Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-1115 մայիսի, 2017 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-11)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 15 մայիսի 2017թ. ՍԴԴԿՈ/1 - 11 | ԱՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 15 մայիսի 2017թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը` Նախագահությամբ Կ. Բալայանի

Անդամակցությամբ Ա. Գյուլումյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով Արամ Հակոբյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Արամ Հակոբյանը /ներկայացուցիչ` փաստաբան Դավիթ Գյուրջյան/` 25.04.2017թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով` «ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79- րդ հոդվածներին հակասող ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասի «Գրավը համարվում է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց և կիրառվում է միայն այն դեպքում, երբ ստացվել է դատարանի որոշումը մեղադրյալին կալանավորելու մասին» դրույթը և նույն օրենսգրքի 143-րդ հոդվածի 1- ին մասի «Գրավը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործության համար մեղադրվողին կալանքից ազատելու համար դրամի, արժեթղթերի, այլ արժեքների ձևով դատարանի դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով» դրույթը այնքանով, որքանով այդ դրույթները չեն նախատեսում գրավի, որպես որոշակի ժամկետով կիրառված խափանման միջոցին /կալանավորման/ փոխարինող այլընտրանքային միջոցի կիրառման համար նույն ժամկետային սահմանափակում և կիրառելիության հիմքերի պարբերական վերանայում»:

Դիմողի փաստարկները հիմնականում հանգում են հետևյալին.

Դիմողի կարծիքով վիճարկվող դրույթները չեն նախատեսում գրավի կիրառման ժամանակահատված, այլ կերպ ասած ինչ ժամկետով է հնարավոր այն կիրառել, ինչը բերում է օրենքի որոշակիության սկզբունքի խախտման: Դիմողը նշում է, որ գրավն օրենսդրի կողմից ճանաչվում է կալանավորման հիմք հանդիսացած հավանական ռիսկերը վնասազերծելու տեսանկյունից հավասարազոր խափանման միջոց, որի կիրառման արդյունքում ևս էապես սահմանափակվում է անձի հիմնական իրավունքներից մեկը սեփականության իրավունքը, հետևաբար` որևէ իրավաչափ նպատակ չի կարող հետապնդել դրա կիրառման առավելագույն ժամկետ /որպես իրավունքի սահմանափակման ծավալ/, ինչպես նաև դրա անհրաժեշտության վերանայման պարտականություն չսահմանելը:

Ըստ դիմողի քանի որ գրավը կիրառվում է ոչ թե որպես ինքնուրույն խափանման միջոց, այլ առկախված է կալանավորման հիմքերի առկայությունից և դրա կիրառման անհրաժեշտությունից, տրամաբանորեն ենթադրվում է, որ հակառակ դեպքում, երբ վերանում են հիմնական խափանման միջոց հանդիսացող կալանավորման հիմքերը, դրա անհրաժեշտությունը, վերանում է նաև գրավի կիրառության անհրաժեշտությունը: Իսկ կալանավորման անհրաժեշտությունը, իր հերթին, վերացած է համարվում այն դեպքում, երբ լրանում է դրա կիրառման ժամկետը, իսկ վարույթն իրականացնող մարմինը չի միջնորդում դատարանին այն երկարացնելու մասին: Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 4- րդ մասով և 143-րդ հոդվածի 1-ին մասով գրավի կիրառելիության ժամկետային սահմանափակում չնախատեսելն ու դրա հիմքերի առկայության վերանայման ընթացակարգ չնախատեսելը բերում է իրավական անորոշության և համաչափության սկզբունքների խախտման, քանի որ ռիսկ է ստեղծվում անձի սեփականության իրավունքի անհամաչափ, երկարատև ու անորոշ ժամանակով սահմանափակման, իրավունքի սահմանափակման ծավալի անորոշության, ուստի դրանք հակասում են ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներով ամրագրված` համաչափության և որոշակիության սկզբունքներին և այդ առումով հակասահմանադրական են:

Գործի դատավարական նախապատմությունը ցույց է տալիս, որ դիմող Ա. Հակոբյանը, դիմելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, խնդրել է ճանաչել իր իրավունքների խախտված լինելը և պարտավորեցնել վարույթ իրականացնող մարմնին ընդունել որոշում գրավի գումարը վերադարձնելու մասին: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2015 թվականի հոկտեմբերի 12-ի որոշմամբ մերժել է բողոքը: Սույն որոշմամբ դատարանն արձանագրել է, մասնավորապես, որ` «...նկատի ունենալով, որ մեղադրյալ Արամ Հակոբյանի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառած գրավը որպես խափանման միջոց, չի վերացվել կամ չի փոխվել, ուստի գրավի գումարը ենթակա չէ վերադարձման...»:

Դատարանի նշյալ որոշումը դիմողը վիճարկել է վերաքննության կարգով: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015 թվականի հոկտեմբերի 12-ի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ, իսկ ներկայացված վերաքննիչ բողոքը` մերժվել:

Դիմողը ներկայացրել է վճռաբեկ բողոք: ՀՀ վճռաբեկ դատարանի 2016 թվականի հունիսի 24-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը մերժվել է: Սույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է, ինչպես նաև շեշտադրել է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման ժամկետների մեկնաբանման կապակցությամբ օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդրի առկայությունը: Սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանը մի շարք իրավական դիրքորոշումներ է արտահայտել, որոնք հանգում են հետևյալին.

գրավը որպես խափանման միջոց, կարող է նշանակվել միայն այն դեպքում, երբ առկա է կալանքը` որպես խափանման միջոց, ընտրելու մասին դատարանի որոշում: Այլ կերպ` գրավը կալանավորման այլընտրանքային խափանման միջոց է և ենթակա է կիրառման բացառապես այն դեպքում, երբ դատարանը կայացրել է մեղադրյալին կալանավորելու մասին որոշում,

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված նորմի հիմքով անձին կալանքից ազատելու պահից, ըստ էության, դադարում են գործել կալանքի որպես խափանման ինքնուրույն միջոցի համար նախատեսված քրեադատավարական կանոնները, այլ կերպ չնայած կալանավորման այլընտրանքային խափանման միջոց լինելուն, այնուամենայինիվ, գրավի կիրառման դեպքում կալանավորման իրավական ռեժիմը չի պահպանվում: Այսինքն համապատասխան դեպքում կիրառելի են դառնում գրավի որպես խափանման միջոցի տեսակի առանձնահատկությունները կանոնակարգող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված նորմերը,

-ի տարբերություն կալանավորման գրավի որպես խափանման միջոցի կիրառման կոնկրետ ժամկետ օրենսդիրը չի սահմանել: Այսինքն եթե կալանավորումը մինչդատական վարույթում կիրառվում է որոշակի ժամկետով, և այդ ժամկետի լրացման և չերկարացման պարագայում անձն ազատվում է կալանքից /ՀՀ քրեական դատավարության օրենëգրքի 138-139-րդ, 142-րդ հոդվածներ/, ապա գրավի դեպքում առկա չէ որևէ ժամկետային սահմանափակում: Ընդ որում, կալանք կիրառելիս դրա պարբերական վերանայման անհրաժեշտությունը, ըստ էության, պայմանավորված է նրանով, որ ի տարբերություն գրավի վերջինիս դեպքում անձի ազատության իրավունքի սահմանափակումը շարունակական բնույթ է կրում,

գրավի կիրառումը չի կարող սահմանափակվել կալանավորման համար նախատեսված ժամկետներով,

կիրառված գրավը կալանավորման ժամկետով պայմանավորված չլինելը չի ենթադրում, որ անձը զրկված է գրավի որպես խափանման միջոցի տեսակի հետագա պահպանումը վիճարկելու հնարավորությունից. յուրաքանչյուր պահին համապատասխան հիմքերի առկայության դեպքում վերջինս իրավասու է հանդես գալու խափանման միջոց գրավը փոխելու կամ վերացնելու մասին միջնորդությամբ, իսկ այն մերժվելու դեպքում կայացված որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կարող է բողոքարկել համապատասխան մարմիններին:

Խնդրո առարկա գործով դիմողն առաջ է քաշում օրենսդրական բացի խնդիր փաստարկներ ներկայացնելով առ այն, որ. «...վիճարկվող դրույթները չեն նախատեսում գրավի կիրառելիության ժամկետային սահմանափակում…»: Սույն գործի շրջանակներում դիմողի համար առաջացած անցանկալի հետևանքները պայմանավորված են այն հանգամանքով, որ գրավը որպես խափանման միջոց, շարունակվում է կիրառվել նրա նկատմամբ, և գրավի գումարի վերադարձի պահանջը վարույթն իրականացնող մարմինը չի բավարարում: Այսինքն դիմողի կողմից վկայակոչված օրենսդրական բացի արդյունքում չի ապահովվում նրա Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքի իրացումը: Մինչդեռ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումն առ այն, ըստ որի կիրառված գրավը կալանավորման ժամկետով պայմանավորված չլինելը չի ենթադրում, որ անձը զրկված է գրավի որպես խափանման միջոցի տեսակի հետագա պահպանումը վիճարկելու հնարավորությունից, յուրաքանչյուր պահին համապատասխան հիմքերի առկայության դեպքում վերջինս իրավասու է հանդես գալու խափանման միջոց գրավը փոխելու կամ վերացնելու միջնորդությամբ, իսկ այն մերժվելու դեպքում կայացված որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կարող է բողոքարկվել համապատասխան մարմիններին, ուղղված է այն դեպքերին, երբ անձինք, որոնց նկատմամբ կիրառվել է գրավը որպես կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց, չեն ցանկանում, որ իրենց նկատմամբ շարունակվի այն կիրառվել, կարող են վարույթն իրականացնող մարմնին դիմել այն վերացնելու միջնորդությամբ, իսկ մերժման դեպքում օգտվել վարույթն իրականացնող մարմնի որոշման իրավաչափությունն ստուգելու օրենսդրությամբ նախատեսված հնարավորություններից: Օրենսդրական բացի առնչությամբ դիմողի կողմից առաջ քաշված փաստարկներն առ այն, որ` «... վիճարկվող դրույթները չեն նախատեսում գրավի կիրառելիության ժամկետային սահմանափակում…», վերաբերում են մի իրավիճակի, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ինչի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Բացի դրանից, ՀՀ քրեական դատավ³ñության օրենսդրությամբ նախատեսված խափանման միջոցներին վերաբերող իրավակարգավորումները ոչ բոլոր խափանման միջոցների համար են նախատեսում կիրառելիության ժամկետային սահմանափակումներ: Վերոշարադրյալի համատեքստում դիմողի կողմից վկայակոչíած օրենսդրական բացն իր բնույթով այնպիսին չէ, որ թույլ չի տալիս ապահովել այս կամ այն իրավունքի` խնդրո առարկա գործի համատեքստում` սեփականության իրավունքի իրացման հնարավորությունը: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Արամ Հակոբյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել: Նախագահող

Անդամներ

15 մայիսի 2017 թվականի

ՍԴԴԿՈ/1-11

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 մայիսի, 2017 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-11
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել