ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 39 — Պրոբացիայի ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելը 1.
Ամփոփում
Հոդված 39. Պրոբացիայի ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելը 1. Պրոբացիայի ծառայողը Պրոբացիայի ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատվում է` 1) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում` այլ պաշտոնի նշանակվելիս. 2) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե պրոբացիայի ծառայողին համապատասխան պաշտոնի նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է տվյալ կառուցված
Ամբողջ Տեքստ
Հոդված 39. Պրոբացիայի ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելը 1. Պրոբացիայի ծառայողը Պրոբացիայի ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատվում է` 1) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում` այլ պաշտոնի նշանակվելիս. 2) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե պրոբացիայի ծառայողին համապատասխան պաշտոնի նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է տվյալ կառուցվածքային ստորաբաժանման հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ. 3) առողջական վիճակի պատճառով` տվյալ պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում. 4) դատարանի վճռի հիման վրա պրոբացիայի ծառայողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում:
2. Պրոբացիայի ծառայողին Պրոբացիայի ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատում է նրան համապատասխան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի ի հայտ գալու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
