Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-30-Ն21 հունվարի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2020 թվականի հունվարի 21- ին « ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-18-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով․ «2.1. Հանձնաժողովի անդամներն իրենց լիազորություններն իրականացնելիս անկախ են և գործում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։»։ Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ « Հոդված 8. Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումները 1. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի, ինչպես նաև հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների (այսուհետ՝ կառուցվածքային ստորաբաժանումներ) միջոցով, որոնց ղեկավարումն իրականացնում են կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը կանոնակարգվում է սույն օրենքով և հանձնաժողովի որոշումներով:

2. Կառուցվածքային ստորաբաժանումներն ապահովում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և այլ օրենքներով հանձնաժողովին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը:

3. Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթները, աշխատակիցների թիվը և կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կազմակերպմանն առնչվող ներքին կանոնակարգային այլ հարցեր կարգավորվում են հանձնաժողովի որոշումներով: Հանձնաժողովի աշխատակիցների թիվը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ:»։ Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի վերնագրից և 3-րդ մասից հանել «աշխատակազմի» բառը: Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով: Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2020 թ. փետրվարի 7 Երևան ՀՕ-30-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-30-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (22.02.2020-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2020.02.12/11(1566) Հոդ.80 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 21.01.2020 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 07.02.2020 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 22.02.2020 Հիմնական ակտ 21.01.2020, ՀՕ-30-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 25.12.2003, ՀՕ-18-Ն 25.12.2003, ՀՕ-18-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 հունվարի, 2020 թ.
Գործի #:
ՀՕ-30-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել