Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«Հ.Ա.Թ.Ա.Կ.» ՍՊԸ-Ի ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԿԱՐԱՊԵՏ ԹԱՌԼՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«Հ.Ա.Թ.Ա.Կ.» ՍՊԸ-Ի ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԿԱՐԱՊԵՏ ԹԱՌԼՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-1724 սեպտեմբերի, 2012 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-17)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 24 սեպտեմբերի 2012թ. ՍԴԴԿՈ/2 - 17 | «Հ.Ա.Թ.Ա.Կ.» ՍՊԸ-Ի ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԿԱՐԱՊԵՏ ԹԱՌԼՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

24 սեպտեմբերի 2012թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը

Նախագահությամբ Վ. Պողոսյանի

Անդամակցությամբ Կ. Բալայանի

Ֆ. Թոխյանի

Ուսումնասիրելով «Հ.Ա.Թ.Ա.Կ.» ՍՊԸ-ի և քաղաքացի Կարապետ Թառլոյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «Հ.Ա.Թ.Ա.Կ.» ՍՊԸ-ն և քաղաքացի Կարապետ Թառլոյանը 03.09.2012թ. դիմել են ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 1-ին, 83.5-րդ հոդվածի 2-րդ և 6- րդ կետերի, 8-րդ հոդվածի, 14.1-րդ հոդվածի, 31-րդ հոդվածի 1-ին մասի, 33.1- րդ հոդվածի 1-ին մասի և 43-րդ հոդվածի պահանջներին։

Անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ դիմողը պահպանել է ՀՀ սահմանադրական դատարան դիմելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով սահմանված պայմանները, այն է

• դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական

դատարանին,

• դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,

• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա

սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի

իրականացվում,

• դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31, 32 և 69-րդ հոդվածների պահանջներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. «Հ.Ա.Թ.Ա.Կ.» ՍՊԸ-ի և քաղաքացի Կարապետ Թառլոյանի դիմումի հիման վրա «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության։

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։

Նախագահող

Անդամներ

24 սեպտեմբերի 2012 թվականի

ՍԴԴԿՈ/2-17

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 սեպտեմբերի, 2012 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-17
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել