ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 260-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ 262-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-55)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 7 սեպտեմբերի 2012թ. ՍԴԱՈ - 55 | ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 260-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ 262-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՎԱՐՉԱԿԱՆ
ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 260-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ
ԵՎ 262-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 3- րդ մասի «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 260-րդ հոդվածի 3- րդ պարբերության և 262-րդ հոդվածի 2-րդ պարբերության Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 5- րդ մասի գործի դատաքննությունն սկսել 2012թ. նոյեմբերի 20-ին, ժամը 10.00- ին։
3. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի գործով զեկուցող նշանակել սահմանադրական դատարանի անդամ Մ. Թոփուզյանին։
4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, նկատի ունենալով, որ սույն գործի բանավոր դատաքննությունը կնպաստի գործի հանգամանքների առավել արագ բացահայտմանը, գործի դատաքննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով։
5. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն սույն գործով որպես պատասխանող կողմ դատաքննությանը ներգրավել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքն ընդունած մարմնին ՀՀ Ազգային ժողովին։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
7 սեպտեմբերի 2012 թվականի
ՍԴԱՈ-55
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 սեպտեմբերի, 2012 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-55
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
