Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 127 — Անձին առանց իր համաձայնության բժշկական կամ գիտական փորձերի ենթարկելը 1. Անձին՝ առանց իր ազատ կամաարտահայտությա
ARLISAI Ինդեքսավորված
Ուժը կորցրած ակտ։ Վերնագիրն ասում է, որ այս խմբագրությունն այլևս ուժի մեջ չէ։ Վկայակոչելուց առաջ գտեք գործող տարբերակը։

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 127 — Անձին առանց իր համաձայնության բժշկական կամ գիտական փորձերի ենթարկելը 1. Անձին՝ առանց իր ազատ կամաարտահայտությա

arlis.am — repealed code article (2003–2022)Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 127.Անձին առանց իր համաձայնության բժշկական կամ գիտական փորձերի ենթարկելը 1. Անձին՝ առանց իր ազատ կամաարտահայտության եւ իրազեկված ու պատշաճ ձեւակերպված համաձայնության բժշկական կամ գիտական փորձերի ենթարկելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: 2. Նույն

Ամբողջ Տեքստ

Հոդված 127.Անձին առանց իր համաձայնության բժշկական կամ գիտական փորձերի ենթարկելը

1. Անձին՝ առանց իր ազատ կամաարտահայտության եւ իրազեկված ու պատշաճ ձեւակերպված համաձայնության բժշկական կամ գիտական փորձերի ենթարկելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

2. Նույն արարքը, որը կատարվել է՝

1) անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ,

2) հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ,

3) անչափահասի նկատմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

3. Նույն արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից կամ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — repealed code article (2003–2022)

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել