ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 399 — Վճռաբեկ բողոքից հրաժարվելը 1.
Ամփոփում
Հոդված 399. Վճռաբեկ բողոքից հրաժարվելը 1. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո մինչև բողոքի քննության ավարտի մասին հայտարարելը վճռաբեկ բողոք բերած անձն իրավունք ունի դիմում ներկայացնելու վճռաբեկ բողոքից հրաժարվելու մասին։ 2. Բողոք բերած անձի կողմից վճռաբեկ բողոքից հրաժարվելու դեպքում Վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում վճռաբեկ վարույթը կարճելու մասին։ Մինչև դատական նիստը վճռաբեկ բողոքից հրաժարվելու դեպքում սույն մասում նշված որոշումը Վճռաբեկ
Ամբողջ Տեքստ
Հոդված 399. Վճռաբեկ բողոքից հրաժարվելը 1. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո մինչև բողոքի քննության ավարտի մասին հայտարարելը վճռաբեկ բողոք բերած անձն իրավունք ունի դիմում ներկայացնելու վճռաբեկ բողոքից հրաժարվելու մասին։
2. Բողոք բերած անձի կողմից վճռաբեկ բողոքից հրաժարվելու դեպքում Վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում վճռաբեկ վարույթը կարճելու մասին։ Մինչև դատական նիստը վճռաբեկ բողոքից հրաժարվելու դեպքում սույն մասում նշված որոշումը Վճռաբեկ դատարանը կայացնում է առանց դատական նիստ հրավիրելու:
3. Վճռաբեկ վարույթը կարճելու մասին Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է բավարարի սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները:
4. Վճռաբեկ վարույթը կարճելու մասին Վճռաբեկ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
5. Եթե դատական ակտը բողոքարկել են նաև այլ անձինք, ապա վճռաբեկ վարույթը կարճվում է միայն տվյալ բողոքի մասով:
6. Վճռաբեկ վարույթը կարճելու մասին Վճռաբեկ դատարանի որոշման կայացման պահից վերաքննիչ դատարանի որոշումը մտնում է օրինական ուժի մեջ, եթե այն չեն բողոքարկել այլ անձինք:
7. Վճռաբեկ վարույթը կարճելու մասին Վճռաբեկ դատարանի որոշմամբ վճռաբեկ վարույթի հետ կապված դատական ծախսերը դրվում են վճռաբեկ բողոքից հրաժարված անձի վրա, բացառությամբ սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերի:
8. Վճռաբեկ վարույթը կարճելու մասին որոշումն ուղարկվում է բողոք բերող անձին և գործին մասնակցող անձանց այն կայացնելու օրվանից երկշաբաթյա ժամկետում: ԳԼՈՒԽ 56 ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
