ֆիզիկական անձի կողմից լրացված` ՀՎՀՀ-ի տրամադրման` հարկային մարմնի հաստատած ձևով և կարգով լրացված դիմումը. 2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը. 3) հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենը: Օրենսգրքով սահմանված դեպքերում անհատ ձեռնարկատեր և նոտար չհամարվող ֆիզիկական անձանց կողմից Օրենսգրքով սահմանված կարգով և չափով հարկ հաշվարկելու և վճարելու, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» օրենքին համապատասխան տարեկան պետական տուրք վճարելու պարտավորություն առաջանալու դեպքում անհատ ձեռնարկատեր և նոտար չհամարվող ֆիզիկական անձանց հաշվառումն իրականացնում է հարկային մարմինը` անկախ սույն մասով սահմանված փաստաթղթերի ներկայացումից:
5. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունները հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը. 1) լիազորված պաշտոնատար անձի կողմից լրացված` ՀՎՀՀ-ի տրամադրման` հարկային մարմնի հաստատած ձևով և կարգով լրացված դիմումը. 2) կարգավիճակը հաստատող փաստաթղթի պատճենը:
6. Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքերում` 1) ոչ ռեզիդենտ կազմակերպությունը հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը. ա. լիազորված պաշտոնատար անձի կողմից լրացված` ՀՎՀՀ-ի տրամադրման` հարկային մարմնի հաստատած ձևով և կարգով լրացված դիմումը, բ. ռեզիդենտության երկրում գրանցումը հավաստող հիմնադիր փաստաթղթի պատճենը. 2) ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը. ա. ֆիզիկական անձի կողմից լրացված` ՀՎՀՀ-ի տրամադրման` հարկային մարմնի հաստատած ձևով և կարգով լրացված դիմումը, բ. անձնագրի պատճենը: (289-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, լրաց.
04.03.22 ՀՕ-42-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
